Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                  ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«____»  ____________ 2023 թվականի №_____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՏԵՍ­ՏԱ­ՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրեն­քի 17.1-ին հոդվածի 3-րդ և 13-րդ մասերով`

  1. Սահմանել՝
  • Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության (այսուհետ նաև՝ Ծառայություն) ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման կարգը՝ համաձայն №1 հա­վել­վածի.
  • Ծառայության ծառայողներին ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի հաշվարկման կարգը՝ համաձայն №2 հավելվածի (գաղտնի):
    1. Սահմանել, որ հաշվարկված հավելավճարի վճարումը դադարում է՝
  • Ծառայությունում զինվորական ծառայությունից արձակելու դեպքում՝ արձակման օրվանից.
  • այլ պետական մարմին տեղափոխելու դեպքում՝ տեղափոխման կապակցությամբ զինվորական պաշտոնից ազատելու օրվանից.
  • մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդ հատկացնելու դեպքում՝ արձակուրդ հատկացնելու օրվանից.
  • ծառայության մեջ առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակվելիս.
  • «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքով սահմանված կարգով «պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով» կարգապահական տույժ տալու դեպքում՝ կարգապահական տույժն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից.
  • «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված դեպքում կադրերի տրամադրության տակ թողնվելիս.
    1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                  ՎԱՐՉԱՊԵՏ                                                             Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2023թ. ...................... ........                       

Երևան

  • Discussed

    12.07.2023 - 28.07.2023

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    State Protection Service

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1507

Print