Add to favourites

«ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2023 թվականի ______ N__-Ն

 

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 290-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, տարածքներում կամ բաց հրապարակներում ժամանակավոր պահպանվող ապրանքների և այլ ապրանքների պահպանության առանձնահատկությունները՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության «____» __________ ____

N____-Ն որոշման

 

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  

  1. Լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, տարածքներում կամ բաց հրապարակներում ապրանքների ժամանակավոր պահպանության հետ մեկտեղ թույլատրվում է այլ ապրանքների պահպանություն՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 439-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ հաշվի առնելով սույն առանձնահատկությունները:
  2. Լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, տարածքներում կամ բաց հրապարակներում (այսուհետ՝ տարածքներ) ժամանակավոր պահպանվող ապրանքների հետ մեկտեղ թույլատրվում է լիազորված տնտեսական օպերատորներին սեփականության իրավունքով պատկանող, այդ թվում՝ մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների պահպանությունը՝ լիազորված տնտեսական օպերատորի տարածքներում դրանց առանձին տեղակայման պայմանով, որն ապահովվում է լիազորված տնտեսական օպերատորի համար ընդունելի ցանկացած եղանակով և հնարավորություն է ընձեռում մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները հստակ տարբերակել պահպանվող այլ ապրանքներից:
  3. Լիազորված տնտեսական օպերատորի տարածքներում ժամանակավոր պահպանվող ապրանքներից այլ՝ սույն հավելվածի 2-րդ կետում նշված ապրանքների առանձին տեղակայումը մաքսային հսկողության գոտում կարող է իրականացվել ժամանակավոր պահպանվող ապրանքները համապատասխան ցուցանակներով կամ գրառումներով, տարածքներում տեխնոլոգիական անցումներով, միջնապատերով, սահմանազատող ժապավեններով առանձնացնելով կամ դրանք մաքսային հսկողության գոտու՝ ամբողջովին առանձնացված հատվածներում տեղակայելով:
  4. Լիազորված տնտեսական օպերատորի տարածքներում թույլատրվում է ժամանակավոր պահպանության հանձնված հոսուն և սորուն ապրանքների հետ մեկտեղ նույն տեսակի և որակի այլ ապրանքների պահպանությունը:
  5. Սույն հավելվածով սահմանված առանձնահատկությունները չեն տարածվում լիազորված տնտեսական օպերատոր հանդիսացող և ժամանակավոր պահպանության պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձանց նկատմամբ։

 

  • Discussed

    26.06.2023 - 11.07.2023

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1553

Print

Suggestions

Հարություն Ուստակատարան

26.06.2023

Անիմաստ է, քանի որ այդ ամենը ինքնակարգավորվող է տնտեսավարողի և մաքսային պահետտի միջև փոխհամաձայնությամբ, բայց քանի որ չի խանգարում այլ լրացնում է օրենքի բացը, ապա կողմ քվեարկեցի։

See more