Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԱՂԵՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԱՂԵՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ  ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Անհրաժեշտությունը

   Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի  2023 թվականի հունվարի 12-ի N02/08.2/820-2023 հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Կարևորելով ՀՀ տարածքում առկա սողանքային երևույթները, ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման /Կետ 7.2/ կատարումը, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N128-Ն հրամանում կատարվել են լրացումներ (քաղաքաշինական օբյեկտների նախագծման նորմատիվ լրացուցիչ պահանջներ են մշակվել՝ հրամանի համալրում հակասողանքային, կանխարգելիչ միջոցառումների դրույթներով, նորամշակ պահանջների մասով իրազեկման ապահովմամբ):

 Հայաստանի Հանրապետության տարածքում առավել վտանգավոր սողանքային տեղամասերում հետազննությունների և կանխարգելիչ միջոցառումների մասով Հայաստանի Հանրապետության տարածքում առավել ռիսկային սողանքային տեղամասերում միջոցառումների իրականացման 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի (ՄԺԾԾ) ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հայտը 2022 թվականի փետրվարի 28-ի N01/14.2/1752-2022 գրությամբ ներկայացվել է ոլորտի լիազոր մարմին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն:

ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և  Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների վերանայված ծրագիրը հաստատելու մասին» N1010-Ն որոշմամբ հավանության է արժանացել «Սողանքային աղետի դեմ պայքար» ծրագիրը և հատկացվել են չափաքանակներ:

 Սողանքային աղետի դեմ պայքարին ուղղված ծրագրի հիմ նական նպատակներից են`

1) տարածքների, շենքերի և շինությունների, տարբեր նշանակության կառուցվածքների, հաղորդակցության ուղիների անվտանգ և անխափան շահագործումը,

2)  սողանքային երևույթներից բնակչության անվտանգությունը,

3) սողանքային տեղամասերի վերաբերյալ լիարժեք տեղեկատվության հավաքագրումը,

4)տարածքային տվյալների գեոպորտալի ձևավորումը և այլն :

Այդ նպատակների իրականացումը կապահովի հանրապետության սողանքային տարածքներում գտնվող բնակավայրերի կայուն զարգացումն և բնակիչների անվտանգ ու բնականոն կենսագործունեությունը:

Սույն ծրագրի թիրախային չափորոշիչները ներկայացվել են երկու փուլերի նկարագրությամբ ՝ մինչնախագծային և նախագծերի մշակման և դրանց գործնականում իրագործման  ժամանակահատվածի կտրվածքով՝

Առաջին փուլի թիրախները ձևավորվել են, որպես.

1. սողանքային տեղամասերում գտնվող շուրջ 3395 բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննություններ՝ ըստ ֆինանսավորման չափաքանակի:

2. ընտրված տեղամասերի տարածքների ինժեներաերկրաբանական հետազննություններ՝ շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննման գործընթացներին զուգահեռ:

Երկրորդ փուլով  իրականացման ենթակա ծրագրերի մասով լրացուցիչ մշակվել է ծրագիր-ժամանակացույց :

2023-2026 թվականներին «Սողանքային աղետի դեմ պայքար» ծրագրով նախատեսվել է արդեն 2024 և 2025 թվականներին իրականացնել 933 բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննություն, իսկ 2026 թվականի համար՝ 555 բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննություն:

2.1 Առաջարկվող լուծումները

Սողանքային աղետի դեմ պայքարի ծրագրով առաջարկվում է ֆինանսավորել հետևյալ միջոցառումները.

