Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ,ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԵՐԵՎԱՆԻ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 2145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ,ԳԻՏՈՒԹՅՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ»  ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԵՐԵՎԱՆԻ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 2145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Անհրաժեշտությունը

          «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հրաձգության  հանրապետական մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 12-ի N 2145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակված է 2024 թվականին կայանալիք  Փարիզի ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստման, ինչպես նաև  վերոնշյալ երկու կազմակերպությունների միացման ձևով վերակազմակերպելու արդյունքում նրանց կողմից իրականացվող գործառույթների պահպանման անհրաժեշտությունից ելնելով:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս Հանրապետությունում հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց  գործում է Գյումրիում, որտեղ մարզվում են միայն գնդակային հրաձգություն մարզաձևով: ՀՀ հավաքական թիմերի թեկնածու համարվող մարզիկների ուսումնամարզական գործընթացի կազմակերպման հետ կապված խնդիրների լուծման համար խիստ անհրաժեշտություն է առաջացել   երկու կազմակերպությունների միացման ձևով վերակազմակերպելը:

 

         3.Կարգավորման նպատակը և բնույթը

Հաշվի առնելով միևնույն գործառույթներն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 2024 թվականին կայանալիք Փարիզի ամառային օլիմպիական խաղերին պատշաճ նախապատրաստվելու վերաբերյալ հանձնարարականը, ինչպես նաև դրանց գոր­ծունեության նպատակահարմարության և գործառույթների հստակ ու չկրկնվող լինելու անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգի «Հրաձգության հանրապետական մարզադպրոց» և «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմավորվում են միացման եղանակով և իրավահաջորդության կարգով գործունեությունը շարունակում է «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսեր չեն պահանջվում:

 

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

Նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

 

  • Discussed

    19.06.2023 - 07.07.2023

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1413

Print

Suggestions

Hovsep Karapetyan

27.06.2023

Բարև Ձեզ Հարգելիներս, առաջարկում եմ Երևանի հրաձգության մարզադպրոցը քանի որ գործում է միայն Երևանի տարածքում և այդպես էլ կոչվում է "Երևանի հրաձգության մարզադպրոց" ՊՈԱԿ-ը փոխանցել Երևանի քաղապետարանի ենթակայության տակ, իսկ " Հրաձգության հանրապետական մարզադպրոց" ՊՈԱԿ-ը՝ քանի որ ունի խմբեր ՀՀ այլ մարզերում թողնել ՀՀ Կրթության Գիտության Մշակույթի և Սպորտի Նախարարության ենթակայության տակ և պայմաններ ստեղծել խմբեր բացել նաև այլ մարզերում։ Առանց այն էլ շատ մարզերում հրաձգությամբ զբաղվողներ չկան, իսկ ցանկացողների քանակը մեծ է։

Մարինե Ավետիսյան

23.06.2023

Բարև ձեզ: Հարգելինե՛րս,առաջարկում եմ հետայսու ցանկացած ուս. հաստատությունների վերակազմավորման դեպքում,եթե վերակազմավորվող ուս. հաստատություններից մեկը մինչ վերակազմավորվելը գործելիս կլինի մարզում,հնարավորության դեպքում վերակազմավորված հաստատությունը թողնել գործի տվյալ մարզում:Առանց այն էլ Երևանի համեմատ մարզերում նկատելիորեն անաշխույժ է կյանքը:

See more