Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի N 517-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի այսուհետ՝ Կոմիտե կողմից օպերատիվ-հետախուզական գործառույթները պատշաճ, անվտանգ և առանց տեղեկատվական հոսքերի իրականացնելու անհրաժեշտությամբ։

Ըստ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Կոմիտեն իր լիազորությունների շրջանակներում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն:

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Կոմիտեին իրավունք է վերապահված իրականացնելու «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով նախատեսված բոլոր օպերատիվ-հետախուզական միջոցառումները։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացման համար անհրաժեշտ է ձեռք բերել օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններ, որոնց հիմքում ընկած է գաղտնիության սկզբունքը, ապա անհրաժեշտություն է առաջանում ապահովել օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում տեղեկությունների հավաքման, պահպանման և փոխանցման անվտանգությունը, ինչպես նաև օպերատիվ ծառայողների միջև բարձր պաշտպանվածությամբ և անխափան կապը։

Ներկայումս Կոմիտեն չունի իրեն տրամադրված ռադիոհաճախականության տիրույթը և ստացված տեղեկությունների փոխանցումն իրականացնում է կապի գործող օպերատորների ծառայություններից օգտվելով։ Կոմիտեի օպերատիվ ստորաբաժանման ծառայողները, հնարավորինս պահպանելով գաղտնիության սկզբունքը, միմյանց միջև կապն ապահովում են սեփական տեխնիկական միջոցներով՝ օգտվելով նաև բջջային հեռախոսների համար նախատեսված զանազան հավելվածներից։ Օպերատիվ ծառայողների միջև նման միջոցներով կապն ապահովելն անվտանգ չէ և ունի պաշտպանվածության ավելի նվազ մակարդակ, քանի որ ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացվածությունը Կոմիտեի ծառայողների կողմից փոխանցվող տեղեկատվությանը կողմնակի անձանց հասանելիության լայն հնարավորություններ է ընձեռում։  

Վերոշարադրյալ հանգամանքները կարող են նպաստել օրենքով Կոմիտեին վերապահված օպերատիվ գործառույթների իրականացման ընթացքում խոչընդոտների առաջացմանը։ Ուստի, անհրաժեշտ է ապահովել կապի միջոցների անվտանգության ավելի բաձր մակարդակ՝ սահմանափակելով ստացված  տեղեկությունների արտահոսքը՝ նպաստելով օպերատիվ-հետախուզական միջոցառումների պատշաճ իրականացմանը, ինչպես նաև օպերատիվ ծառայողների միջև ներքին անվտանգ կապի ապահովմանը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում ձեռքբերվող տեղեկությունների պահպանման, օգտագործման և փոխանցման համար պահանջվում է առավել անվտանգ կապի առկայություն, իսկ կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրն ունի ավելի բարձր պաշտպանվածություն և սահմանափակված է կողմնակի անձանց հնարավոր հասանելիությունը, անհրաժեշտություն է առաջանում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ընդգրկել այն սուբյեկտների ցանկում, որոնց օրենսդրությամբ հնարավորություն է ընձեռված ունենալ սեփական օգտագործման ռադիոհաճախականությունների տիրույթը և այն օգտագործել օրենսդրությամբ վերապահված օպերատիվ-հետախուզական գործառույթների արդյունավետ իրականացման համար։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.

Նախագծի ընդունումը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Ներկայումս Հակակոռուպցիոն կոմիտեն չունի կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից օգտվելու թույլտվություն և օրենսդրությամբ նախատեսված օպերատիվ-հետախուզական գործառույթներն իրականացնում է կապի այլ միջոցներով, որոնք չունեն պաշտպանվածության բարձր մակարդակ և անվտանգ չեն։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով առաջարկվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ընդգրկել կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկում, որով կապահովվի օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում ձեռք բերվող և փոխանցվող օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների անվտանգ հավաքումը և փոխանցումը՝ նպաստելով օպերատիվ-հետախուզական գործառույթների պատշաճ իրականացմանը։

 

 

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունավետ իրականացումը՝ բացառելով օպերատիվ տեղեկությունների արտահոսքը և նման տեղեկատվությանն այլ անձանց հասանելիությունը։

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է. ՀՀ պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Նախագծի մշակման ընթացքում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:

 

 

  • Discussed

    27.06.2023 - 12.07.2023

  • Type

    Decision

  • Area

    Justice, Security, Fight against corruption

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1620

Print