Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Հանրակրթության պետական չափորոշչում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բխում է 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիներին Տավուշի մարզի 2-3-րդ, 5-6-րդ, 7-8-րդ և 10-11-րդ դասարաններում նոր չափորոշչի ներդրման արդյունքում ի հայտ եկած խնդիրների լուծմանը միտված՝ որոշակի դրույթների ձևակերպումներ  վերանայելու կամ լրացնելու անհրաժեշտությունից:

  • Discussed

    25.05.2023 - 10.06.2023

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Public discussion

25.05.2023 18:07

.

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2891

Print

Suggestions

Օլյա Սաղաթելյան

06.06.2023

Հայոց լեզու և գրականություն բնագավառին ավագ դպրոցում հատկացված տարեկան նորմատիվային ժամաքանակը տոկոսային արտահայտությամբ 9-10% է, որը ենթադրում է շաբաթական 3,6-4 դասաժամ։ Վստահեցնում ենք, որ այդ ժամաքանակը բավարար չէ հասնելու հայոց լեզու և հայ գրականություն առարկաների՝ առարկայական չափորոշիչներով և ծրագրերով նախատեսված վերջնարդյունքերին և համապատասխան կարողունակությունների ձևավորմանը։ Հետևաբար առաջարկում ենք՝ 1․ վերանայել հայոց լեզու և գրականություն բնագավառի համար նախատեսված նորմատիվային ժամաքանակը, 2․ հնարավորություն տալ հայրենագիտություն բնագավառից ժամեր հատկացնել հայոց լեզու և հայ գրականություն առարկաներին՝ փոփոխություն կատարելով հայրենագիտություն բնագավառի բովանդակության մեջ։

Օլյա Սաղաթելյան

06.06.2023

Նախագծի 32-րդ կետի պահանջը , այն է՝ <<Ուսումնական պլանների և ուսումնական պլաններում փոփոխությունների հաստատումը կատարվում է ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան նոր ուսումնական տարվա սկզբից առնվազն երկու ամիս առաջ:», ավագ դպրոցներում իրագործելի չէ, քանի որ 10-րդ դասարանցիների ընդունելությունը սկսվում է հուլիսից, հիմնականում ավարտվում օգոստոսի վերջին։ Համաձայն նոր ՀՊՉ-ի՝ սովորողները ունեն առարկաներ ընտրելու իրավունք, և նրանց ընտրությունով է նաև պայամանավորված լինելու ուսումնական պլանի ընդհանուր կառուցվածքը։ Հետևաբար առաջարկում ենք ավագ դպրոցների համար տվյալ կետի պահանջը վերանայել՝ նկատի ունենալով վերոնշյալ հիմնավորումը։

See more