1) սողանքային տարածքների բնակիչների անվտանգության ապահովման համար վթարային տեղամասերի բացահայտման և ուսումնասիրության, ինժեներական հետազննությունների շարունակական իրականացումը

2) առավել վտանգավոր սողանքային տեղամասերում ինժեներաերկրաբանական հետազննությունների և ռեժիմային դիտարկումների (մոնիտորինգի) ցանցի ստեղծումը,

3) առավել վտանգավոր սողանքային տեղամասերում ռեժիմային դիտարկումների (մոնիտորինգի) իրականացումը:

Այդ նպատակների իրականացումը կապահովի հանրապետության սողանքային տարածքներում գտնվող բնակավայրերի կայուն զարգացումն և բնակիչների անվտանգ ու բնականոն կենսագործունեությունը:

Ուստի, կարգավորումը գնահատվում է որպես հրատապ:

Կից ներկայացվում է նաև հիմնավորում-հաշվարկը:

2.2 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Ն որոշում

Կետ 7.2 (միջոցառումների ծրագիր)՝ «Առավել վտանգավոր սողանքային տեղամասերում հետազննությունների և կանխարգելիչ միջոցառումների մասով առաջարկությունների ներկայացում»

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

     Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից

 

4. Ակնկալվող արդյունքը

Ծրագրից ակնկալվող արդյունքային ցուցանիշների՝ սողանքային տարածքների բնակիչների անվտանգության ապահովման համար վթարային տների բացահայտումը, առավել վտանգավոր սողանքային տեղամասերում ինժեներաերկրաբանական հետազննությունների և ռեժիմային դիտարկումների (մոնիտորինգի) ցանցի ստեղծումը, առավել վտանգավոր սողանքային տեղամասերում ռեժիմային դիտարկումների (մոնիտորինգի) իրականացումը:

 

5. Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության սողանքային աղետի կառավարման հայեցակարգը, հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը  և սողանքային տեղամասերի մոնիթորինգի մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կառաջացնի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն՝ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում համապատասխան փոփոխություններ:

                                                                                                  

Հիմնավորում-հաշվարկ

ՀՀ սողանքային տարածքներում նախատեսվող ինժեներական հետազննումների արժեքների

      Սողանքային երևույթների կայունացման և ազդեցության բացառման միջոցառումների ճիշտ ընտրությունը լուրջ հիմնավորումներ է պահանջում: Հիմնավոր և նպատակային հակասողանքային միջոցառումների նախագծման և իրականացման համար, համաձայն ՀՀՇՆ I-2.01-99 (Ինժեներական հետազննումներ շինարարության համար) և ՍՆիՊ 2.01.15-90 (Տարածքների, շենքերի և կառուցվածքների ինժեներական պաշտպանությունը երկրաբանական վտանգավոր երևույթներից) նորմատիվային փաստաթղթերի, պահանջվում է բազմակողմանի ու մանրակրկիտ ինժեներական հետազոտություններ, որոնք պետք է պարզաբանեն՝

- սողանքային մարմնի երկրաչափական պարամետրերը (մակերեսը, խորությունը, սահքի մակերևույթի բնույթը և այլն),

-   երկրաբանական կառուցվածքը,

-   հիդրոերկրաբանական պայմանները,

-   ստորգետնյա ջրերի ռեժիմը, ջրատար ապարների ֆիլտրացիոն հատկությունները,

-   գրունտների ֆիզիկամեխանիկական, ռեոլոգիական ու ջրաֆիզիկական հատկությունները,

-   սողանքային մարմնի լարված վիճակի դինամիկան,

-   մակերևութային հոսքի ռեժիմը, հիդրոլոգիական պայմանների փոփոխությունները լանջի տեղաշարժից հետո,

-   բնորոշ սողանքային հատկանիշները (ռելիեֆի մակերևույթի բնույթը, ճեղքերի չափերը, վիճակը, խորությունը և այլն),

-   լանջի կայունությունը,

-   սողանքի հասակն ու ակտիվությունը,

-   հետագա զարգացման կանխատեսումը:

Թվարկած խնդիրների լուծման համար անհրաժեշտ է հետևյալ ինժեներական հետազոտությունների իրականացումը.

1. Նախնական հետազոտությունները ներառում են`

     Կախված սողանքային տեղամասի չափերից, բարդությունից, հեռավորությունից, ուսումնասիրվածության աստիճանից, դիտարկվող կետերի քանակից ու հաճախականությունից և այլ  գործոններից` նախնական հետազոտությունների և ռեժիմային դիտարկումների (մոնիտորինգ) աշխատանքների խոշորացված արժեքների հաշվարկման համար դիտարկվել են նաև ներկայումս ուժը կորցրած ճանաչված ՀՀ կառավարության 28.03.2002թ. N 13 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի» շրջանակներում ՀՀ Տավուշի մարզի Մակարավանք հուշահամալիրի 30 հա սողանքային տեղամասում 2003 թվականին իրականացված ինժեներական հետազննական աշխատանքների հետևյալ արժեքները.

