Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լեզվի պետական տեսչությունը «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող լեզվի պետական կոմիտե» պետական կառավարչական հիմնարկի վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող լեզվի պետական կոմիտեի կանոնա¬դրությունը, կառուցվածքը, նրան ամրացվող գույքի կազմը և չափը հաստատելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի մարտի 6-ի` հմ. 203 և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի` հմ. 1579-Ն որոշումներում փոփո¬խություն և լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվա¬կանի սեպտեմ¬բերի 19-ի` հմ. 1610-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
----  --------     2017 Թ. ՀՄ.  ------Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ  ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ,  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՆՐԱՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ,  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի՝ ՀՄ. 203 ԵՎ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի՝ ՀՄ. 1579-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ,  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի՝ ՀՄ. 1610-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  11-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության Կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լեզվի պետական տեսչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող լեզվի պետական կոմիտե» պետական կառավարչական հիմնարկի:
  2. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող լեզվի պետական կոմիտեի կանոնադրությունը՝ ըստ 1-ին հավելվածի.

 2)  Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող լեզվի պետական կոմիտեի կառուցվածքը` ըստ 2-րդ հավելվածի.

3)  Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող լեզվի պետական կոմիտեին  հանձնվող գույքի կազմը և չափը՝ ըստ 3-րդ հավելվածի:

  1. Հայաստանի Հանրապետության Կառավարության լեզվի բնագավառի քաղաքականության մշակման և իրականացման լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական կոմիտեն:
  2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական կոմիտեին վերապահված իրավասությունների իրականացման նպատակով ընդհանուր փաստաթղթաշրջանառության, հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման, անձնակազմի կառավարման, իրավաբանական և գործերի կառավարման գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմը:
  3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական կոմիտեի աշխատողների թիվը.

2) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական կոմիտեի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի վերաբերյալ առաջարկությունը, ինչպես նաև խորհրդի հետ համաձայնեցնել քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը.

3) կոմիտեի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համաձայնեցնելուց հետո եռօրյա ժամկետում հաստատել դրանք.

  1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լեզվի պետական տեսչության վերակազմակերպման պահից` սկսված և չավարտված վարչական, դատական և այլ գործառույթների իրականացման հետագա ընթացքի ապահովումը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական կոմիտեին:
  2. ՀայաստանիՀանրապետության Կառավարության 2002 թվականի մարտի 6-ի՝ «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգի բարեփոխումների ու մի շարք պետական մարմինների վերակազմակերպման մասին» հմ. 203 որոշման 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
  3. ՀայաստանիՀանրապետության Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի՝ «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» հմ. 1579-Ն որոշման 2-րդ հավելվածի՝

1)  2-րդ` «Առանձնացված ստորաբաժանումներ» գլխի` 2-րդ բաժնից հանել «Լեզվի պետական տեսչություն» բառերը.

2) 3-րդ բաժինը լրացնել «Լեզվի պետական կոմիտե» բառերով:

  1. Ուժը կորցրած ճամաչել«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի հմ.1610-Ն որոշումը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ                 

          Կ. Կարապետյան

 

2017 թ.

Երևան

 

 

 

Հավելված հմ.1

ՀՀ  Կառավարության  2017 թվականի

……  …….-ի  հմ. ……… որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

  

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. ՀայաստանիՀանրապետությանկրթության և գիտության նախարարության լեզվի պետական կոմիտեն (այսուհետ՝  կոմիտե) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որը մշակում և իրականացնում է լեզվի բնագավառում Հայաստանի Հանրապետության Կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրա­պետության օրենսդրությամբ նա­խա­տեսված դեպ­քերում` իրա­կանացնում է վերահսկո­ղական գործառույթներ և կիրառում պատասխա­նա­տվության միջոցներ` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից: 
  2. Կոմիտեի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրա­պետության օրենք­ներով:
  3. Կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրա­պետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:
  4. Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դա­դարեցվում է օրենքով սահմանված կարգով:
  5. Կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, կոմիտեիհայերեն, ռուսերեն և անգլերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ, ինչպես նաև առանձին հաշվեկշիռ:
  6. Կոմիտեիանվանումնէ`

1) հայերեն` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական կոմիտե,

 2) ռուսերեն` Государственный комитет по языку министерства образования и науки Республики Армения,

       3) անգլերեն` State Language Committee under the ministry of education and science

of Republic of Armenia:

  1. Կոմիտեիգտնվելուվայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կիևյան  16:
  2. Կոմիտեն կազմված է կոմիտեի նախագահից, կոմիտեինախագահիտեղակալից, կոմիտեի աշխատակազմից:
  3. 9. Կոմիտեիհամակարգն ընդգրկումէ կոմիտեի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները, հիմնարկները, խորհրդակցական մարմինները:

 

  1. ԿՈՄԻՏԵԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

  1. Կոմիտեինպատակներնու խնդիրներն  են`

1) Հայաստանի Հանրապետության պետական լեզվի շահերի պաշտպանությունը, լեզվի բնագավառում պետական միասնական քաղաքականության մշակումն ու իրականացումը.

