Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2 Ի N 417-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2‑Ի N417-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Հարկադիր կատարման ընթացքում անշարժ գույքի գնահատումն իրականացնող լիցենզավորված անձանց ընտրության կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 417-Ն Որոշմամբ հաստատված հավելվածի 10-րդ կետով սահմանված է եղել, որ մրցույթի հայտեր ներգրավելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (այսուհետ` կազմակերպիչ) առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության միջոցով` մրցույթն սկսվելուց առնվազն 30 օր առաջ հրապարակում է ծանուցում մրցույթի անցկացման և պայմանների մասին` նշելով օրենքով նախատեսված տեղեկությունները:

Սակայն, հարկ է ընդգծել, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա չէ առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության միջոց։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նշված կետում՝ սահմանելով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և ծանուցման այլ միջոցներով հրապարակելու պարտականություն։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության միջոց չլինելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նշված կետում՝ սահմանելով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և ծանուցման այլ միջոցներով հրապարակելու պարտականություն։

  1. Ակնկալվող արդյունքը

Սույն որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Հարկադիր կատարման ընթացքում անշարժ գույքի գնահատումն իրականացնող լիցենզավորված անձանց ընտրության կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 417-Ն Որոշմամբ հաստատված  հավելվածի 10-րդ կետով սահմանված պահանջը:

4.Նախագիծը մշակող պատասխանատու մարմինը

Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

5.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունnւմը Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություն չի առաջացնի:

6.Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի  նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

  • Discussed

    21.06.2023 - 07.07.2023

  • Type

    Decision

  • Area

    Justice, Cadastre, Compulsory enforcement of judicial acts

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1733

Print