Add to favourites

ՄԵԾ ՉԱՓԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԲԵՌՆՄԱՆ, ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԿԱՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2023 թվականի ______ N__-Ն

 

ՄԵԾ ՉԱՓԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԲԵՌՆՄԱՆ, ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԿԱՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 109-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել մեծ չափեր ունեցող կամ բեռնման, բեռնաթափման կամ պահպանման հատուկ պայմաններ պահանջող ապրանքների՝ մաքսային պահեստներից տարբերվող վայրերում պահպանման թույլտվության տրամադրման կարգը և մաքսայինպահեստներից տարբերվող վայրերին ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության «____» __________ ____

N____-Ն որոշման

 

ՄԵԾ ՉԱՓԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԲԵՌՆՄԱՆ, ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԿԱՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են մեծ չափեր ունեցող կամ բեռնման, բեռնաթափման կամ պահպանման հատուկ պայմաններ պահանջող ապրանքների (այսուհետ՝ ապրանքներ)՝ մաքսային պահեստներից տարբերվող վայրերում պահպանման համար մաքսային մարմինների կողմից թույլտվության տրամադրման և մաքսայինպահեստներից տարբերվող վայրերին ներկայացվող պահանջների հետ կապված հարաբերությունները։
  2. Ապրանքների՝ մաքսայինպահեստներից տարբերվող վայրերում պահպանման թույլտվություն ստանալու համար նախքան «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ապրանքների հայտարարագրի՝ մաքսային մարմին ներկայացումը, հայտարարատուի կողմից թղթային կամ էլեկտրոնային եղանակով մաքսային մարմին է ներկայացվում դիմում՝ սույն կարգի N1 ձևին համապատասխան։
  3. Սույն կարգի 2-րդ կետում նշված դիմումը ներկայացվում է այն մաքսային մարմին, որի գործունեության տարածքում է գտնվում ապրանքների պահպանման համապատասխան վայրը։
  4. Սույն կարգի 2-րդ կետում նշված դիմումի հետ մեկտեղ հայտարարատուի կողմից ներկայացվում են հետևյալ տեղեկություններն ու փաստաթղթերը՝
  • մեծ չափեր ունեցող ապրանքների դեպքում ապրանքների տեխնիկական նկարագիրը և մաքսային մարմնի գործունեության տարածքում գործող մաքսային պահեստներում ապրանքների պահպանության անհնարին լինելու վերաբերյալ տեղեկատվություն․
  • բեռնման, բեռնաթափման կամ պահպանման հատուկ պայմաններ պահանջող ապրանքների դեպքում այդպիսի հատուկ պայմանների նկարագիրը․
  • ապրանքներն ուղեկցող տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերը․
  • ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մաքսային հսկողության ներքո գտնվելու դեպքում՝ դրանց գտնվելու վայրը․
  • ապրանքների անվանումները, քանակները, ԱՏԳ ԱԱ ծածկագրերը․
  • այն վայրի հասցեն, որտեղ հայտարարատուի կողմից նախատեսվում է պահպանել ապրանքները․
  • այլ փաստաթղթեր և տեղեկություններ՝ հայտարարատուի ընտրությամբ։
  1. Մաքսային մարմինը սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դիմումի և սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների ուսումնասիրության արդյունքներով, դիմումի ներկայացումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է ապրանքների՝ մաքսային պահեստներից տարբերվող վայրերում պահպանման թույլտվություն՝ սույն կարգի N2 ձևին համապատասխան կամ սույն կարգի 8-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ մերժում է թույլտվության տրամադրումը՝ նշելով մերժման հիմքերը՝ սույն կարգի N3 ձևին համապատասխան։
  2. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը թերի ներկայացված լինելու դեպքում մաքսային մարմինը թղթային կամ էլեկտրոնային եղանակով հարցում է ուղարկում հայտարարատուին՝ թերի տեղեկությունների և փաստաթղթերի ներկայացման վերաբերյալ, որի դեպքում սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ժամկետը կասեցվում է և վերսկսվում է հայտարարատուի կողմից համապատասխան տեղեկությունների կամ փաստաթղթերի ներկայացման կամ այդպիսի տեղեկությունների և փաստաթղթերի բացակայության վերաբերյալ տեղեկատվության ստացման պահից։
  3. Հայտարարատուն սույն կարգի 6-րդ կետով նախատեսված տեղեկություններն ու փաստաթղթերը ներկայացնում է հարցումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։
  4. Մաքսային մարմինը մերժում է ապրանքների՝ մաքսային պահեստներից տարբերվող վայրերում պահպանման վերաբերյալ թույլտվության տրամադրումը հետևյալ հիմքերով՝
  • հայտարարատուի կողմից մաքսային մարմին սույն կարգով նախատեսված տեղեկությունների և փաստաթղթերի՝ սույն կարգով նախատեսված ժամկետներում չներկայացման դեպքում․
  • հայտարարատուի կողմից ներկայացված տեղեկություններում և փաստաթղթերում կեղծված կամ սխալ տվյալների բացահայտման դեպքում․
  • ապրանքները մաքսային մարմնի գործունեության տարածքում գործող մաքսային պահեստներում պահպանելու հնարավորության վերաբերյալ մաքսային մարմնի տրամադրության տակ տեղեկությունների առկայության դեպքում․
  • հայտարարատուի կողմից նախանշված վայրի՝ սույն կարգով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում։
  1. Մաքսային մարմնի կողմից ապրանքների՝ մաքսային պահեստներից տարբերվող վայրերում պահպանության վերաբերյալ թույլտվությունը տրամադրվում է էլեկտրոնային եղանակով, իսկ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերում՝ թղթային եղանակով։
  2. Մաքսային մարմինը սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված հանգամանքի ստուգման նպատակով նախքան թույլտվության տրամադրումը կարող է հարցում կատարել իր գործունեության տարածքում գործող մաքսային պահեստների տիրապետողներին՝ ապրանքների պահպանության հնարավորության վերաբերյալ, որի դեպքում սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ժամկետը կասեցվում է և վերսկսվում է մաքսային պահեստի տիրապետողների կողմից համապատասխան տեղեկատվության ստացման պահից։
  3. Մաքսային պահեստի տիրապետողները սույն կարգի 10-րդ կետում նշված հարցումը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմին են ներկայացնում տեղեկատվություն՝ ապրանքների պահպանության հնարավորության կամ անհնարին լինելու վերաբերյալ։
  • Սույն կարգի նպատակներով մաքսային պահեստներից տարբերվող վայրերին ներկայացվող պահանջներն են՝
  • մաքսային մարմինների պաշտոնատար անձանց համար մաքսային հսկողությանն ուղղված գործառնությունների, այդ թվում՝ ապրանքների նկատմամբ բեռնային գործողությունների իրականացման հնարավորությունը.
  • պահպանման հատուկ պայմաններ պահանջող ապրանքների պահպանության դեպքում՝ մաքսային պահեստներից տարբերվող վայրերում ապրանքների պահպանվածության ապահովման համար անհրաժեշտ պայմանների առկայությունը․
  • մաքսային մարմինների կողմից ապրանքների նկատմամբ անհրաժեշտության դեպքում նույնականացման միջոցների կիրառման հնարավորության ապահովվածությունը։

