Add to favourites

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՏԳ ԱԱ 8703 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ՝ 3-ԻՑ 5 ՏԱՐԵԿԱՆ ԹԵԹԵՎ ՄԱՐԴԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ներկայացված նախագծով առաջարկվում է 2023 թվականի 2-րդ կիսամյակի ընթացքում պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացնել համաֆինանսավորման ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ներմուծվող ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող յուրաքանչյուր թեթև մարդատար տրանսպորտային միջոցի համար միասնական դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի և հարկերի 50%-ի չափով աջակցության տրամադրում ֆիզիկական անձանց։ Նշված նախաձեռնությունն ուղղված է պետական բյուջեի եկամուտների հավաքագրման գործընթացի բալանսավորմանը, Հայաստանի Հանրապետություն նոր տրանսպորտային միջոցների ներմուծմանը՝ հին տրանսպորտային միջոցներից առաջացող բնապահպանական վնասը մեղմելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում շահագործվող տրանսպորտային միջոցների միջին ժամկետը բարձրացնելու համար։

  • Discussed

    12.07.2023 - 27.07.2023

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2450

Print

Suggestions

Հայկ Վարդանյան

13.07.2023

Դեպի դրական տանող նախագիծ է,բայց կարճաժամկետ է, շուկայի կանոների պարբերաբար փոփոխությունը կայացած ոլորտի փլուզմանը կհանգեցնի… ու ինչ կտա 6 ամիս,3-5 տարվա ավտոներ… խճճած նախագիծ…1.Սահմանեք բոլոր ավտոների համար 2.Աշխատեք բանկային համակարգի հետ որ յուրաքանչյու ֆիզ անձ կարող է տարեկան մեկ ավտոմեքենաի համար փոխանցի որպեսզի ներմուծում կատարի իսկ եթե երկրորդի համար փոխանցում բանկային համակարգը չթողնի ֆիզ անձը ընկերություն պետք է բացի (արհեստականորեն գործնթացը չբարդանա ավտոմեքենան գա հետո պարզեն անձնականա թե առևտրային նպատակով,հարկայինը մեծ ռեսուրս չծախսի) 3. 50% վերանայման կարիգ կա,մոտավոր նույն իրավաբանական անձի մաքսազերծման գինա դառնում,շահագռգռող % սամնանեք մի անշան բարձր սուբսիդ, արդյունքում ոչ մի ֆիզ անձ իրավաբանականով չի ներմուծի 4. Իրավաբանական անձանց համար սահմանեք ավտոմեքենաների ներմուծման նվազագույն քանակի շեմ որից հետո կարող Է համարվել դիլեր,սահմանել պարտադիր նվազագույն ԱԱՀ պակասեցման գումար, որից հետո նոր կարող է ԱԱՀ վերադարձ կատարել (այսպիսով անձնական օգտագործման նպատակով ֆիզ անձը չի խառնվի ձեռնարկատիրական նպատակով իրավաբանական անձի հետ ) 5.փոքր ընկերությունները հեգագայում չմիանան դառնան մի խոշոր ընկերություն տվյալ ընկերութրան հիմնադիրին կամ անդամների որպես աջակցություն հավելյալ նախագիծ ավելացրեք (արդյունքում մուծած գումարի համեմատ պետությունը շահած դուր կգա ) 6. իսկ եթե նախագիծ կազմողը մտածումա որ ամեն դեպքում կներմուծ են այլ տարբերակ չունեն,որպես տեղեկություն շատ մարդիք արդեն Ղազախ գործնկերների հետ համագործակցություներ են սկսել իրանց երկրում գործնեությու ծավալեն

See more