Add to favourites

The project has not been accepted

«Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

     «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

     1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

        «Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ Որոշում) ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0, 1001 99 000 0, 1003 90 000 0, 1005 90 000 0, 1008 10 000, 1206 00 990 0, 1512 11 910, 1512 11 910, 1512 19 900 2, 1512 19 900 9 ծածկագրին դասվող) արտահանման նկատմամբ:

  Որոշումն ուղղված է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։

        Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն  ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։

     Որոշմամբ սահմանվող արգելքը չի տարածվելու Հայաստանի Հանրապետություն ներմուծված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների վրա։   

        Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի      N2007-Ն որոշմամբ սահմանվել է արտահանման ժամանակավոր արգելք՝ /6 ամիս / ժամկետով, որի գործողությունը կավարտվի 2023 թվականի հուլիսի 2-ին։ Սույն որոշման նախագծով առաջարկվում է ևս 6 ամիս ժամկետով երկարաձգել արտահանման արգելքը։

       2 Առաջարկվող կարգավորման բնույթը

       2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 47-րդ հոդվածի և «Երրորդ երկրների հանդեպ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությանը («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելված) համապատասխան՝ ներկայացվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է արգելել Հայաստանի Հանրապետությունից մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը 6 ամիս ժամկետով, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևծաղկի ձեթ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0, 1001 99 000 0, 1003 90 000 0, 1005 90 000 0, 1008 10 000, 1206 00 990 0, 1512 11 910, 1512 19 900 2, 1512 19 900 9 ծածկագրին դասվող)։

      Այս ապրանքների մասով բացակայում կամ աննշան է արտահանումը Հայաստանից երրորդ երկրներ և Որոշման ընդունումը էական ազդեցություն չի ունենա գյուղարտադրողների վրա։

    

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

   Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

    

     4 Ակնկալվող արդյունքը

    Նախագծի ընդունմամբ զգայուն ապրանքների մասով կմոտարկվեն ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից միակողմանի կիրառվող արտահանման կարգավորման միջոցները, ինչը պահպանվող համաշխարհային հակաճգնաժամային իրավիճակի ներքո և պարենի միջազգային գների աճի պարագայում՝ կապահովի Եվրասիական տնտեսական միության միասնական շուկայի անխափան գործունեությունը։

 

      5 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

    Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:   

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021 – 2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից,  ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրից։

 

 

 

 

 

 

 

 

 

Աղյուսակ 1

ՏԵՂԵԿԱՆՔ

2020 թվականին մի շարք ապրանքների ՀՀ-ում արտադրության, ներմուծման

և արտահանման վերաբերյալ

 

  (հազ, տն)

ԱՏԳ ԱԱ

ծածկագիր

Ապրանքի անվանումը

Ներքին

արտադր

ներմուծում

Արտահանում

Սպառում

1001 19 000 0

1001 99 000 0

Ցորեն և

Մեսլին

131,9

347,2

0,06

479,04

1003 90 000 0

Գարի

89,9

24,7

-

114,6

1005 90 000 0

եգիպտացորեն

6,4

71,8

-

78,2

1008 10 000

Հնդկացորեն

-

1,1

0,006

1,1

1206 00 990 0

Արևածաղկի սերմ

1,8

4,3

0,04

6,06

1512 11 910

1512 19 900 2

 

Արևածաղկի ձեթ

-

27,6

0,05

27,55

1512 19 900 9

Արևածաղկի ձեթ այլ

       -

0,9

0,001

0,9

 

4401 11 000 9

4401 12 000 9

Վառելափայտ փշատերևի և սաղարթավոր այլ

      -

0,075

      -

0,075

 

 

 

 

 

 

Աղյուսակ 2

ՏԵՂԵԿԱՆՔ

2021 թվականին մի շարք ապրանքների ՀՀ-ում արտադրության, ներմուծման

և արտահանման վերաբերյալ

 

         (հազ, տն)

ԱՏԳ ԱԱ

ծածկագիր

Ապրանքի անվանումը

Ներքին

Արտադր *

ներմուծում

Արտահանում

Սպառում

1001 19 000 0

1001 99 000 0

Ցորեն և

Մեսլին

96,2

230,0

-

326,2

1003 90 000 0

Գարի

43.4

31.1

-

74.5

1005 90 000 0

եգիպտացորեն

4.4

58.6

-

63.0

1008 10 000

Հնդկացորեն

-

1,0

0,005

1,0

1206 00 990 0

Արևածաղկի սերմ

 

-

2.8

-

2.8

1512 11 910

1512 19 900 2

Արևածաղկի ձեթ

-

19.5

-

19.5

1512 19 900 9

Արևածաղկի ձեթ այլ

-

0.1

-

0.1

4401 11 000 9

4401 12 000 9

Վառելափայտ փշատերևի և սաղարթավոր այլ

-

-

-

-

 

 

 

 

 

 

Աղյուսակ 3

 

ՏԵՂԵԿԱՆՔ

2022 թվականին մի շարք ապրանքների ՀՀ-ում արտադրության, ներմուծման

և արտահանման վերաբերյալ

 

         (հազ, տն)

ԱՏԳ ԱԱ

ծածկագիր

Ապրանքի անվանումը

Ներքին

Արտադր *

ներմուծում

Արտահանում

Սպառում

1001 19 000 0

1001 99 000 0

Ցորեն և

Մեսլին

 

365.7

-

 

1003 90 000 0

Գարի

 

54.7

0,0

 

1005 90 000 0

եգիպտացորեն

 

98.0

0,0

 

1008 10 000

Հնդկացորեն

-

0,3

0,0

 

1206 00 990 0

Արևածաղկի սերմ

-

4.9

0,3

 

1512 11 910

1512 19 900 2

Արևածաղկի ձեթ

-

 

 

31.2

-

-

0,3

 

1512 19 900 9

Արևածաղկի ձեթ այլ

-

0.7

0,6

 

4401 11 000 9

4401 12 000 9

Վառելափայտ փշատերևի և սաղարթավոր այլ

-

-

-

-

 

  • Ըստ 2021թ․ 9 ամսվա օպերատիվ տվյալների։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    02.06.2023 - 17.06.2023

  • Type

    Decision

  • Area

    Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1595

Print