Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 139-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2023 թվականի ______ N__-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 139-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

      1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի «Վերամշակում` մաքսային տարածքում», «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծվող ապրանքների ձևակերպման համար թույլտվությունների ստացման և «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների ձևակերպման համար թույլտվության ստացման կարգերը սահմանելու մասին» N 202-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

         1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ․

«ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ, ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՉԵՂԱՐԿԵԼՈՒ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»․

          2) Որոշման նախաբանը շարադրել հետևյալ բովանդակությամբ․

«Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 116-րդ հոդվածի 4-րդ մասը, 126-րդ հոդվածի 4-րդ մասը և 135-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․»

          3) Որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ բովանդակությամբ․

«1) մաքսային տարածքում և ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրման կարգը, ձևը, լրացման կարգը, վերամշակման թույլտվության մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու, չեղարկելու, վերամշակման թույլտվության փաստաթղթի գործողությունը կասեցնելու և վերսկսելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի․

2) մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրման կարգը, ձևը, լրացման կարգը, վերամշակման թույլտվության մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու, չեղարկելու, վերամշակման թույլտվության փաստաթղթի գործողությունը կասեցնելու և վերսկսելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի․»․

          4) Որոշման 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել․

          5) Որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման N1 հավելվածի․

          6) Որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման N 2 հավելվածի։

       2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության «Վերամշակում` մաքսային տարածքում», «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծվող որոշ ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակները սահմանելու և «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող որոշ ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակները սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 27-ի N 239 և 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 895 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2016 թվականի փետրվարի 18-ի N 139-Ն որոշումը։

       3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

Հավելված N1

ՀՀ կառավարության «____» __________ ____

N____-Ն որոշման

 

Հավելված N1

ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի

N 202-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ, ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՉԵՂԱՐԿԵԼՈՒ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ

 

    1. Սույն կարգի դրույթներով կարգավորվում են «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծվող ապրանքների ձևակերպման համար վերամշակման թույլտվությունների տրամադրման, դրանցում փոփոխություններ կատարելու, դրանց չեղարկման, գործողության կասեցման և վերսկսման հետ կապված հարաբերությունները։

     2. «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի շրջանակներում մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվություն կամ «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի շրջանակներում ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվություն (այսուհետ` թույլտվություն) ստանալու նպատակով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 117-րդ հոդվածի 1-ին մասով կամ 136-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձը (այսուհետ` հայտատու) մաքսային մարմին է ներկայացնում պատշաճ վավերացված և ստորագրված դիմում՝ էլեկտրոնային եղանակով՝ դրանում ներառելով Օրենքի 117-րդ հոդվածով կամ 136-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները և կցելով նույն հոդվածներով սահմանված փաստաթղթերը: Անհաղթահարելի ուժի առկայության դեպքերում դիմումը կարող է ներկայացվել նաև թղթային եղանակով:

      3. Օրենքի 117-րդ հոդվածով կամ 136-րդ հոդվածով նախատեսված և սույն կարգի 2-րդ կետում նշված դիմումի հետ միասին հայտատուի կողմից ներկայացվում են՝

   1) ներմուծվող ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն չափաքանակների հաշվարկը կամ ստանդարտ չափաքանակների հիման վրա լրացված հաշվարկը՝ սույն կարգի ձև N1-ին համապատասխան.

 2) պատվիրատուի և վերամշակողի (արտադրողի) միջև ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրերի պատճենները և վերամշակման արդյունքում ստացվող ապրանքների արտահանման պայմանագրերի պատճենները, եթե վերամշակման արդյունքում ստացված ապրանքներն արտահանվում են պատվիրատուին կամ պատվիրատուի կողմից նախանշված այլ անձին.

  3) մատակարարման պայմանագրի կամ հաշիվ-ապրանքագրի պատճենը և վերամշակման արդյունքում ստացվող ապրանքների արտահանման պայմանագրերի պատճենները, եթե վերամշակման արդյունքում ստացված ապրանքներն արտահանվում են համաձայն ստորագրված արտահանման պայմանագրերի.

 4) արտաքին տնտեսական գործարքի կատարումը հավաստող փաստաթղթերի կամ արտաքին տնտեսական գործարքից դուրս` ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը հավաստող փաստաթղթերի մասին տեղեկություններ` ներքին սպառման համար ապրանքների վերամշակման դեպքում.

 5) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված պետական վերահսկողության ակտը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N30 որոշման 2-րդ հավելվածի 2․9-րդ և 2․10-րդ բաժիններում ընդգրկված ապրանքների համար։

   4. «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծվող որոշ ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակն (ելքի նորման) այն քանակն է, որը գոյանում է ըստ արտադրական պրոցեսի վերամշակման համար ներմուծվող որոշակի քանակությամբ օտարերկրյա ապրանքների վերամշակման արդյունքում` բնաիրային կամ արժեքային չափի միավորներով և (կամ) տոկոսային արտահայտությամբ:

   5. «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծվող օտարերկրյա ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք թափոնների ու մնացորդների չափաքանակն այն քանակությունն է, որը գոյանում է արտադրական պրոցեսի արդյունքում և սույն կարգի 4-րդ կետում նշված վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակ չի համարվում:

        6. Մնացորդ է համարվում սույն կարգի 5-րդ կետով սահմանված` վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակ չհանդիսացող` վերամշակումից գոյացած հումքի և նյութերի այն քանակությունը, որը դասվում է հումքի, նյութերի հետ նույն ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրին և չի կորցրել իր սկզբնական սպառողական հատկությունները:

      7. Թափոն է համարվում վերամշակումից գոյացած հումքի, նյութերի այն քանակությունը, որը կորցրել է իր սկզբնական սպառողական հատկությունները և հնարավոր չէ օգտագործել որպես հումք` նմանատիպ կամ այլ արտադրական գործընթացում:

       8. Կորուստ է համարվում ապրանքների վերամշակման արտադրական գործընթացի արդյունքում գոյացած և (կամ) չվերականգնվող (անվերադարձելի) հումքի, նյութերի այն քանակությունը, որը կորցրել է իր սկզբնական հատկությունները: Կորուստ են համարվում նաև բնական կորուստները:

      9. Ներմուծվող ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն չափաքանակները հաշվարկվում են հետևյալ եղանակներից որևէ մեկով`

   1) պատվիրատուի և վերամշակողի (արտադրողի) միջև ստորագրված պայմանագրով ամրագրված վերամշակման նվազագույն արդյունքի և (կամ) վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների չափաքանակով, ընդ որում՝ պայմանաագրում պետք է պարունակվեն ապրանքների հստակ նույնականացումն ապահովող անհրաժեշտ տեղեկությունները (արտադրանքի պատվերներ, տեխնոլոգիական գործընթացներ).

