Add to favourites
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման առաջնահերթությունները սահմանված են որոշման հավելվածով ներկայացված միջոցառումներով։ Հաշվի առնելով վերջին շրջանում Սևանա լճի էկոհամակարգի վիճակի վերաբերյալ անհանգստացնող հարցերի կարևորությունը, դրանց ուսումնասիրման, պատճառների հայտնաբերման և կանխարգելիչ միջոցառումների իրականացման հրատապությունը՝ առանձնացվել են մի շարք միջոցառումներ՝ միտված լճի որակական և քանակական հիմնախնդիրների կարգավորմանը։
Ծրագրում ներառնվել են 20 միջոցառումներ, որոնց իրականացման արդյունքում ակնկալվում է`
- Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում,
- լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում,
- ափամերձ ջրածածկ տարածքներից անտառաշերտերի մաքրում,
- ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժում,
- կեղտաջրերի մաքրման կայանների նախագծում և կառուցում,
- ռեկրեացիայի արդյունավետ զարգացում,
- «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի կատարելագործում,
- Տարածքային զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրերի մշակում և իրականացում և այլն:
-
Discussed
19.06.2023 - 10.07.2023
-
Type
Decision
-
Area
Agriculture, Nature protection, Territorial administration and development, Water economy, Inspection system
-
Ministry
Ministry of Environment
Views 5443
Print