 

 

 

 

 

 

Ձև N1

ԴԻՄՈՒՄ

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

 

1. Հայտարարատուի անվանումը, հասցեն, ՀՎՀՀ

___________________________________________________________________________________

2. Մեծ չափեր ունեցող ապրանքների դեպքում ապրանքների տեխնիկական նկարագիրը ___________________________________________________________________________________

3. Մաքսային մարմնի գործունեության տարածքում գործող մաքսային պահեստներում ապրանքների պահպանության անհնարին լինելու վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում) ___________________________________________________________________________________

4. Բեռնման, բեռնաթափման կամ պահպանման հատուկ պայմաններ պահանջող ապրանքների դեպքում՝ այդպիսի հատուկ պայմանների նկարագիրը․

___________________________________________________________________________________

5. Ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մաքսային հսկողության ներքո գտնվելու դեպքում՝ դրանց գտնվելու վայրի հասցեն  ___________________________________________________________________________________

6. Ապրանքների անվանումները, քանակները, ԱՏԳ ԱԱ ծածկագրերը․

 

1)_______________________________________________________________________________

2)_______________________________________________________________________________

.........

7. Այն վայրի հասցեն, որտեղ հայտարարատուի կողմից նախատեսվում է պահպանել ապրանքները

___________________________________________________________________________________

8․ Այլ տեղեկություններ (առկայության դեպքում)

___________________________________________________________________________________

 

 

Կից ներկայացվող փաստաթղթեր՝

  • Ապրանքներն ուղեկցող տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերը․
  • Մաքսային մարմնի գործունեության տարածքում գործող մաքսային պահեստների տիրապետողների հավաստումը ապրանքների պահպանության անհնարին լինելու վերաբերյալ (առկայության դեպքում)․
  • այլ փաստաթղթեր (առկայության դեպքում)։

 

Հայտարարատուի անվանումը, ստորագրությունը ___________________________

 

 

Ձև N2

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N «_________________________»/«___________»/«_______________»

                                   (մաքսային մարմնի ծածկագիր)         (ամսաթիվ)        (գրանցման համար)                 

 

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

1. Հայտարարատուի անվանումը, հասցեն, ՀՎՀՀ

_________________________________________________________________________________

2. Հայտարարատուի կողմից ներկայացված դիմումի ամսաթիվն ու համարը   _________________________________________________________________________________

3. Ապրանքների անվանումները, քանակները, ԱՏԳ ԱԱ ծածկագրերը․

1)_______________________________________________________________________________

2)_______________________________________________________________________________

.........

4. Այն վայրի հասցեն, որտեղ հայտարարատուի կողմից նախատեսվում է պահպանել ապրանքները

_________________________________________________________________________________

5․ Այլ տեղեկություններ (առկայության դեպքում)

_________________________________________________________________________________

 

Մաքսային մարմնի ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ՝

______________________________             ___________________

   (անուն, ազգանուն)                                 (ստորագրություն)

 

 

 

 

Ձև N3

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«_________________________»/«___________»/«_______________»

  (մաքսային մարմնի ծածկագիր)         (ամսաթիվ)        (գրանցման համար)

 

1. Հայտարարատուի անվանումը, հասցեն, ՀՎՀՀ

_________________________________________________________________________________

2. Հայտարարատուի կողմից ներկայացված դիմումի ամսաթիվն ու համարը   _________________________________________________________________________________

3. Ապրանքների՝ մաքսային պահեստներից տարբերվող վայրերում պահպանության վերաբերյալ թույլտվության տրամադրումը մերժելու հիմնավորումը _________________________________________________________________________________

4․ Այլ տեղեկություններ (առկայության դեպքում)

_________________________________________________________________________________

 

Մաքսային մարմնի ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ՝

______________________________             ___________________

   (անուն, ազգանուն)                                 (ստորագրություն)

  • Discussed

    03.07.2023 - 18.07.2023

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1435

Print