  2) վերամշակողի (արտադրողի) կողմից տվյալ արտադրանքի արտադրության համար հաստատված ազգային ստանդարտների, միջազգային ստանդարտների, եվրոպական ստանդարտների, միջպետական ստանդարտների, տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան հաշվարկված վերամշակման նվազագույն արդյունքի և (կամ) վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների չափաքանակով.

 3) գիտահետազոտական կազմակերպությունների կազմում գտնվող փորձարկման լաբորատորիաների կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների (այսուհետ` լաբորատորիա) կողմից հաստատված վերամշակման նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների չափաքանակով:

        10. Հայտատուի կողմից ներկայացված՝ վերամշակման նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների՝ լաբորատորիաների կողմից հաստատված չափաքանակները բավարար հիմք են մաքսային մարմնի համար՝ վերամշակման թույլտվության տրամադրման նպատակով:

        11. Թույլտվություն ստանալու նպատակով հայտատուն կարող է դիմել մաքսային մարմին մատակարարման կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրի ստորագրման պահից:

        12. Հայտատուն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների ամբողջականության և արժանահավատության համար:

      13. Օրենքի 117-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կամ Օրենքի 136-րդ հոդվածի 5-րդ մասերով սահմանված ժամկետներում մաքսային մարմնի կողմից դիմումի ուսումնասիրության արդյունքներով կազմվում է թույլտվություն՝ համաձայն սույն կարգի ձև N2-ի՝ էլեկտրոնային եղանակով: Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում թույլտվությունը կարող է տրամադրվել թղթային եղանակով։

            14. Վերամշակման թույլտվությունները լրացվում են հետևյալ կարգով՝

      1) թույլտվության գրանցման համարի՝

ա․ առաջին բաղադրիչի ներքո լրացվում է թույլտվության գրանցման հերթական համարը,

բ․ 2-րդ բաղադրիչի ներքո լրացվում է այն մաքսային մարմնի ծածկագիրը, որը տրամադրում է թույլտվությունը,

գ․ 3-րդ բաղադրիչի ներքո լրացվում է «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի ծածկագիրը՝ մաքսային տարածքում վերամշակման թույլտվությունների դեպքում կամ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի ծածկագիրը՝ ներքին սպառման համար վերամշակման թույլտվությունների դեպքում,

դ․ 4-րդ բաղադրիչը լրացվում է թույլտվության մեջ փոփոխությունների իրականացման դեպքում՝ նշելով նախորդ թույլտվության հերթական համարը․

      2) թույլտվության՝ «Վերամշակման արդյունքների վերաբերյալ տեղեկություններ» դաշտի 2-րդ, 4-ից 6-րդ, 8-ից 10-րդ, 12-ից 14-րդ, 16-ից 18-րդ և 20-ից 21-րդ սյունակներում նշվում են ապրանքների անվանումները, քանակներն ու արժեքները կամ արժեքային միջակայքերը ըստ առևտրային փաստաթղթերի, իսկ 3-րդ, 7-րդ, 11-րդ, 15-րդ և 19-րդ սյունակներում ապրանքների ծածկագրերը լրացվում են 10 նիշի մակարդակով․

      3) թույլտվության՝ «Օտարերկրյա ապրանքների՝ համարժեք փոխարինման մասին տեղեկություններ» դաշտի 2-րդ սյունակում լրացվում է մաքսային մարմնի կողմից տրամադրված համարժեք ապրանքներով փոխարինման թույլտվության համարը, 3-րդ, 4-րդ և 5-րդ սյունակներում՝ համարժեք ապրանքների անվանումը, քանակը և ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով․

      4) թույլտվության՝ «այլ տեղեկություններ» դաշտի՝

ա․ 1-ին մասում լրացվում է ապրանքների նույնականացման հայտատուի կողմից առաջարկվող կամ մաքսային մարմնի կողմից սահմանված եղանակները՝ Օրենքի 113-րդ կամ 132-րդ հոդվածներին համապատասխան․

բ․ 2-րդ մասում լրացվում է վերամշակման գործողությունների հակիրճ նկարագիրը՝ ըստ հայտատուի կողմից ներկայացված պայմանագրերի․

գ․ 3-րդ մասում լրացվում է ապրանքների վերամշակման ժամկետը.

դ․ 4-րդ մասը լրացվում է ապրանքների վերամշակման ժամկետների երկարաձգման դեպքում՝ նշելով երկարաձգված ժամկետները․

ե․ 5-րդ մասում լրացվում է վերամշակման գործողություններն անմիջականորեն իրականացնող անձի (անձանց) անվանումը, ՀՎՀՀ, վերամշակման գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը․

զ․ 6-րդ մասում լրացվում են վերամշակման նպատակով ապրանքների ներմուծման գործարքի համար հիմք հանդիսացող և թույլտվության լրացման պահին առկա առևտրային բոլոր փաստաթղթերի ամսաթվերն ու համարները․

է․ 7-րդ մասը լրացվում է մաքսային մարմնի կողմից լրացուցիչ նշումների իրականացման անհրաժեշտության առաջացման դեպքում։ 

    15. Մաքսային մարմինը դիմումի ուսումնասիրության ժամանակ կարող է հայտատուից պահանջել ներկայացնել դիմումի մեջ ներառված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը՝ դրանք ներկայացված չլինելու դեպքում, կամ պահանջել ներկայացնել դիմումի մեջ ներառված տեղեկությունները հաստատող լրացուցիչ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ՝ դրանք թերի ներկայացված լինելու դեպքում, որի պարագայում դիմումի ուսումնասիրության համար Օրենքով նախատեսված ժամկետը կասեցվում է և վերսկսվում է սույն կարգի 16-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուի կողմից փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ներկայացման կամ դրանց բացակայության վերաբերյալ տեղեկատվության ներկայացման պահից:

    16. Հայտատուն սույն կարգի 15-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները կամ դրանց բացակայության վերաբերյալ տեղեկատվությունը մաքսային մարմնին ներկայացնում է մաքսային մարմնի կողմից ծանուցման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում։

