Add to favourites

«ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ՝ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11․04․2017թ․ պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում վերամշակման գործողությունների արդյունքում գոյացած թափոնները ենթակա են օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով ձևակերպման՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նշված թափոնները, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ճանաչվել են առևտրային նպատակներով հետագա գործածության համար ոչ պիտանի, կամ այդպիսի թափոնները, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ենթակա են թաղման, վնասազերծման, ուտիլիզացման կամ այլ ձևով ոչնչացման: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին կետում նշված այն թափոնները, որոնք ենթակա չեն մաքսային ընթացակարգերով ձևակերպման, ստանում են Եվրասիական տնտեսական միության ապրանքների կարգավիճակ և համարվում են մաքսային հսկողության տակ չգտնվող՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ առևտրային նպատակներով հետագա գործածության համար դրանք ոչ պիտանի ճանաչելու օրվանից կամ գոյացած թափոնները թաղելու, վնասազերծելու, ուտիլիզացնելու կամ այլ եղանակով ոչնչացնելու փաստը կամ այդպիսի գործողությունների կատարման համար դրանց փոխանցման փաստը հաստատող փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացնելու օրվանից:

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ներքին սպառման համար վերամշակման գործողությունների արդյունքում գոյացած թափոնները ենթակա են օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով ձևակերպման՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նշված թափոնները, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ճանաչվել են առևտրային նպատակներով հետագա օգտագործման համար ոչ պիտանի, կամ այդպիսի թափոնները, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ենթակա են թաղման, վնասազերծման, ուտիլիզացման կամ այլ եղանակով ոչնչացման: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին կետում նշված այն թափոնները, որոնք ենթակա չեն մաքսային ընթացակարգերով ձևակերպման, ստանում են Եվրասիական տնտեսական միության ապրանքների կարգավիճակ և համարվում են մաքսային հսկողության տակ չգտնվող՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ առևտրային նպատակներով հետագա գործածության համար դրանք ոչ պիտանի ճանաչելու օրվանից կամ թափոնները թաղելու, վնասազերծելու, ուտիլիզացնելու կամ այլ եղանակով ոչնչացնելու փաստը կամ այդպիսի գործողությունների կատարման համար դրանց փոխանցման փաստը հաստատող փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացնելու օրվանից:

Միաժամանակ, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 115-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Կառավարությունը սահմանում է վերամշակման գործառ­նություն­ների հետևանքով առաջացած թափոնների՝ առևտրային նպատակներով օգտագործ­ման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը, ինչն էլ նախատեսվում է սահմանել նախագծով։ Նույն օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ մաքսային կարգավորման ոլորտում Եվրասիական տնտեսական միության շրջանակում կնքված միջազգային պայմանագրերով և (կամ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ընդունած իրավական ակտերով Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրությանը վերապահված լիազորությունների կիրարկման նպատակով Կառավարությունը կարող է ընդունել որոշումներ, եթե մաքսային կարգավորման ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով այլ բան նախատեսված չէ։  

  • Discussed

    15.06.2023 - 30.06.2023

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1482

Print