Under development
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ի N 1231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Agree
-
2 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
ՈՐՈՇՈւՄ
«......» .......... 2023 թվականի N ...-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ի N 1231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) Որոշմամբ սահմանված՝
ա) 1-ին կետի «ա» ենթակետում «Ոստիկանությունն» բառը փոխարինել «Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն» բառերով:
բ) 2-րդ կետի «ա» ենթակետում «Ոստիկանությունը» բառը փոխարինել «լիազոր մարմինը» բառերով:
գ) 2-րդ կետի «դ» ենթակետը ճանաչել ուժը կորցրած:
դ) 3-րդ կետում «Ոստիկանության պետին՝» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարին՝» բառերով:
2) Որոշմամբ հաստատված N 1 հավելվածը՝
ա) լրացնել 17.8-րդ կետով հետևյալ խմբագրությամբ.
«17.8. Քաղաքացին իր կամ իր անչափահաս երեխայի համար բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանք կարող է ստանալ նաև առցանց դիմելու եղանակով՝ migration.e-gov.am հարթակի միջոցով։ Համակարգը քաղաքացու նույնացումն ապահովելու պարագայում ինքնաշխատ եղանակով ձևավորում է հաշվառման վերաբերյալ տեղեկանք՝ PDF ձևաչափով և ուղարկում դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին։ Տեղեկանքը պարունակում է սույն հավելվածի 17․7 կետով հաստատված տեղեկանքների համապատասխան ձևերում ներառված տեղեկատվությունը, ինչպես նաև՝ հսկիչ համար և արագ արձագանքման կոդ, ինչը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական verify.e-gov.am հարթակի միջոցով ստուգել փաստաթղթի իսկությունն ու դրանում ամրագրված տեղեկությունները:»:
բ) 18-րդ կետի 3-րդ և 4-րդ պարբերությունները ճանաչել ուժը կորցրած:
գ) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Անձի մահը գրանցած մարմինն առցանց մահվան փաստը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը մուտքագրում է ռեգիստր, որի հիման վրա անձը հանվում է հաշվառումից:»:
դ) 24-րդ կետի 2-րդ նախադասության «և 7 օրյա ժամկետում նրա տվյալների արխիվացման մասին հայտնում կենտրոնական ռեգիստրին» բառերը հանել:
3) 17.7 կետով հաստատված NN 1,2,3,4,5 ձևերով նախատեսված տեղեկանքների՝ «ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ» բառով:
4) Որոշմամբ հաստատված N 5 հավելվածը ճանաչել ուժը կորցրած:
5) Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
ք․ Երևան
-
Discussed
12.06.2023 - 27.06.2023
-
Type
Decision
-
Area
Migration and citizenship
-
Ministry
Ministry of Internal Affairs
Views 2251
Print