   17. Սույն կարգի 16-րդ կետով նախատեսված ծանուցման և փաստաթղթերի կամ լրացուցիչ փաստաթղթերի բացակայության վերաբերյալ տեղեկատվության ներկայացումն իրականացվում են էլեկտրոնային եղանակով, իսկ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում՝ թղթային եղանակով:

    18. Թույլտվություն ստանալու մասին դիմումը մաքսային մարմնի կողմից մերժվում է hայտատուի կողմից սույն կարգի 15-րդ կետով սահմանված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները կամ դրանց բացակայության վերաբերյալ տեղեկատվությունը չներկայացնելու դեպքում, ինչպես նաև Օրենքի 117-րդ հոդվածի 8-րդ կամ Օրենքի 136-րդ հոդվածի 7-րդ մասերով և սույն կարգի 23-րդ կետով սահմանված հիմքերով:

    19. Եթե հայտատուի կողմից սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված հաշվարկում ներկայացված` վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի չափաքանակները չեն համապատասխանում Օրենքի 115-րդ հոդվածի 3-րդ մասով կամ Օրենքի 134-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ստանդարտ չափաքանակներին կամ Օրենքի 117-րդ հոդվածի 6-րդ մասին կամ 136-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան ստացված տեղեկատվությանը կամ համանման ապրանքների համար հաստատված և կիրառվող չափաքանակներին, ապա հայտատուի կողմից ներկայացված տվյալները մաքսային մարմնի կողմից կայացվող որոշմամբ կարող են ենթարկվել փորձաքննության:

      20. Սույն կարգի 19-րդ կետով նախատեսված փորձաքննությունը կարող է իրականացվել մինչև թույլտվության տրամադրումը կամ թույլտվության տրամադրումից հետո՝ լաբորատորիաների կողմից:

   21. Մինչև թույլտվության տրամադրումը փորձաքննության իրականացման ժամանակահատվածում թույլտվության ստացման համար ներկայացված դիմումի ուսումնասիրության համար Օրենքով սահմանված ժամկետը կասեցվում է, իսկ վերսկսվում է՝ փորձաքննության արդյունքների վերաբերյալ հայտատուին ծանուցումից հետո հայտատուի կողմից ներկայացված տեղեկատվության ստացման պահից։

     22. Մինչև թույլտվության տրամադրումը իրականացված փորձաքննության արդյունքներով հայտատուի կողմից ներկայացված տեղեկությունների ճշգրտման անհրաժեշտության դեպքում մաքսային մարմինը դիմումի ուսումնասիրության համար Օրենքով սահմանված ժամկետում այդ մասին ծանուցում է հայտատուին։

     23. Հայտատուն սույն կարգի 22-րդ կետով նախատեսված ծանուցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմնին տալիս է փորձաքննության արդյունքում ճշգրտված տվյալների հիման վրա թույլտվության ստացման մասին համաձայնություն կամ հրաժարվում է թույլտվությունը ստանալուց, որի դեպքում մաքսային մարմինը մերժում է թույլտվության տրամադրումը։

   24. Փորձաքննության արդյունքում ճշգրտված տվյալների հիման վրա թույլտվության ստացման մասին համաձայնության տրամադրման դեպքում մաքսային մարմնի կողմից թույլտվությունները տրամադրվում են փորձաքննության արդյունքում ճշգրտված տվյալների հիման վրա։

        25. Սույն կարգի 22-րդ և 23-րդ կետերով նախատեսված ծանուցումները կատարվում են թղթային էլեկտրոնային եղանակով, իսկ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում՝ թղթային եղանակով։

       26. Թույլտվության տրամադրումից հետո իրականացված փորձաքննության արդյունքներով հայտատուի կողմից ներկայացված տեղեկությունների ճշգրտման անհրաժեշտության դեպքում, տրամադրված թույլտվությունը հետ է կանչվում։

        27. Մաքսային մարմինը Օրենքի 117-րդ հոդվածի 9-րդ կամ Օրենքի 136-րդ հոդվածի 8-րդ մասերով սահմանված մերժումը մերժման մասին համապատասխան որոշման կայացումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հայտատուին։

      28. Թույլտվության տրամադրման մերժումը հայտատուն կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

        29. Թույլտվությունների մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարվում են Օրենքի 118-րդ կամ 137-րդ հոդվածներով սահմանված կարգով։

     30. Թույլտվությունների մեջ փոփոխությունները և (կամ) լրացումներն իրականացվում են նոր թույլտվությունների տրամադրման միջոցով՝ սույն կարգի ձև N 2-ին համապատաս­խան՝ դրանցում ներառելով նախորդ թույլտվության համարը, բացառությամբ վերամշակման ժամկետների երկարաձգման դեպքերի։

    31. Թույլտվությունների հետկանչը (չեղարկումը) իրականացվում է Օրենքի 119-րդ կամ 138-րդ հոդվածներով սահմանված կարգով։

      32. Թույլտվությունների հետկանչի վերաբերյալ մաքսային մարմինը կայացնում է որոշում՝ սույն կարգի ձև N 3-ին համապատասխան։

    33. Թույլտվությունների գործողության կասեցումն իրականացվում է «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները կամ այդպիսի ապրանքի վերամշակման արդյունքները, Օրենսգրքի 173-րդ հոդվածին համապատասխան, «Մաքսային պահեստ» կամ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգերով ձևակերպելով, իսկ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները կամ այդպիսի ապրանքների վերամշակման արդյունքները՝ «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելով։   

   34. Թույլտվությունների գործողության կասեցման նպատակով անձի կողմից սույն կարգի 33-րդ կետին համապատասխան մաքսային ընթացակարգերով ձևակերպման նպատակով մաքսային հայտարարագրի ներկայացման հետ զուգահեռ էլեկտրոնային եղանակով ներկայացվում է դիմում՝ թույլտվությունների գործողության կասեցման վերաբերյալ՝ սույն կարգի ձև N4-ին համապատասխան։ Թույլտվությունների գործողության կասեցման դիմումը անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կարող է ներկայացվել թղթային եղանակով։

      35. Սույն կարգի 34-րդ կետում նշված դիմումի հետ միասին ներկայացվում են թույլտվությունների կասեցման անհրաժեշտությունը հիմնավորող տեղեկություններ, որոնք մաքսային մարմինն ուսումնասիրում է ընտրված մաքսային ընթացակարգով ապրանքների բացթողման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետներում։

     36. Մաքսային մարմինը դիմումատուից կարող է պահանջել ներկայացված տեղեկությունները հիմնավորող փաստաթղթեր՝ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի և տեղեկությունների ստուգման շրջանակներում

     37. Սույն կարգի 33-րդ կետում նշված մաքսային ընթացակարգերով ապրանքների բացթողման որոշումը մաքսային մարմնի կողմից միաժամանակ համարվում է նաև տրամադրված թույլտվությունների կասեցման մասին կայացված որոշում, իսկ ապրանքների բացթողման մերժումը՝ տրամադրված թույլտվությունների կասեցումը մերժելու մասին կայացված որոշում։ 

         38. Մաքսային մարմինը տրամադրված թույլտվությունների կասեցումը մերժում է դիմումատուի կողմից դիմումի հետ միասին սույն կարգով սահմանված տեղեկությունների և (կամ) փաստաթղթերի չներկայացման դեպքում։

         39. Կասեցված թույլտվությունների վերսկսման նպատակով թույլտվություն ստացած անձը մաքսային մարմնին էլեկտրոնային եղանակով ներկայացնում է ծանուցում՝ թույլտվության գործողության վերսկսման և կիրառված մաքսային ընթացակարգի գործողության ավարտի վերաբերյալ՝ սույն կարգի ձև N5-ին համապատասխան։ Թույլտվության գործողության վերսկսման մասին ծանուցումը անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կարող է ներկայացվել թղթային եղանակով։

        40. Մաքսային մարմինը սույն կարգի 39-րդ կետում նշված ծանուցումը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է այն, ավարտում է թույլտվության կասեցման նպատակով կիրառված մաքսային ընթացակարգի գործողությունը, որից հետո վերսկսվում է թույլտվության գործողությունը։

     41. Սույն կարգի 40-րդ կետում նշված դեպքում թույլտվության կասեցման նպատակով կիրառված մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու նպատակով ներկայացված մաքսային հայտարարագրի համապատասխան սյունակում նշվում է անձի կողմից սույն կարգի 39-րդ կետում նշված ծանուցման գրանցման ամսաթիվն ու համարը։



 

Ձև N1

ՀԱՇՎԱՐԿ

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ

 

N

Վերամշակման համար ներմուծվող օտարերկրյա ապրանքները

Վերամշակման արդյունքը

Վերամշակման արդյունքում գոյացած

թափոնները

կորուստները

մնացորդները

բնական

արտադրական

Անվանում

Ծածկագիր

Քանակ

Արժեք կամ արժեքային միջակայքը

Անվանում

Ծածկագիր

Քանակ

Արժեք կամ արժեքային միջակայքը

Անվանում

Ծածկագիր

Քանակ

Արժեք կամ արժեքային միջակայքը

Անվանում

Ծածկագիր

Քանակ

Արժեք

Անվանում

Ծածկագիր

Քանակ

Արժեք

Անվանում

Ծածկագիր

Քանակ

Արժեք կամ արժեքային միջակայքը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիմող _____________________

      

__________________________________

(ստորագրությունը)

 

             (անունը, հայրանունը, ազգանունը)

 

 


______ ______________ 20____թ.

 

 

 

 

Ձև N 2

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N «1․_______________»/«2․_______________»/«3․________________»«4․________________»

 

 

1․ Տրվում է _______________________________________________________________________

(Վերամշակման թույլտվություն ստացած անձի անվանումը, գտնվելու վայրը)

_________________________________________________________________________________

                (փոստային դասիչը, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)

 

  1. Վերամշակման արդյունքների մասին տեղեկություններ

N

Վերամշակման համար ներմուծվող օտարերկրյա ապրանքներ

Վերամշակման արդյունքը

Վերամշակման արդյունքում գոյացած

թափոնները

արտադրական կորուստները

մնացորդները

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

 

Անվանում

Ծածկագիր

Քանակ

Արժեք կամ արժեքային միջակայքը

Անվանում

Ծածկագիր

Քանակ

Արժեք կամ արժեքային միջակայքը

Անվանում

Ծածկագիր

Քանակ

Արժեք կամ արժեքային միջակայքը

Անվանում

Ծածկագիր

Քանակ

Արժեք կամ արժեքային միջակայքը

Անվանում

Ծածկագիր

Քանակ

Արժեք կամ արժեքային միջակայքը

1․

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

․․․․

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                   

 

3․ Օտարերկրյա ապրանքների՝ համարժեք փոխարինման մասին տեղեկություններ

1

2

3

4

5

N

Համարժեք ապրանքներով փոխարինման թույլտվության վերաբերյալ տեղեկություններ

Ապրանքի ծածկագիրը

Քանակը

Արժեքը կամ արժեքային միջակայքը

 

 

 

 

 

 

4․ Այլ տեղեկություններ

1․ Ապրանքների վերամշակման արդյունքների նույնականացման եղանակը (եղանակները) ___________________________________________________________________________________

 

2. Ապրանքների վերամշակման գործողությունների հակիրճ նկարագիրը  ___________________________________________________________________________________

 

3. Վերամշակման ժամկետները  ___________________________________________________________________________________

 

4. Վերամշակման երկարաձգման ժամկետը ___________________________________________________________________________________

 

5. Վերամշակման գործողություններն անմիջականորեն իրականացնող անձը (անձինք) ______________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

6. Պայմանագիրը կամ ցանկացած այլ փաստաթուղթ, համաձայն որի իրականացվում է վերամշակման նպատակով ապրանքների ներմուծումը (պայմանագրի կամ այլ փաստաթղթի համարը և ամսաթիվը, օտարերկրյա կազմակերպության անվանումը) կամ արտաքին տնտեսական գործարքից դուրս` ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը հավաստող փաստաթուղթ ______________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

7. Մաքսային մարմնի հատուկ նշումներ ___________________________________________________________________________

 

 

Մաքսային մարմնի պաշտոնատար անձ`

 

_________________________________                _______________________________

                        (անունը, ազգանունը)                                    (ստորագրությունը, ամիսը, ամսաթիվը)

 

 

 

 

 

Ձև N 3

ՈՐՈՇՈՒՄ N «____________»/«_______________________»

              (հերթական համար)     (մաքսային մարմնի ծածկագիր)

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԿԱՄ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԿԱՆՉԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1․ Հայտատուի մասին տեղեկություններ (անվանումը, ՀՎՀՀ, գտնվելու վայրը, փոստային դասիչը, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում) ______________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

2. Հայտատուին տրամադրված թույլտվության համարն ու ամսաթիվը ___________________________________________________________________________________

 

3. Հայտատուին տրամադրված թույլտվության հետկանչի համար օրենքով սահմանված հիմքի նկարագրությունը ______________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

4. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար օրենքով նախատեսված վերջնաժամկետը

___________________________________________________________________________________

 

5. Ապրանքները «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար օրենքով նախատեսված վերջնաժամկետը՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 119-րդ հոդվածի 6-րդ կամ Օրենքի 138-րդ հոդվածի 5-րդ մասերով սահմանված դեպքերում ___________________________________________________________________________________

 

6. Կից փաստաթղթերի քանակը, նկարագրերը ______________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

 

Մաքսային մարմնի պաշտոնատար անձ`

 

_________________________________                _______________________________

      (անունը, ազգանունը)                                    (ստորագրությունը, ամիսը, ամսաթիվը)

 

 

 

 

      Ձև N 4

ԴԻՄՈՒՄ

ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԿԱՄ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1․ Դիմումատուի մասին տեղեկություններ (անվանումը, ՀՎՀՀ, գտնվելու վայրը, փոստային դասիչը, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում) ______________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

2. Դիմումատուին մաքսային մարմնի կողմից տրամադրված թույլտվության համարն ու ամսաթիվը ___________________________________________________________________________________

 

3. Տրամադրված վերամշակման թույլտվության գործողության կասեցման անհրաժեշտությունը հիմնավորող տեղեկությունները ______________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

4. Տրամադրված վերամշակման թույլտվության գործողության կասեցման համար ընտրված մաքսային ընթացակարգի անվանումը՝ մաքսային տարածքում վերամշակման թույլտվությունների գործողության կասեցման դեպքում

___________________________________________________________________________________

 

5. Տրամադրված վերամշակման թույլտվության գործողության կասեցման նախանշված ժամկետը ___________________________________________________________________________________

 

6. Կից փաստաթղթերի քանակը, նկարագրերը ______________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

 

Հայտարարատուի՝

_________________________________      ___________________________________________

       (անվանումը)                                    (լիազորված անձի ստորագրությունը, ամիսը, ամսաթիվը)

 

 

 

Ձև N 5

ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԿԱՄ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1․ Վերամշակման թույլտվություն ստացած անձի մասին տեղեկություններ (անվանումը, ՀՎՀՀ, գտնվելու վայրը, փոստային դասիչը, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում) ______________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

2. Մաքսային մարմնի կողմից տրամադրված վերամշակման թույլտվության համարն ու ամսաթիվը ___________________________________________________________________________________

 

3. Կասեցված վերամշակման թույլտվության գործողության վերսկսման համար նախատեսված սկզբնաժամկետը ______________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

4. Տրամադրված վերամշակման թույլտվության գործողության կասեցման համար ընտրված մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մաքսային հայտարարագրի համարը

___________________________________________________________________________________

 

5. Կից փաստաթղթերի քանակը, նկարագրերը ______________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

 

Հայտարարատուի՝

_________________________________      ___________________________________________

      (անվանումը)                                    (լիազորված անձի ստորագրությունը, ամիսը, ամսաթիվը)

 

 

 

 

Հավելված N2

ՀՀ կառավարության «____» __________ ____

N____-Ն որոշման

 

Հավելված N2

ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի

N 202-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ, ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՉԵՂԱՐԿԵԼՈՒ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ

 

    1. Սույն կարգի դրույթներով կարգավորվում են «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների ձևակերպման համար վերամշակման թույլտվությունների տրամադրման, դրանցում փոփոխություններ կատարելու, դրանց չեղարկման, գործողության կասեցման և վերսկսման հետ կապված հարաբերությունները։

    2. «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի շրջանակներում մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվություն (այսուհետ` թույլտվություն) ստանալու նպատակով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 127-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձը (այսուհետ` հայտատու) մաքսային մարմին է ներկայացնում պատշաճ վավերացված և ստորագրված դիմում՝ էլեկտրոնային եղանակով՝ դրանում ներառելով Օրենքի 127-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները և կցելով նույն հոդվածով սահմանված փաստաթղթերը: Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում դիմումը կարող է ներկայացվել թղթային եղանակով:

    3. Օրենքի 127-րդ հոդվածով նախատեսված և սույն կարգի 2-րդ կետում նշված դիմումի հետ միասին հայտատուի կողմից ներկայացվում են՝

    1) արտահանվող ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակների հաշվարկը կամ ստանդարտ չափաքանակների հիման վրա լրացված հաշվարկը՝ սույն կարգի ձև N1-ին համապատասխան.

    2) պատվիրատուի և կատարողի միջև ստորագրված պայմանագրի պատճենը, որը պետք է պարունակի դրույթ` վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակի վերաբերյալ և վերամշակման արդյունքում ստացվող ապրանքների ներմուծման պայմանագրերի պատճենները․

    3) երաշխիքային սպասարկման ժամկետում գտնվող ապրանքների համար մատակարարի կողմից վերանորոգումը կամ փոխարինումը հավաստող փաստաթուղթը․ 

    4) արտահանվող ապրանքների վերանորոգումն իրականացնող անձանց հետ ստորագրված պայմանագրի պատճենը և (կամ) մատակարարի (կատարողի) կողմից վերանորոգումն իրականացնելու վերաբերյալ գրավոր համաձայնությունը՝ երաշխիքային սպասարկման ժամկետն անցած ապրանքների համար.

    5) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված պետական վերահսկողության ակտը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N30 որոշման 2-րդ հավելվածի 2․9 և 2․10 բաժիններում ընդգրկված ապրանքների համար։

    4. «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող որոշ ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակն (ելքի նորման) այն քանակն է, որը գոյանում է ըստ արտադրական պրոցեսի վերամշակման համար արտահանվող որոշակի քանակության ապրանքների վերամշակման արդյունքում` բնաիրային կամ արժեքային չափման միավորներով և (կամ) տոկոսային արտահայտությամբ:

    5. Արտահանվող ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակները հաշվարկվում են հետևյալ եղանակներից որևէ մեկով`

    1) պատվիրատուի և վերամշակողի (կատարողի) միջև ստորագրված պայմանագրով որոշված վերամշակման նվազագույն արդյունքի չափաքանակով, ընդ որում՝ պայմանագրում պետք է պարունակվեն ապրանքների հստակ նույնականացումն ապահովող տեղեկություններ (արտադրանքի պատվերներ, տեխնոլոգիական գործընթացներ).

    2) վերամշակողի (կատարողի) կողմից հաստատված վերամշակման նվազագույն արդյունքի չափաքանակով.

