Add to favourites

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Հարություն Ուստակատարան 26.06.2023 12:01:48 Առաջարկ։ Չտրամադրել լիցենզիա այլևս, իսկ գործողների ժամկետները այսուհետ չերկարացնել, կամ սահմանել առավելագունը 5 տարի ժամկետ, որից հետո արգելված կլինի այս գործունեությունը ՀՀ տարածքում։ Առաջարկ 2: Սահմանափակել VPN-ի օգտագործմամբ հասանելիությունը կամ մուտք գործելու հնարավորությունը։ Առաջարկ 3: Սահմանափակել Ռոմինկում գտնվող քարտի ինտերնետի միջոցով հասանաելիությունը կամ մոպտք գործելու հնարավորությունը։
2 Տիգրան Ստեփանյան 28.06.2023 15:38:02 Նախագծի հիմնավորման այն պատճառաբանությանը, թե իբր <<Ի տարբերություն ՀՀ-ում լիցենզավորված կազմակերպիչների՝ չկան հստակ երաշխիքներ և մեխանիզմներ, որ Ինտերնետ շահումով խաղեր խաղացողների /հաճախորդների/ իրավունքները չեն ոնտահարվի ՀՀ-ում չլիցենզավորված և համանման գործունեություն իրականացնող օտարերկրյա ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու դեպքում:>>, հարկ է նկատել, որ նման խաղեր խաղացողների իրավունքները պաշտպանելու վերաբերյալ պատճառաբանությունը մի տեսակ արժանահավատ չի հնչում /տես ՀՀ քաղ․օր․ 1039-րդ հոդված/։ Եկեք անվանենք իրերն իրենց անուններով՝ տեղական ինտերնետ շահումով խաղեր կազմակերպողների շահերի սպասարկմանն ուղղված նախագիծ է
3 Արման Սահակյան 07.07.2023 12:41:09 Արտասահմանյան ինտերնետ շահումով ընկերություններից շատերը գործում են լիզենզիա տրամադրող և լիզենզիայի պայմանների կատարմանը հետևող ասոցիացիաների պայմանների ներքո, օրինակ EGBA (European Gambling and Betting Association)։ Նախագծում բացարձակ խոսք չկա դրանց մասին։ Ավելին, արտասահմանյան ընկերություններից շատերն իրենց շատ ավելի հաճախորդամետ են դրսևորում, քան տեղական ընկերությունները։ Մյուս կողմից, արտասահմանյան ընկերություններում գրանցված և ակտիվություն ցուցաբերող հաճախորդները շատ չեն։ Տպավորությունն այն է, որ նախագիծը գործելու է ի շահ տեղական բեթինգ ընկերությունների։ Ընդ որում, չի բացառվում նաև նախագծի հեղինակի փոխկապակցվածությունը այդ ընկերություններին։ Մյուս կողմից, այս նախագծի ընդունմամբ փակվում է արտասահմանյան հեղինակավոր ընկերությունների հնարավոր մուտքը Հայաստան և բիզնես գործունեության ծավալումը։