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ  և  ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ  ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝

- Որպես հիմք բոլոր տեսակի հետազոտությունների անցկացման, դրանց տվյալների ֆիքսման, ինչպես նաև հետագա միջոցառումների ընտրման ու նախագծման համար նախատեսվում է տեղագրական (տոպոգրաֆիական) 1:1000 մասշտաբի հանույթ շուրջ 35 հեկտար մակերեսի վրա՝ ընդգրկելով սողանքային մարմինն ու հարակից տարածքը, հատկապես Մակարավանքի և դրանից դեպի արևմուտք ընկած տարածքը - աշխատանքների կատարման նախատեսվող արժեքը՝ 1,650.0 հազ  դրամ;

- Գեոդեզիական ցանցի ստեղծում սողանքային պրոցեսների դինամիկայի երկարատև դիտարկումների անցկացման համար՝ տարբեր տեսակի (երկարաժամկետ, վաղօրոք, կարճաժամկետ և այլն) կանխատեսումների նպատակով՝ 1,100.0 հազ դրամ;

- Դիտարկումների անցկացում՝ 880.0 հազ դրամ (մեկ տարվա դիտարկումների ցիկլի արժեքը):

Ընդամենը տեղագրական  և  գեոդեզիական  աշխատանքներ՝ 1650.0+1100.0+880.0= 3,630.0 հազ դրամ:

 

 ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ   ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- Նախկին տարիների հետազոտությունների նյութերի հավաքագրում, ուսումնասիրություն, վերլուծություն, մշակում, այդ թվում՝ տարբեր տարիների աէրոլուսանկարների վերծանում, համեմատում, համապատասխան ուրվագծերի ու քարտեզների կազմում, տեղադիտական ու հանույթային երթուղիների և դաշտային այլ աշխատանքների ծրագրերի մշակում՝ 880.0 հազ դրամ;

- Ինժեներաերկրաբանական տեղադիտություն` 165.0 հազ դրամ;

- Համալիր ինժեներաերկրաբանական 1:2000 մասշտաբի  հանույթ՝ շուրջ 30 հա տարածքում՝ 990.0 հազ դրամ:

Ընդամենը ինժեներաերկրաբանական հետազոտություններ՝ 880.0+165.0+990.0=2,035.0 հազ դրամ:

 

 ԼԵՌՆԱՀՈՐԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝

- հորատանցքերի հորատում 12 հատ, 360 գծամետր ընդհանուր ծավալով, որից 6 հորատանցքը միջինը 40 մ խորությամբ և 6-ը՝  միջինը  20 մ խորությամբ յուրաքանչյուրը:   Հորատումը նախատեսվում է մեխանիկական սյունային եղանակով, առանց լվացման, կարճ ուղերթերով, գրունտների և ստորգետնյա ջրերի նմուշարկումներով՝ 5,555.0 հազ դրամ;

- հետախուզահորերի անցում 6 հատ՝  միջինը  5 մ խորությամբ՝ գրունտների նմուշարկումներով՝ 440.0 հազ դրամ:

Հորատանցքերը (բացի դիտարկման համար նախատեսվածից) և հետախուզահորերը    անցումից հետո պետք է շերտ առ շերտ պարտադիր լցվեն տոփանումով:    

Ընդամենը լեռնահորատման աշխատանքներ՝ 5,555.0+440.0=5,995.0 հազ դրամ:

ՓՈՐՁԱՖԻԼՏՐԱՑԻՈՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐՈՒՄ և ՀԵՏԱԽՈՒԶԱՀՈՐԵՐՈՒՄԱՅԴ ԹՎՈՒՄ՝

-    արտամղումներ հորատանցքերից 2 արտամղում՝  550.0 հազ դրամ,

-    ջրալցում հետախուզահորերի մեջ 2 ջրալցում՝       110.0 հազ դրամ:

Ընդամենը փորձաֆիլտրացիոն հետազոտություններ՝ 550.0+110.0=660.0 հազ դրամ:

 

 ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝

- էլեկտրահետախուզական հետազոտություններ հորատանցքերում՝ երկրի մակերևույթից (երկրաբանական կտրվածքի, հիդրոերկրաբանական պայմանների, գրունտների հատկությունների ուսումնասիրության, լարված վիճակի չափումներ և այլն) - 935.0 հազ դրամ;

- սեյսմահետախուզական և ակուստիկական հետազոտություններ երկրի մակրևույթից հորատանցքերում և դրանց միջև - 660.0 հազ դրամ:

Ընդամենը ինժեներաերկրաֆիզիկական հետազոտություններ՝ 935.0+660.0=1,595.0 հազ դրամ:

ԳՐՈՒՆՏՆԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ (ՊՐԵՍԻՈՄԵՏՐԻԱԿԱՆ) ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐՈՒՄ և ՀԵՏԱԽՈՒԶԱՀՈՐԵՐՈՒՄ՝ 385.0 ՀԱԶ ԴՐԱՄ:

Ընդամենը՝ 385.0 հազ դրամ:

 

 ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝

- գրունտների ֆիզիկամեխանիկական ու ջրաֆիզիկական հատկությունների (շուրջ 40 նմուշ)-  440.0 հազ դրամ;

- ստորգետնյա ջրերի նմուշների (10 նմուշ) - 110.0 հազ դրամ:

Ընդամենը լաբորատոր հետազոտություններ՝440.0+110.0= 550.0 հազ դրամ:

 

 ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄԵՐԱԼ /ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ/ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝

-  լեռնահորատման աշխատանքների – 550,0 հազ դրամ;

-  համալիր ինժեներաերկրաբանական հանույթի – 165,0 հազ դրամ.

-  հիդրոերկրաբանական, փորձաֆիլտրացիոն և ռեժիմային դիտարկումների – 165,0 հազ դրամ;

-  ինժեներաերկրաֆիզիկական աշխատանքների – 220,0 հազ դրամ;

-  գրունտների և ստորգետնյա ջրերի լաբորատոր և դաշտային հետազոտությունների- 192,5 հազ դրամ;

-  լանջի կայունության հաշվարկներ -165,0 հազ դրամ;

-  հաշվետվության կազմում, ձևավորում – 302,5 հազ դրամ:

Ընդամենը կամերալ /գրասենյակային/ աշխատանքներ` 550.0+165.0+165.0+220.0+192.5+165.0+302.5= 1,760.0 հազ դրամ:

 

30 հա սողանքային տեղամասի համար իրականացված ինժեներական հետազննումների աշխատանքների արժեքը   կկազմի 16,610.0  հազ դրամ: Հետևաբար՝ 1 հա սողանքային տեղամասի հետազոտությունների համար կպահանջվի 554.0 հազ դրամ:

 

2. Ռեժիմային դիտարկումները (մոնիտորինգ) ներառում են՝

- գեոդեզիական դիտարկումներ,

- հորատանցքերում ստորգետնյա ջրերի մակարդակի ու աղբյուրների ելքերի ծախսի դիտարկումներ,

- տեխնածին ազդեցությունների փոփոխությունների դիտարկումներ:

Առանձին մեկ սողանքային տեղամասում մեկ տարվա ռեժիմային դիտարկումների իրականացման համար նախատեսվում է 1,500.0-2,000.0 հազ դրամ՝ համաձայն տարբեր  մասնագիտական կազմակերպությունների կողմից իրականացված ռեժիմային դիտարկումների շուկայական արժեքի:

3. Մինչև 200 մ2 մակերեսով տների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնելու համար նախատեսվում է 200.0-250.0 հազ դրամ՝ համաձայն տարբեր մասնագիտական կազմակերպությունների կողմից ներկայումս իրականացված բնակելի տների տեխնիկական վիճակի ուսումնասիրության շուկայական արժեքի:

 

  • Discussed

    28.06.2023 - 13.07.2023

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1539

Print