Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ի N 1439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ի N 1439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագիծը նախապատրասվել է 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-458-Ն ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ մասի կատարումն ապահովելու և Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերների հաստատման, և հաշվառման կարգը, Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերները հաստատման ներկայացնելիս պահանջվող փաստաթղթերի ցանկը, Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերի նկարագիրը և տիպային ձևը հաստատելու գործառույթները Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը վերապահելու, ինչպես նաև  աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով գործնականում իրականացվող վարչարարությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

 

2Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը որևէ ռազմավարական փաստաթղթերից չի բխում։

 

3․ Կարգավորման նպատակը և բնույթը

2022թ. դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի արդյունքում կառավարության կառուցվածքում ձևավորվեց ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքով Ներքին գործերի նախարարության կազմում ստեղծվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ որպես նախարարությանը ենթակա մարմին, որի կազմում օրենքի ուժով ընդգրկվել է նաև Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։ Նշված օրենքով սահմանվել է նաև, որ հիշյալ փոփոխություններից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։

Հաշվի առնելով վերոգրյալը, անհարժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 15-ի N 1439-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերների հաստատման և հաշվառման կարգը, Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերները հաստատման ներկայացնելիս պահանջվող փաստաթղթերի ցանկը, Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերի նկարագիրը և տիպային ձևը հաստատելու գործառույթը վերապահել Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը:

Միաժամանակ առաջարկվում է հանել հրավերների հաշվառման քարտ պահելու և դրանց ձևը լիազոր մարմնի կողմից հաստատելու վերաբերյալ դրույթները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս փաստաթղթաշրջանառությունը իրականացվում է էլեկտրոնային եղանակով, ուստի հրավերները քարտային պահելու անհրաժեշտությունը բացակայում է։

 

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։

 

5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները 

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:

 

6․ Ակնկալվող արդյունքը․

Նախագծի ընդունման արդյունքում՝ Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերների հաստատման և հաշվառման կարգը, Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերները հաստատման ներկայացնելիս պահանջվող փաստաթղթերի ցանկը, Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերի նկարագիրը և տիպային ձևը հաստատելու գործառույթը կվերապահվի Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

  • Discussed

    22.05.2023 - 06.06.2023

  • Type

    Decision

  • Area

    Migration and citizenship

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1517

Print