Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»

                                                                                                                                   օրենքի ընդունման
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարի կողմից ներկայացվել է միջնորդություն՝ Ալավերդի
բնակավայրի Սանահին թաղամասը (նախկին Սանահին գյուղը)՝ որպես բնակավայր առանձնացնելու վերաբերյալ:
Ալավերդի համայնքի ավագանին 2023 թվականի մարտի 17-ին ընդունել է «Հայաստանի Հանրապետության Լոռու
մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի մաս կազմող Սանահին թաղամասին բնակավայրի կարգավիճակ
տալու մասով հանրային նախաձեռնությանը հավանություն տալու մասին» №20-Ա որոշումը:
Սանահին գյուղն ունի հազարամյա պատմություն: Գյուղը 1967 թվականից կազմում է Ալավերդի քաղաքի
մաս: Գյուղն առաջին հերթին հայտնի է Սանահինի վանքով, որը հանդիսանում ՅՈԻՆԵՍԿՕ-ի համաշխարհային
ժառանգության մաս: Սանահինի պատմությունն սկսվում է վանական համալիրի հիմնադրմամբ’ 10-րդ դարից:
Սանահինը հայտնի է եղել որպես հայ միջնադարյան հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն:
Վանական համալիրը հիմնադրվել է Բագրատունիների կողմից, ապա 12-րդ դարում դարձել է Զաքարյան
իշխանական տոհմի սեփականությունը (Զաքարյան իշխանների տոհմական տապանատունը' դամբարանը, այժմ էլ
պահպանվում է Սանահինի վանական համալիրի տարածքում): 2001 թվականին Սանահինի վանական համալիրը
Հաղպատի վանական համալիրի հետ ընդգրկվել է ՅՈԻՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային արժեքների
գրանցամատյանում»: Սանահին գյուղում են ծնվել ու մեծացել աշխարհահռչակ Միկոյան եղբայրները: Այժմ
Սանահինում գործում է եղբայրների տուն-թանգարանը, որը հիմնադրվել է 1971 թվականին: Թանգարան և
վանական համալիր այցելող զբոսաշրջիկների թիվը գերազանցում է տարեկան 50.000-ը:
Ներկայումս գյուղն ունի 273 տնային տնտեսություն:
Համաձայն բնակչության ռեգիստրի տվյալների՝ գյուղում հաշվառված է 800 բնակիչ, որից 200-ը'
անչափահաս: Մշտապես բնակվում է շուրջ 200 ընտանիք: Սանահինում գործում է Ա. Միկոյանի անվ. թիվ 4
հիմնական դպրոցը՝ կառուցված 1959 թվականին: Ներկայումս դպրոցում սովորում է 132 աշակերտ: Սանահինում
գործում է նաև թիվ 5 մանկապարտեզը, որն ունի 26 սան:
2023 թվականի ապրիլի 19-ին Կադաստրի կոմիտեում տեղի ունեցավ ՀՀ աշխարհագրական օբյեկտների
անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում

քննարկվել է Ալավերդի քաղաքից առանձնացվող Սանահին թաղամասը որպես նոր բնակավայր «Սանահին գյուղ»
անվանակոչելու հարցը, որը միաձայն ստացել է դրական եզրակացություն:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի
Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի
նախագիծը, որի համաձայն՝ Ալավերդի բազմաբնակավայր համայնքի կազմում ներառվում է «Սանահին» անվամբ
բնակավայր:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
4. Ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում կապահովվի Ալավերդի համայնքի տեղական
ինքնակառավարման մարմինների միջնորդությունը և Սանահին թաղամասը կառանձնացվի Ալավերդի բնակավայրից
և կներառվի Ալավերդի համայնքում՝ որպես առանձին բնակավայր:
5. Տեղեկանք ծախսերի և եկամուտների մասին
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացում կատարելու
մասին» օրենքի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ չի առաջանում, իսկ
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050,
Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:

  • Discussed

    22.06.2023 - 07.07.2023

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2448

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

26.06.2023

Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Կողմ լինելով օրինագծին, առաջարկում ենք նաև փոխել Ալավերդի քաղաքը և թրքահունչ ու ադրբեջանահունչ ՀՀ մյուս բնակավայրերի անվանումները՝ դրանք դարձնելով հայահունչ:

See more