Add to favourites

«Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2023-2024, 2024-2025 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

2023-2024 ուսումնական տարում 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում և 2024-2025 ուսումնական տարում 1-ին, 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում ուսուցումը կկազմակերպվի հաստատված օրինակելի ուսումնական պլաններին համապատասխան՝ հաստատությունների կողմից կազմված ուսումնական պլանների հիման վրա:

  • Discussed

    01.06.2023 - 17.06.2023

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4529

Print

Suggestions

Անի Պողոսյան

03.06.2023

Նոր ՀՊՉ֊ն ու վերջինիս հիման վրա ստեղծված առարկայական ու ծրագրային չափորոշիչները շատ անորոշ ձևակերպումներ ունեն, տեղ֊տեղ՝ խիստ անիրական ու իմաստազուրկ մտքերով բեռնված։ Նոր ՀՊՉ֊ն ավելի պարզ և հետաքրքիր մատուցելու փոխարեն, թվում է, նպատակ կա ուսուցչին խճճելու և հերթական անգամ հիասթափեցնելու։ Անիրական ժամանակ է պահանջում նաև նոր պահանջներով օրվա դասի պլաններ գրելը, երբ տարիների փորձով թրծված ուսուցիչն արդեն ձևավորել է հաջողված դասի սեփական պլանն ու մոտեցումները իր մտապատկերում։ Ի վերջո, լավագույն մեթոդը, արժեհամակարգը և մոտիվացիան դասարանում հենց ինքը ուսուցիչն է՝ իր անձնական հեղինակությամբ։ Այստեղից պետք է սկսել կրթական բարեփոխումը։

See more