2) լեզվավիճակի ուսումնասիրության, վերլուծության, գնահատման և զարգացման միտումների հիման վրա լեզվական օրենսդրության կատարելագործումը.

3) «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, հայերենի կիրա­ռությունը կարգավորող օրենքների, այլ իրավական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագրի պահանջների կատարման ապահովումը.

4) Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվի` գրական հայերենի կանո­նարկման և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում նրա լիակատար գործառության ապահովումը.

5) Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքի ապահովումը.

6) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող հայերի շրջանում հայերենի տարածմանն ու զարգացմանը նպաստելը:

 

III. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

  1. Կոմիտենիրնպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`

1) մշակում և Հայաստանի Հանրապետության Կառավարության հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագիրը:

2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված դեպքերում վերահսկում է`

ա. Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում առարկաների հայերեն դասավանդումը կամ միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ուսուցումը կամ հայոց լեզվի ընդունելության քննությունը ապահովելու պահանջի կատարումը.

 

բ. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործավարությունը ոչ հայերեն վարելը, ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները և գովազդները ոչ հայերեն ձևավորելու պահանջի կատարումը.

գ. Զանգվածային միջոցառումների ժամանակ ոչ հայերեն ելույթների համաժամանակյա թարգմանությունը ապահովելու պահանջի կատարումը.

դ. Միջազգային ատյաններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց ոչ հայերեն պաշտոնական ելույթները, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը հայերենով զուգակցելու պահանջի կատարումը.

ե. Պաշտոնատար անձանց հայերենին տիրապետելու և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայերենին տիրապետելու պահանջների կատարումը:

3) Աջակցում է`

ա. պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետական լեզվա­կան քաղաքականության իրականացմանը.

բ. Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթ­ների լեզուն գրական հայերենը լինելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ պաշտոնական խոսքում գրական հայերենի անաղարտությունը ապա­հովելու պահանջների կատարմանը.

գ. հե­ռուստառադիոընկերությունների՝ մշակութային, տեղե­կատվական, տեղեկա­տվական-վեր­­լուծական, հասարակական-քաղաքական, գիտա­հա­նրամատչելի, կրթա­կան և մար­զա­կան հաղորդումների լեզուն գրական հայերենը լինելու պահանջի կատարմանը:

4) Ապահովում է`

ա. գրական հայերենի կանոնարկմանը վերաբերող իրավական նորմատիվ ակտերի պահանջների կատարումը.

 բ.  Հայաստանի Հանրա­պետության ազգային փոքրամասնությունների համայնք­ներում հայոց լեզվի պարտադիր ուսուցման, նրանց կազմակերպությունների փաստա­թղթերը, ձևաթղթերը, կնիքները հայերեն ձևավորելու և դրանք`  իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբ ապա­հովելու պահանջի կատարումը:

5) Իրականացնում է`

ա. լեզվաքարոզչություն, պետական լեզվի սոցիալ-լեզվաբանական հարցերի վե­րաբերյալ ուսումնասիրություններ, վերլուծություններ, գնահատումներ, ինչպես նաև  կազմա­կեր­պում լեզվա­քա­ղաքա­կանության հարցերին նվիրված միջոցառումներ, խորհրդա­­­կցու­թյուններ, գիտաժո­ղովներ,  սեմինարներ, ասուլիսներ և այլն.

բ. քաղաքացիների ընդունելություն, ինչպես նաև նրանց դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկում.

 գ. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների համա­նման կազմակերպությունների հետ համագործակցություն, փոխադարձ այցելություններ և փորձի փոխանակում:

6) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենս­գրքին համապատասխան` վարչական պատասխանատվության  միջոց կիրառելու համար  նախա­պատրաստում և սահմանված կարգով քննության է ներկայացնում լեզվի բնագավառում վար­չական իրավախախտումների վերաբերյալ նյութերը:

7) Լեզվական պարզաբանումներ է տալիս հայերենի կանոնարկման և կիրառման, անձնա­նունների, հայրանունների և ազգանունների, ինչպես նաև առանձնահատուկ բարդության տեր­մինների, հասկացությունների վերաբերյալ:

8) Պարբերաբար անցկացնում է հասարակական կարծիքի ուսումնասիրություններ, հար­ցումներ, սոցիոլոգիական հետազոտություններ` պարզելու համար հասարակության զանազան խավերի դիրքորոշումը տարբեր ոլորտներում պետական լեզվի գործառու­թյան և լեզվավիճակի  վերաբերյալ, ինչպես նաև կազմում, մշակում և հրատարակում է մեթոդատեղեկատվական նյութեր արդի լեզվավիճակի վերաբերյալ:

9) Համագործակցում է պետական լեզվական քաղաքականություն իրականացնող այլ մարմինների, կազմակերպությունների և հաստատությունների հետ:

     10) Հայաստանի Հանրապետության Կառավարության հաստատմանն է ներկա­յացնում կոմիտեի տարեկան աշխատանքային ծրագրի և հաշվետվության նախագծերը:

11) Նպաստում է`

ա. Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող հայերի շրջանում հա­յոց  լեզվի պահպանմանը, տարածմանը և զարգացմանը.

