Add to favourites

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Անհրաժեշտությունը.

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում դրամական (փողային) շահումները կարող են գովազդվել և տրվել միայն Հայաստանի Հանրապետության դրամով: «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2.1 մասի «զ1» պարբերությունը նույնպես սահմանում է, որ շահումը վճարում է ՀՀ դրամով։

ՀՀ կառավարության կոմից խաղային բնագավառում արդեն իսկ որդեգրած և շարունակաբար իրականացվող քաղաքականության համաձայն՝ նախ գործունեությունը պետք է իրականացնել  զբոսաշրջության համար գրավչություն ներկայացնող սահմանափակ վայրերում՝ օրենքով նախատեսված 4 վայրերում, որի հիմնական նպատակն է պաշտպանելով ՀՀ քաղաքացիներին խաղամլությունից, միաժամանակ ստեղծել միաջավայր ոչ ռեզիդենտ խաղացողներին առավելագույնս ներգրավելու համար:

Ոչ ռեզիդենտ խաղացողների ներգրվման տեսանկյունից անհրաժեշտ է հնարավորության ընձեռել ՀՀ-ում ոչ ռեզիդենտ համարվող անձանց խաղադրույքներ կատարել և շահումներն ստանալ արտարժույթով, որը բավականին գրավիչ կդարձնի ներքին շուկան օտարերկրացիների համար, ինչը ներկայումս հնարավոր չէ՝ հաշվի առնելով վերը նշված օրենսդրական կարգաորումները: Նշված կարգավորման արդյունքում ՀՀ-ում լիցենզավորված ընկերությունների համար ստեղծել է ակնհայտ հակամրցակցային միջավայր ոչ ռեզիդենտ խաղացողների ներգրվման տեսանկյունից:

Դեռևս 2012թ. այդ հարցին լուծում տալու նպատակով  տրվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 12 հունվարի 2012թ․-ին տրված N1 պաշտոնական պարզաբանումը (այսուհետ՝ Պաշտոնական պարզաբանում) , որի համաձայն.

·         Եթե ՀՀ տարածքում չգտնվող հաշվից դրամական (փողային) շահումները փոխանցվում են ՀՀ տարածքում չգտնվող համակարգերի միջոցով, ապա այդ ընթացակարգերով վճարումները չեն համարվում ՀՀ տարածքում կատարված:

·         Խաղադրույքների (գրազների) արտարժույթով իրականացման դեպքում չեն կիրառվում Օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներով նախատեսված սահմանափակումները:

Պաշտոնական պարզաբանումը վերաբերում է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ինտերնետ տոտալիզատորների կազմակերպիչների կողմից խաղադրույքների (գրազների) և դրամական (փողային) շահումների իրականացմանը, ինչպես նաև ինտերնետային կայքերում (ինտերնետ միջավայրում) նրանց կողմից կազմակերպվող ինտերնետ տոտալիզատորներին վերաբերող փողային շահումները գովազդելուն:

Սակայն Պաշտոնական պարզաբանմամբ կարգավորված չէ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման հետ կապված հարցերը, ինչպես նաև պաշտոնական պարզաբանմամբ արտահայտած դիրքորոշումը գործնականում չի կիրառվում՝ բազմաթիվ խոչընդոտների պատճառով։

  1. Կարգավորման նպատակները

Նախագծի նպատակն է Օրենքով սահմնանված կարգավորումները համապատասխանեցնել «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումներին, միաժամանակ սահմանել բացառություն Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված և խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերած ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների ու ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հետ գրազի պայմանագրի կնքման (ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի ու ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների միջև կնքված՝ ինտերնետ շահումով խաղերի մասնակցության և/կամ խաղադրույք կատարելու մասին պայմանագիր) և դրամական (փողային) շահումների հանձնման (տրման) դեպքերի համար, որը հնարավորություն կտա ստեղծելու բարենպաստ օրենսդրական միջավայր` ոչ ռեզիդենտ խաղացողների ներգրվման տեսանկյունից ՀՀ-ում ոչ ռեզիդենտ համարվող անձանց խաղադրույքներ կատարել և շահումներն ստանալ արտարժույթով, որը բավականին գրավիչ կդարձնի ներքին շուկան օտարերկրացիների համար, ինչը ներկայումս հնարավոր չէ՝ հաշվի առնելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2.1 մասի զ1) կետը և «Արժութային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը:

  1. Առաջարկվող կարգավորումները

Նախագծով առաջարկվում է Օրենքի 6-րդ հոդվածի Օրենքի 6-րդ հոդվածի 2․1 մասի զ1) կետի շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«զ1) շահումը փոխանցում (վճարում) է անկանխիկ եղանակով՝ հայկական դրամով, բացառությամբ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի:

  1. Ակնկալվող արդյունքները

Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կստեղծվեն Կազմակերպիչների համար բարենպաստ պայմաններ` ոչ ռեզիդենտ խաղացողների ներգրվման տեսանկյունից ՀՀ-ում ոչ ռեզիդենտ համարվող անձանց խաղադրույքներ կատարել և շահումներն ստանալ արտարժույթով, որը բավականին գրավիչ կդարձնի ներքին շուկան օտարերկրացիների համար:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախա­գծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

 Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  1. Այլ տեղեկություններ

  Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

  • Discussed

    26.06.2023 - 11.07.2023

  • Type

    Law

  • Area

    Financial

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1600

Print