Add to favourites

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

  • «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը վերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություներով․

           «սև և (կամ) գունավոր մետաղների կամ դրանց համաձուլվածքների  ջարդոն կամ թափոններ՝ սև և (կամ) գունավոր մետաղներ կամ դրանց համաձուլվածքներ, որոնք դարձել են ոչ պիտանի կամ կորցրել են իրենց սկզբնական սպառողական հատկությունները, արտադրատեսականեր սև և (կամ) գունավոր մետաղներից և դրանց համաձուլվածքներից, կամ արտադրանքի մի մասը կամ մասնիկը, սև և  (կամ) գունավոր մետաղների կամ դրանց համաձուլվածների թափոններ, որոք գոյացել են արտադրության ընթացքում․

            սև և (կամ) գունավոր մետաղների կամ դրանց համաձուլվածքների ջարդոնի կամ թափոնների ընդունման կետ՝  առևտրի օբյեկտ, որտեղ իրականացվում է սև և (կամ) գունավոր մետաղների կամ դրանց համաձուլվածքների ջարդոնի կամ թափոնների առք և վաճառք։»։

 

  • Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում «առևտրի կետերը։» բառերից հետո լրացնել «,սև և (կամ) գունավոր մետաղների կամ դրանց համաձուլվածքների ջարդոնի կամ թափոնների ընդունման կետերը։» բառերով։

 

  • Օրենքի 9-րդ հոդվածի՝

           1) 2-րդ մասում՝ «առևտրի կետերում,» բառերից հետո լրացնել «սև և  (կամ) գունավոր մետաղների կամ դրանց համաձուլվածքների ջարդոնի կամ թափոնների ընդունման կետերում,» բառերով․

           2) 18-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-րդ մաս.

     «18.1. Սև և (կամ) գունավոր մետաղների կամ դրանց համաձուլվածքների ջարդոնի կամ թափոնների առք ու վաճառքի առանձնահատկություններն են՝

           1)անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք սև և (կամ) գունավոր մետաղների կամ դրանց համաձուլվածքների ջարդոնը կամ թափոններն օտարում են  անձը հաստատող փաստաթղթի հիման վրա․

            2) սև և (կամ) գունավոր մետաղների կամ դրանց համաձուլվածքների ջարդոնի կամ թափոնների առք ու վաճառքով զբաղվող  իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը դրանց գնման կամ վաճառքի յուրաքանչյուր գործարք գրանցում են գրանցամատյանում։ Գրանցամատյանի ձևը և վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։

 

Հոդված 4   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 115-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:».

2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:».

3) 3-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:».

4) 4-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:»:

 

 

 Հոդված 2.  Օրենսգիրքի 125-րդ հոդվածում`

 

  • 1-ին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:».

  • 2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի  չափով:».

  • 3-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:».

  • 4-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:»․

  • 5-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

 

 

Հոդված 3   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

  • 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 295-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակության 4-րդ մասով․

          «4․ Սույն հոդվածի 1-ին կամ  2-րդ կամ  3-րդ մասով նախատեսված արարքը կատարելը, եթե կատարողի համար ակնհայտ է եղել գույքը կարևորագույն նշանակության օբյեկտից հանցավոր ճանապարհով ստացված լինելու հանգամանքը՝

պատժվում է ազատազրկմամաբ՝ հինգից ութ տարի ժամկետով։»։

 

Հոդված 2   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:

 

  • Discussed

    14.06.2023 - 29.06.2023

  • Type

    Law

  • Area

    Justice, Security, Nature protection

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2240

Print