Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ ՈՐՈՇՈւՄ ՙ__՚_____________2023 թ. N ____Ն ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԳՈՒՅՔ  ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ   ԼՈՒԾԱՐԵԼՈՒ  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

  1. Անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական ուսումնական հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացմամբ: Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Երևան քաղաքում գործող բժշկական ուղղվածության միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացնող ուսումնական հաստատությունների կառավարման և ծախսարդյունավետության բարձրացմամբ, ռեսուրսների համակենտրոնացմամբ: Մասնավորապես՝ «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը հնարավորություն է տալիս օպտիմալացնել օգտագործվող տարածքները և ուսումնանյութական բազան, նպաստում է ոլորտում տարվող քաղաքականության համաձայն մասնավոր հատվածի կողմից մասնագիտական կրթության իրականացման կազմակերպմանը, պետության բեռի թեթևացմանը:

Ժամանակի մարտահրավերները պահանջում են կրթական ընթացակարգերի և գործընթացի կազմակերպման օպտիմալացում առավել քիչ միջոցների և ռեսուրսների օգտագործմամբ, սակայն առավել արդյունավետ կերպով նույն նպատակներին հասնելու հնարավորություն:

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

Երևան քաղաքում գործում են պետական 4  և ոչ պետական հավատարմագրված 7 ուսումնական հաստատություններ, որոնցում ուսուցանվում են առողջապահական ոլորտի մասնագիտություններ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության ենթակայությամբ գործում է «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային  կազմակերպությունը: Հարևանությամբ գործում է նաև «Էրեբունի»  բժշկական ակադեմիա» հիմնադրամը, որը 2022 թվականին ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում և ուսուցանում է գրեթե նույն մասնագիտությունները:

Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի ընդունելությունը տարեց-տարի նվազում է և ներկայումս ուսանում է 420 ուսանող, որից 140-ը ավարտում են 2022-2023 ուսումնական տարում, հարկ եմ համարում նշել նաև, որ 2020-2021 ուսումնական տարում ուսանել է 663 ուսանող, իսկ 2021-2022 ուսումնական տարում՝ 529:

          Անհրաժեշտ է նշել, որ հարևանությամբ գտնվող ««Էրեբունի» բժշկական ակադեմիա» հիրմնադրամի շենքային և ուսումնալաբորատոր պայմանները էականորեն ավելի բարենպաստ են մասնագիտական կրթության կազմակերպման տեսանկյունից և վերջին տարիների «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» քոլեջում ուսանողների թվի նվազումը պայմանավորված է այդ հանգամանքով՝ դիմորդներից շատերը գերադասում են կրթություն ստանալ «Էրեբունի»  բժշկական ակադեմիա» հիրմնադրամում:

          Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրերի միջոցառումը՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացում և հաստատությունների վերակազմակերպում (օպտիմալացում), ինչպես նաև «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի ուսանողների թվի նվազումը, որն իր հերթին առաջ է բերում ֆինանսավորման հետ կապված խնդիրներ,  վարչությունը քննարկել է քոլեջի լուծարման հարցը, որը համաձայնեցվել է նաև քոլեջի տնօրինության հետ և արժանացել հավանության (կցվում է):

          Այս համատեքստում հարկ է նշել նաև, որ կրթության ոլորտում տարվող քաղաքականության նպատակն է ապահովել հավասար մրցակցային միջավայր ոլորտում գործող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար, որն է իր հերթին կնպաստի կրթության որակի բարձրացմանը: Վարչության առաջարկը այս առումով համահունչ է տարվող քաղաքականությանը, ապահովելով նաև մասնավոր հատվածում գործող նմանատիպ հաստատությունների մասնակցություն մասնագիտական կադրերի պատրաստման հարցում, որն էլ իր հերթին նվազեցնում է պետության բեռը:

Լուծարման և «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման հանձնված շինությունը հետ հանձնելու դեպքում՝ կտնտեսվեն պետական միջոցներ:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի ուսանողների ուսումնառության շարունակումը նույն պայմաններով (անվճար/վճարի նույն չափով) նախատեսվում է կազմակերպել «Էրեբունի»  բժշկական ակադեմիա» հիրմնադրամում (սանողի ցանկությունը հաշվի առնելով) կամ այլ պետական կամ ոչ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում, իսկ աշխատակիցների մեծ մասը իրենց աշխատանքը կշարունակեն «Էրեբունի»  բժշկական ակադեմիա» հիրմնադրամում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

          Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Երևան քաղաքում առողջապահական ոլորտի միջին օղակի որակյալ կադրերի պատրաստման համար՝ մասնավոր հատվածի, պետության և ուսումնական հաստատությունների ռեսուրսների օպտիմալ և արդյունավետ օգտագործում՝ ապահովելով մասնագիտական կրթության համար բարենպաստ պայմաններ:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

          Որոշման նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրերի «Կրթութուն» բաժնի 11-րդ միջոցառման 11. կետի՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացում և հաստատությունների վերակազմակերպում (օպտիմալացում), կատարման ապահովմամբ:

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

  • Discussed

    29.05.2023 - 13.06.2023

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1602

Print