      բ.  ոչ հայախոսների համար համար լեզվական ուսուցման հատուկ ծրագրերի մշակմանը:

 

III. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

  1. Կոմիտեն կառավարում է Հայաստանի Հանրապետության կրթության և գի­տու­թյան նախարարության կառավարման ոլորտում գործող լեզվի պետական կոմիտեի նախագահը (այսուհետ` կոմիտեի նախագահ), որին պաշ­տոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրա­պետության կրթության և գիտության նախարարի հետ:
  2. Կոմի­տեի նա­­խագահն ունի տեղակալ, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը` խորհրդակցելով կոմիտեի նախագահի հետ:
  3. Կոմիտեի նախագահն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաս­տանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրա­պետության միջազգային պայմանագրերով:
  4. Կոմիտեի նախագահն ապահովում է կոմիտեի առջև դրված խնդիրների լու­ծումը, գործառույթների իրականացումը և պատասխանատու է լեզվի բնագավառում քաղա­քա­կանության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման համար:
  5. Կոմիտեի նախագահը հաշվետու է Հայաստանի Հանրապետության նախագահին, Հայաստանի Հանրապետության Կառավարությանը, Հայաստանի Հանրա­պետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին:
  6. Կոմիտեի նախագահին վերապահված իրավասությունների իրականացման նպատակով ընդհանուր փաստաթղթաշրջանառության, հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման, անձնակազմի կառավարման, իրավաբանական և գործերի կառավարման գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գի­տու­թյան նախարարությանաշխատակազմը:
  7. Կոմիտեի նախագահը`

1) իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

2) ղեկավարում է կոմիտեի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է կոմիտեի առջև դրված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման համար.

3) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապա­տասխան` առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Կառավա­րություն և Հայաստանի Հանրապետության վարչապետին.

4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս կարգա­դրություններ, ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրա­պետության կամ կոմիտեի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրա­պետության կամ կոմիտեի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Կառավարութուն և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է առաջարկություն կոմիտեի աշխատակազմի ղեկավարին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազա­տելու, աշխատակազմի ղեկավարի նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ.

6) օրենքով սահմանված կարգով նշանակումներ է կատարում կոմիտեի քաղա­քա­ցիական ծառայության բարձրագույն պաշտոններում, գլխավոր պաշտոնների 1-ին են­թա­խմբի պաշտոններում, ինչպես նաև այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացի­ական ծառայողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

7) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին, ինչպես նաև սահմանում նրանց պարտականու­թյունների շրջանակը.

8) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան`  սահմանում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավա­սությունները.

9) սահմանում է կոմիտեի նախագահի տեղակալի պարտականությունները.

10) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կոմիտեի աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև կոմիտեի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրա­յին կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենս­դրու­թյան պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնա­րարագրերը, կարգադրություններն ու ցուցումները.

11) լսում և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի միջոցով Կառավարության հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշ­վետվու­թյունները և տարեկան հաշվեկշիռը, քննում դրանց գործունեության ստուգման արդյունքը, հաստատում կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների հավաս­տիության վերստուգման արդյունքը.

12) իրականացնում է վերահսկողություն կոմիտեի աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

13) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության Կառավարության հաստատմանն է ներ­կայացնում կոմիտեի կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը.

14) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատողների թիվը.

15) Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

16) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

17) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնա­դրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

  1. Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում կոմիտեի նախագահի պար­տականությունները կատարում է կոմիտեի նախագահի տեղակալը, ինչպես նաև նրա հանձնա­րարությամբ՝ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից մեկը:
  2. Կոմիտեի նախագահի տեղակալը`

       1) իր լիազորությունների սահմաններում համակարգում է՝

        ա. կոմիտեի համակարգի աշխատանքները` կոմիտեին վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված ոլորտներում` կոմիտեի աշխատակազմի կառուց­վածքային ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ և վերահսկելով դրանց կատարումը.

բ. կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող աշ­խա­տանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի վերլուծությունը.

գ. համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշ­խատանքները.

2) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառա­վարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

       3) ապահովում է իրեն հանձնարարված ոլորտներում կոմիտեի նախագահի հրամանների, կարգադրությունների և ցուցումների կատարման նկատմամբ վերա­հսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում կոմիտեի նախագահին, ինչպես նաև պարբերաբար կոմիտեի նախագահին է ներկայացնում տեղեկատվություն՝ իրեն հանձնարարված ոլորտներում տիրող իրավիճակի մասին.

4) կոմիտեի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

 

  1. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

  1. Կոմիտեի աշխատակազմի նպատակը և խնդիրը Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ կոմիտեին վերապահված լիազորությունների լիար­ժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերու­թյուններին կոմիտեի մասնակցության ապահովումն է:
  2. Կոմիտեի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենս­դրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
  3. Կոմիտեի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղա­քացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
  4. Կոմիտեի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Հայաս­տանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
  5. Կոմիտեի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
  6. Կոմիտեիաշխատկազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
  7. Կոմիտեի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նրա կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
  8. Կոմիտեիաշխատակազմնիր ֆինանսական գործառնություններն իրակա­նացնում է գանձապետական համակարգի միջոցով: Կոմիտեի աշխատակազմի  պահ­պանման կարիքների համար, ինչպես նաև կոմիտեի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակ­ներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
  9. Կոմիտեիաշխատակազմիպարտավորությունների համար պատասխա­նատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
  10. Կոմիտեիաշխատակազմիլրիվ անվանումն է` «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող լեզվի պետական կոմիտեի աշխատակազմ»  պետական կառավարչական հիմնարկ:
  11. Կոմիտեիաշխատակազմիգտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կիևյան 16: 

 

  1. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

  1. Կոմիտեի աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամ­րացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ կոմիտեի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժ­նեմասերի տիրապետման իրավասություն:
  2. Հայաստանի Հանրապետության Կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնել կոմիտեի աշխատակազմի գույքը:
  3. Կոմիտեի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործել, տնօրինել և տիրապետել իր գույքը:

 

  1. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

  1. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուց­վածքային (վարչություններ, բաժիններ) ստորաբաժանումները:

 

VII. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

  1. Կոմիտեիաշխատակազմը կառավարում են Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը և կոմիտեի նախագահը, իսկ ղեկավարումը` կոմիտեի աշխատակազմի ղեկավարը:
  2. ՀայաստանիՀանրապետությանԿառավարությունը`

1) վերակազմակերպում և դադարեցնում է կոմիտեի աշխատակազմի գոր­ծունեությունը.

      2) հաստատում է կոմիտեի աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կա­տարվող փոփոխությունները.

     3) որոշում է կոմիտեի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

     4) հաստատում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը.

      5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

  1. Կոմիտեիաշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, կոմիտեի նախագահի հրամաններով և սույն կանո­նադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկա­վարում է կոմիտեի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխա­նատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումների և կոմիտեի նախագահի հրամանների, սույն կանո­նադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
  2. Կոմիտեիաշխատակազմիղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատաս­խանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար: Կոմիտեի աշխա­տակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պե­տու­թյանը պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
  3. Կոմիտեիաշխատակազմիղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի, կոմիտեի նա­խագահի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և հրահանգները:
  4. Կոմիտեիաշխատակազմիղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտա­կանությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգա­վորվում է «Քաղաքա­ցիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
  5. Կոմիտեիաշխատակազմի ղեկավարը`

       1) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազո­րության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատա­վարական այլ գործողություններ իրականացնելու համար.

 2) օրենքով, այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության Կառա­վարության կողմից և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կոմիտեի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

 3) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համա­պատասխան՝ անձնա­կազմի կառավարման հետ կապված գործառույթների իրա­կանացումը.

5) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահ­մաններում պաշտոնի (աշխատանքի) է նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է կոմիտեի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

6) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հան­րապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

7) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.

8) կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է կոմիտեի աշխատակազմի հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախա­հաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տա­րե­կան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինան­սական խախտումների վերացման համար.

9) կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություններ կոմիտեի աշխա­տակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

10) կազմակերպում է կոմիտեի աշխատակազմի բյուջեի նախագծի նախապատ­րաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

11) կազմակերպում է կոմիտեում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

12) վերահսկում է կոմիտեի աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխա­տանքների կատարման ընթացքը.

13) կոմիտեի նախագահի ստորագրությանն է ներկայացնում կոմիտեի նախագահի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

14) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

15) կազմակերպում է կոմիտեի գործավարությունը և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

16) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանո­նադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

VIII. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

  1. Կոմիտեի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ՝                                                                   Վ.  Ստեփանյան

 

 

 

  • Discussed

    30.11.2017 - 22.12.2017

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9627

Print