    3) գիտահետազոտական կազմակերպությունների կազմում գտնվող փորձարկման լաբորատորիաների կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների (այսուհետ` լաբորատորիա) կողմից հաստատված վերամշակման նվազագույն արդյունքի չափաքանակով:

     6. Հայտատուի կողմից ներկայացված՝ վերամշակման նվազագույն արդյունքի չափաքանակների՝ լաբորատորիաների կողմից հաստատված չափաքանակները բավարար հիմք են մաքսային մարմնի համար՝ վերամշակման թույլտվության տրամադրման նպատակով:

     7. Թույլտվություն ստանալու նպատակով հայտատուն կարող է դիմել մաքսային մարմին մատակարարման կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրի ստորագրման պահից:

     8. Հայտատուն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների ամբողջականության և արժանահավատության համար:

     9. Օրենքի 127-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 9-րդ մասերով սահմանված ժամկետներում մաքսային մարմնի կողմից դիմումի ուսումնասիրության արդյունքներով կազմվում է թույլտվություն՝ համաձայն սույն կարգի ձև N2-ի՝ էլեկտրոնային եղանակով: Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում թույլտվությունը կարող է կազմվել նաև թղթային եղանակով։

     10. Վերամշակման թույլտվությունները լրացվում են հետևյալ կարգով՝

     1) թույլտվության գրանցման համարի՝

ա․ 1-ին բաղադրիչի ներքո լրացվում է թույլտվության գրանցման հերթական համարը,

բ․ 2-րդ բաղադրիչի ներքո լրացվում է այն մաքսային մարմնի ծածկագիրը, որը տրամադրում է թույլտվությունը,

գ․ 3-րդ բաղադրիչի ներքո լրացվում է «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի ծածկագիրը,

դ․ 4-րդ բաղադրիչը լրացվում է թույլտվության մեջ փոփոխությունների իրականացման դեպքում՝ նշելով նախորդ թույլտվության հերթական համարը․

     2) թույլտվության՝ «Վերամշակման արդյունքների վերաբերյալ տեղեկություններ» դաշտի 1-ին, 3-ից 5-րդ, 7-րդ և 8-րդ սյունակներում նշվում են ապրանքների անվանումները, քանակներն ու արժեքները կամ արժեքային միջակայքերը ըստ առևտրային փաստաթղթերի, իսկ 2-րդ և 6-րդ սյունակներում ապրանքների ծածկագրերը լրացվում են 10 նիշի մակարդակով․

     3) թույլտվության՝ «Վերամշակման արդյունքներն օտարերկրյա ապրանքներով փոխարինման մասին տեղեկություններ» դաշտի 2-րդ սյունակում լրացվում է մաքսային մարմնի կողմից տրամադրված համարժեք ապրանքներով փոխարինման թույլտվության համարը, 3-րդ, 4-րդ և 5-րդ սյունակներում՝ համարժեք ապրանքների անվանումը, քանակը և ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով․

     4) թույլտվության՝ «այլ տեղեկություններ» դաշտի՝

ա․ 1-ին մասում լրացվում է ապրանքների նույնականացման հայտատուի կողմից առաջարկվող կամ մաքսային մարմնի կողմից սահմանված եղանակները՝ Օրենքի 124-րդ հոդվածին համապատասխան․

բ․ 2-րդ մասում լրացվում է վերամշակման գործողությունների հակիրճ նկարագիրը՝ ըստ հայտատուի կողմից ներկայացված պայմանագրերի․

գ․ 3-րդ մասում լրացվում է ապրանքների վերամշակման ժամկետը․

դ․ 4-րդ մասը լրացվում է ապրանքների վերամշակման ժամկետների երկարաձգման դեպքում՝ նշելով երկարաձգված ժամկետները․

ե․ 5-րդ մասում լրացվում է վերամշակման գործողություններն անմիջականորեն իրականացնող անձի (անձանց) անվանումը, ՀՎՀՀ, վերամշակման գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը․

զ․ 6-րդ մասում լրացվում են վերամշակման նպատակով ապրանքների արտահանման գործարքի համար հիմք հանդիսացող և թույլտվության լրացման պահին առկա առևտրային բոլոր փաստաթղթերի ամսաթվերն ու համարները․

է․ 7-րդ մասը լրացվում է մաքսային մարմնի կողմից լրացուցիչ նշումների իրականացման անհրաժեշտության առաջացման դեպքում։ 

     11. Մաքսային մարմինը դիմումի ուսումնասիրության ժամանակ կարող է հայտատուից պահանջել ներկայացնել դիմումի մեջ ներառված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը՝ դրանք ներկայացված չլինելու դեպքում, կամ պահանջել ներկայացնել դիմումի մեջ ներառված տեղեկությունները հաստատող լրացուցիչ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ՝ դրանք թերի ներկայացված լինելու դեպքում, որի պարագայում դիմումի ուսումնասիրության համար Օրենքով նախատեսված ժամկետը կասեցվում է և վերսկսվում է սույն կարգի 12-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուի կողմից փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ներկայացման կամ դրանց բացակայության վերաբերյալ տեղեկատվության ներկայացման պահից:

     12. Հայտատուն սույն կարգի 11-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները կամ դրանց բացակայության վերաբերյալ տեղեկատվությունը մաքսային մարմնին ներկայացնում է մաքսային մարմնի կողմից ծանուցման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում։

      13. Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված ծանուցման և փաստաթղթերի կամ լրացուցիչ փաստաթղթերի բացակայության վերաբերյալ տեղեկատվության ներկայացումն իրականացվում են էլեկտրոնային եղանակով, իսկ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում՝ թղթային եղանակով:

      14. Թույլտվություն ստանալու մասին դիմումը մաքսային մարմնի կողմից մերժվում է հայտատուի կողմից սույն կարգի 11-րդ կետով սահմանված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները կամ դրանց բացակայության վերաբերյալ տեղեկատվությունը չներկայացնելու դեպքում, ինչպես նաև Օրենքի 127-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված հիմքերով:

       15. Եթե հայտատուի կողմից սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված հաշվարկում ներկայացված` վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի չափաքանակները չեն համապատասխանում Օրենքի 125-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ստանդարտ չափաքանակներին կամ Օրենքի 127-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան ստացված տեղեկատվությանը կամ համանման ապրանքների համար հաստատված և կիրառվող չափաքանակներին, ապա հայտատուի կողմից ներկայացված տվյալները մաքսային մարմնի կողմից կայացվող որոշմամբ կարող են ենթարկվել փորձաքննության:

       16. Սույն կարգի 15-րդ կետով նախատեսված փորձաքննությունը կարող է իրականացվել միչև թույլտվության տրամադրումը կամ թույլտվության տրամադրումից հետո՝ լաբորատորիաների կողմից:

       17. Մինչև թույլտվության տրամադրումը փորձաքննության իրականացման ժամանակահատվածում թույլտվության ստացման համար ներկայացված դիմումի ուսումնասիրության համար Օրենքով սահմանված ժամկետը կասեցվում է, իսկ վերսկսվում է՝ փորձաքննության արդյունքների վերաբերյալ հայտատուին ծանուցումից հետո հայտատուի կողմից ներկայացված տեղեկատվության ստացման պահից։

       18. Մինչև թույլտվության տրամադրումն իրականացվող փորձաքննության արդյունքներով հայտատուի կողմից ներկայացված տեղեկությունների ճշգրտման անհրաժեշտության դեպքում մաքսային մարմինը դիմումի ուսումնասիրության համար Օրենքով սահմանված ժամկետում այդ մասին ծանուցում է հայտատուին։

       19. Հայտատուն սույն կարգի 18-րդ կետով նախատեսված ծանուցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմնին տալիս է փորձաքննության արդյունքում ճշգրտված տվյալների հիման վրա թույլտվության ստացման մասին համաձայնություն կամ հրաժարվում է թույլտվությունը ստանալուց, որի դեպքում մաքսային մարմինը մերժում է թույլտվության տրամադրումը։

       20. Փորձաքննության արդյունքում ճշգրտված տվյալների հիման վրա թույլտվության ստացման մասին համաձայնության տրամադրման դեպքում մաքսային մարմնի կողմից թույլտվությունները տրամադրվում են փորձաքննության արդյունքում ճշգրտված տվյալների հիման վրա։

       21. Սույն կարգի 18-րդ և 19-րդ կետերով նախատեսված ծանուցումները կատարվում են էլեկտրոնային եղանակով, իսկ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում՝ թղթային եղանակով։

       22. Թույլտվության տրամադրումից հետո իրականացվող փորձաքննության արդյունքներով հայտատուի կողմից ներկայացված տեղեկությունների ճշգրտման անհրաժեշտության դեպքում տրամադրված թույլտվությունը հետ է կանչվում։

       23. Մաքսային մարմինը Օրենքի 127-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված մերժումը մերժման մասին համապատասխան որոշման կայացումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հայտատուին։

       24. Թույլտվության տրամադրման մերժումը հայտատուն կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

       25. Թույլտվությունների մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարվում են Օրենքի 128-րդ հոդվածով սահմանված կարգով։

        26. Թույլտվությունների մեջ փոփոխությունները և (կամ) լրացումներն իրականացվում են նոր թույլտվությունների տրամադրման միջոցով՝ սույն կարգի ձև N 2-ին համապատաս­խան՝ դրանցում ներառելով նախորդ թույլտվության համարը, բացառությամբ վերամշակման ժամկետների երկարաձգման դեպքերի։

        27. Թույլտվությունների հետկանչը (չեղարկումը) իրականացվում է Օրենքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով։

        28. Թույլտվությունների հետկանչի վերաբերյալ մաքսային մարմինը կայացնում է որոշում՝ սույն կարգի ձև N 3-ին համապատասխան։

        29. Թույլտվությունների գործողության կասեցումն իրականացվում է հայտատուի կողմից սույն կարգի ձև N4-ին համապատասխան ներկայացվող դիմումի հիման վրա՝ դիմումատուի կողմից խնդրարկված ժամկետի հիման վրա, բայց ոչ ավելի, քան վերամշակման պայմանագրով սահմանված ապրանքների վերամշակման ժամկետը։

        30. Սույն կարգի 29-րդ կետով նախատեսված դիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով, իսկ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում՝ թղթային եղանակով, որի հետ միասին ներկայացվում են թույլտվությունների կասեցման անհրաժեշտությունը հիմնավորող տեղեկություններ և (կամ) փաստաթղթեր, որոնք մաքսային մարմինն ուսումնասիրում է 3 աշխատանքային օրվա ընթացքում։

        31. Մաքսային մարմինը դիմումատուից կարող է պահանջել ներկայացնել հայտատուի կողմից ներկայացված տեղեկությունները հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր, որի դեպքում սույն կարգի 30-րդ կետով սահմանված ժամկետը կասեցվում է և վերսկսվում է սույն կարգի 32-րդ կետով սահմանված ժամկետում փաստաթղթերի ներկայացման կամ լրացուցիչ փաստաթղթերի բացակայության վերաբերյալ տեղեկատվության ստացման պահից։

        32. Հայտատուն սույն կարգի 31-րդ կետում նշված տեղեկությունները և (կամ) փաստաթղթերը ներկայացնում է հարցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։

        33. Սույն կարգի 30-րդ կետում նշված ուսումնասիրության արդյունքներով մաքսային մարմնի կողմից կայացվում է թույլտվության գործողության կասեցման վերաբերյալ որոշում՝ սույն կարգի ձև N 5-ին համապատասխան։

        34. Մաքսային մարմինը տրամադրված թույլտվության կասեցումը մերժում է հայտատուի կողմից դիմումի հետ միասին սույն կարգով սահմանված տեղեկությունների և (կամ) փաստաթղթերի չներկայացման դեպքում։

        35. Կասեցված թույլտվությունների վերսկսման նպատակով թույլտվություն ստացած անձը մաքսային մարմնին էլեկտրոնային եղանակով ներկայացնում է ծանուցում՝ թույլտվության գործողության վերսկսման վերաբերյալ՝ սույն կարգի ձև N 6-ին համապատասխան։ Թույլտվության գործողության վերսկսման վերաբերյալ ծանուցումը կարող է ներկայացվել թղթային եղանակով՝ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում։

        36. Մաքսային մարմինը սույն կարգի 35-րդ կետում նշված ծանուցումը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է այն, որից հետո վերսկսվում է թույլտվության գործողությունը։

 

Ձև N1

ՀԱՇՎԱՐԿ

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ

 

N

Վերամշակման համար արտահանվող ապրանքները

Վերամշակման արդյունքը

 
 
 

Անվանում

Ծածկագիր

Քանակ

Արժեք կամ արժեքային միջակայք

Անվանում

Ծածկագիր

Քանակ

Արժեք կամ արժեքային միջակայք

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիմող _____________________

      

__________________________________

(ստորագրությունը)

 

             (անունը, հայրանունը, ազգանունը)

 

 


______ ______________ 20____թ.

 

 

Ձև N 2

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N «1․_______________»/«2․_______________»/«3․________________»«4․________________»

 

 

1․ Տրվում է _______________________________________________________________________

(Վերամշակման թույլտվություն ստացած անձի անվանումը, գտնվելու վայրը)

_________________________________________________________________________________

(փոստային դասիչը, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)

 

  1. Վերամշակման արդյունքների մասին տեղեկություններ

N

Վերամշակման համար արտահանվող ապրանքները

Վերամշակման արդյունքը

 
 
 

1

2

3

4

5

6

7

8

 

Անվանում

Ծածկագիր

Քանակ

Արժեք կամ արժեքային միջակայք

Անվանում

Ծածկագիր

Քանակ

Արժեք կամ արժեքային միջակայք

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

․․․

 

 

 

 

 

 

 

 

 

 

3․ Վերամշակման արդյունքներն օտարերկրյա ապրանքներով փոխարինման մասին տեղեկություններ

1

2

3

4

5

N

Համարժեք ապրանքներով փոխարինման թույլտվության վերաբերյալ տեղեկություններ

Ապրանքի ծածկագիրը

Քանակը

Արժեքը կամ արժեքային միջակայքը

 

 

 

 

 

 

4․ Այլ տեղեկություններ

1․ Ապրանքների վերամշակման արդյունքների նույնականացման եղանակը (եղանակները) ___________________________________________________________________________________

 

2. Ապրանքների վերամշակման գործողությունների հակիրճ նկարագիրը  ___________________________________________________________________________________

 

3. Վերամշակման ժամկետները  ___________________________________________________________________________________

 

4. Վերամշակման երկարաձգման ժամկետը ___________________________________________________________________________________

 

5. Վերամշակման գործողություններն անմիջականորեն իրականացնող անձը (անձինք) ______________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

6. Պայմանագիրը կամ ցանկացած այլ փաստաթուղթ, համաձայն որի իրականացվում է վերամշակման նպատակով ապրանքների արտահանումը (պայմանագրի կամ այլ փաստաթղթի համարը և ամսաթիվը, օտարերկրյա կազմակերպության անվանումը) կամ արտաքին տնտեսական գործարքից դուրս` ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը հավաստող փաստաթուղթ ______________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

7. Մաքսային մարմնի հատուկ նշումներ ___________________________________________________________________________

 

 

Մաքսային մարմնի պաշտոնատար անձ`

 

_________________________________                _______________________________

   (անունը, ազգանունը)                                    (ստորագրությունը, ամիսը, ամսաթիվը)

 

 

 

 

 

Ձև N 3

ՈՐՈՇՈՒՄ N «____________»/«__________________»

                      (հերթական համար)     (մաքսային մարմնի ծածկագիր)

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԵՏԿԱՆՉԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1․ Հայտատուի մասին տեղեկություններ (անվանումը, ՀՎՀՀ, գտնվելու վայրը, փոստային դասիչը, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում) ______________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

2. Հայտատուին տրամադրված թույլտվության համարն ու ամսաթիվը ___________________________________________________________________________________

 

3. Հայտատուին տրամադրված թույլտվության հետկանչի համար օրենքով սահմանված հիմքի նկարագրությունը ______________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

4. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար օրենքով նախատեսված վերջնաժամկետը

___________________________________________________________________________________

 

5. Կից փաստաթղթերի քանակը, նկարագրերը ______________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

 

Մաքսային մարմնի պաշտոնատար անձ`

 

_________________________________                _______________________________

    (անունը, ազգանունը)                                    (ստորագրությունը, ամիսը, ամսաթիվը)

 

 

 

 

Ձև N 4

ԴԻՄՈՒՄ

ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1․ Դիմումատուի մասին տեղեկություններ (անվանումը, ՀՎՀՀ, գտնվելու վայրը, փոստային դասիչը, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում) ______________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

2. Դիմումատուին մաքսային մարմնի կողմից տրամադրված թույլտվության համարն ու ամսաթիվը ___________________________________________________________________________________

 

3. Տրամադրված վերամշակման թույլտվության գործողության կասեցման անհրաժեշտությունը հիմնավորող տեղեկությունները ______________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

4. Տրամադրված վերամշակման թույլտվության գործողության կասեցման նախանշված ժամկետը ___________________________________________________________________________________

 

5. Կից փաստաթղթերի քանակը, նկարագրերը ______________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

 

Հայտարարատուի՝

_________________________________      ___________________________________________

      (անվանումը)                                    (լիազորված անձի ստորագրությունը, ամիսը, ամսաթիվը)

 

 

 

 

 

Ձև N 5

ՈՐՈՇՈՒՄ N «____________»/«__________________»

                        (հերթական համար)     (մաքսային մարմնի ծածկագիր)

ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1․ Դիմումատուի մասին տեղեկություններ (անվանումը, ՀՎՀՀ, գտնվելու վայրը, փոստային դասիչը, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում) ______________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

2. Դիմումատուին մաքսային մարմնի կողմից տրամադրված թույլտվության համարն ու ամսաթիվը ___________________________________________________________________________________

 

3. Տրամադրված վերամշակման թույլտվության գործողության կասեցման անհրաժեշտությունը հիմնավորող տեղեկությունները ______________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

4. Տրամադրված վերամշակման թույլտվության գործողության կասեցման ժամկետը ___________________________________________________________________________________

 

5. Կից փաստաթղթերի քանակը, նկարագրերը ______________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

 

Մաքսային մարմնի պաշտոնատար անձ`

 

_________________________________                __________________________

   (անունը, ազգանունը)                                    (ստորագրությունը, ամիսը, ամսաթիվը)

 

 

 

 

Ձև N 6

ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1․ Վերամշակման թույլտվություն ստացած անձի մասին տեղեկություններ (անվանումը, ՀՎՀՀ, գտնվելու վայրը, փոստային դասիչը, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում) ______________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

2. Մաքսային մարմնի կողմից տրամադրված վերամշակման թույլտվության համարն ու ամսաթիվը ___________________________________________________________________________________

 

3. Կասեցված վերամշակման թույլտվության գործողության վերսկսման համար նախատեսված սկզբնաժամկետը ______________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

4. Կից փաստաթղթերի քանակը, նկարագրերը ______________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

 

Հայտարարատուի՝

_________________________________      ___________________________________________

           (անվանումը)                                    (լիազորված անձի ստորագրությունը, ամիսը, ամսաթիվը)

 

 

 

  • Discussed

    28.06.2023 - 13.07.2023

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1610

Print