Add to favourites

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Տիգրան Ստեփանյան 12.06.2023 11:00:20 Հարց է առաջանում՝ պետական տուրքն անվերջ ավելացնելը ինչ եղանակով է ավելացնելու կամ լուծելու մաքսային մարմնի չափազանց դանդաղ և անարդյունավետ աշխատանքը։ Չի ընդունվել: Ինչ վերաբերում է մաքսային ծառայության կողմից մատուցվող ծառայությունների բարելավմանը, հայտնում ենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից պարբերաբար իրականացվում են ապրանքների բացթողնման ժամանակի կրճատման և վարչարարության բարելավման հետ կապված աշխատանքներ:
2 Տիգրան Ստեփանյան 12.06.2023 11:00:20 Փաստորեն ստացվում է, որ մաքսատան դանդաղ աշխատելու պատճառով քաղաքացիների կողմից ներմուծվող ավտոմեքենարները ստիպված՝ սեփականատերերի կամքին հակառակ պահվում են մաքսային պահեստում, ու դեռ դրա համար էլ կրկնակի պետտուրք եք սահմանում։ Չի ընդունվել: Ինչ վերաբերում է մաքսային ծառայության կողմից մատուցվող ծառայությունների բարելավմանը, հայտնում ենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից պարբերաբար իրականացվում են ապրանքների բացթողնման ժամանակի կրճատման և վարչարարության բարելավման հետ կապված աշխատանքներ:
3 Տիգրան Ստեփանյան 12.06.2023 11:05:25 Բացի այդ, հիմնավորման մեջ նշված է, թե իբր <<գանձվող պետական տուրքի գումարների մեծության մակարդակը համեմատաբար ցածր է մերձակայքի մյուս կայանատեղիներում տրանսպորտային միջոցների կայանելու համար վճարվող գումարների մեծություններից>>։ Նշված պնդումն իրականությանը չի համապատասխանում։ Չկա որևէ ապացույց, որ կայանավայրում 1 ավտոմեքենայի կայանման 1 օրվա դիմաց միջին շուկայական գանձվում 5․000 դրամ։ Չի ընդունվել: Ինչ վերաբերում է մաքսային ծառայության կողմից մատուցվող ծառայությունների բարելավմանը, հայտնում ենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից պարբերաբար իրականացվում են ապրանքների բացթողնման ժամանակի կրճատման և վարչարարության բարելավման հետ կապված աշխատանքներ:
4 Sir Alex 15.06.2023 16:06:12 Պետական տուրքերի ավելացումը ծառայությունների մատուցման բարելավման լավագույն եղանակն չէ, եթե չասենք վատագույններից մեկը։ Նշված նախագծի ընդունմամբ ավելի կխթանվի մաքսային ծառայողների դանդաղ ու ալարկոտ աշխատանքին, այնինչ անհրաժեշտ է բացահայտել ու հայտնաբերել նոր հնարքներ ու մեթոդներ ծառայության մատուցման որակը և արագությունը բարձրացնելու համար։ Տուրքերի ավելացումը խոսում է ոլորտի ղեկավարման անարդյունավետության և նոր գաղափարների բացակայության մասին, քանի որ տուրքերի բարձրացումը ամենահեշտ, սակայն ամենաանարդյունավետ միջոցն է։ Չի ընդունվել: Ինչ վերաբերում է մաքսային ծառայության կողմից մատուցվող ծառայությունների բարելավմանը, հայտնում ենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից պարբերաբար իրականացվում են ապրանքների բացթողնման ժամանակի կրճատման և վարչարարության բարելավման հետ կապված աշխատանքներ: