Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 434-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԱՊՐԻԼԻ 7-Ի N 434-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Սույն իրավական ակտը մշակվել է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու համար:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

2023 թվականի հունվարի 17-ին ընդունված «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» ՀՕ-20-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի (Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) 2-րդ մասի պահանջների համաձայն Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերից բխող իրավական ակտերը ընդունվում են Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկտեում, որը սահմանվել է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի N 440-Ա որոշմամբ:

   Օրենքի ընդունմամբ ուժը կորցրած է ճանաչվել «Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» 2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ-179 օրենքը:

   Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի «ՀՀ պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 434-Ն որոշման մեջ: Փոփոխությունները պայմանավորված են լիազորող նորմի հստակեցման, 2023 թվականի հունվարի 17-ին ընդունված «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների պահանջներով: «Տարածական տվյալների մասին» օրենքի 11-րդ հոդվածով առանձնացվում են տարածական տվյալների ֆոնդերը՝

1) պետական տարածական տվյալների ֆոնդ.

2) գերատեսչական տարածական տվյալների ֆոնդ.

3) պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների ֆոնդ.

4) տեղական ինքնակառավարման մարմինների տարածական տվյալների ֆոնդ.

5) այլ սուբյեկտների տարածական տվյալների ֆոնդեր, որոնք ներառում են գաղտնի տեղեկություններ չպարունակող տարածական տվյալներ և նյութեր, որոնք ստացել են Հայաստանի Հանրապետության տարբեր սուբյեկտներ՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, տարածական տվյալների ստեղծման աշխատանքների արդյունքներով։

«Տարածական տվյալների մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված է պետական տարածական տվյալների ֆոնդի նկարագրությունը, որը իր մեջ ներառում է լիազոր մարմնի կողմից գեոդեզիական, քարտեզագրական, այդ թվում՝ երկրի հեռազննման աշխատանքների իրականացմամբ ստացված տարածական տվյալներ և մետատվյալներ, պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների արդյունքներով ստացված գեոդեզիական և քարտեզագրական այլ նյութեր ու տարածական տվյալներ, տեղեկություններ պետական գեոդեզիական ցանցի կետերի, պետական նիվելիրացման ցանցի և պետական գրավիմետրիկ ցանցի մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց (իրենց համաձայնությամբ), պետական կառավարման մարմինների, պաշտոնատար անձանց կամ տեղական ինքնակառավարման մարմինների (իրենց համաձայնությամբ) կազմակերպած տեղագրական, գեոդեզիական, քարտեզագրական, հեռազննման աշխատանքների արդյունքներով ստացված տարածական տվյալները և մետատվյալները, տարածական տվյալների և մետատվյալների մասին տեղեկությունները, որոնք ներկայացրել են տարածական տվյալների գերատեսչական, տեղական ինքնակառավարման մարմինների ֆոնդերի և տարածական տվյալների այլ սուբյեկտների ֆոնդերի հիմնադիրները:

«Տարածական տվյալների մասին» օրենքի տրամաբանությունից ելնելով գործող ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N 434-Ն որոշմամբ հաստատված կարգը շարադրվել է նոր խմբագրությամբ: Կարգով սահմանվում են ՀՀ պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի ստեղծման, պահպանման, տեղեկատվության տրամադրման (հրապարակման) կարգը: Կարգում լրացվել է ՀՀ պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի նյութերից տրամադրման և հրապարակման մասին դրույթներ, որի համաձայն մետատվյալները տրամադրվում (հրապարակվում) են ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով: Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով տարածական տվյալների տրամադրման (հրապարակման) պայմանագրի ձևաթուղթը սահմանված է N 2 ձևում:

  1.   Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Ուժը կորցրած ճանաչված «Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» 2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ-179 օրենքի հիման վրա ընդունված և ներկայումս գործող ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի
    N 434-Ն որոշման համապատասխանեցումը օրենսդրության պահանջներին:
  2. Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի առաջացնում:
  3. Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
  4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․

   Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի «ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 2117-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Կադաստրի կոմիտեի միջոցառումների ծրագրի 1-ին կետի «1. Ինտեգրված կադաստրի ստեղծում» միջոցառման կատարման պահանջներից:

  • Discussed

    20.06.2023 - 05.07.2023

  • Type

    Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1657

Print