Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագիծը նախապատրաստվել է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ մասի կատարումն ապահովելու, ինչպես նաև  2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված՝  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ ենթակետի  կատարումն ապահովելու նպատակով՝ Անձնագրային և վիզաների վարչության գործառույթները Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը վերապահելու, ինչպես նաև պրակտիկայում առաջացած որոշակի խնդիրներ լուծելու անհրաժեշտությամբ պայմանավորված։

 

2․ Կարգավորման նպատակը և բնույթը

2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի արդյունքում կառավարության կառուցվածքում ձևավորվեց ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքով ՆԳ նախարարության կազմում ստեղծվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ որպես նախարարությանը ենթակա մարմին, որի կազմում օրենքի ուժով գործում է նաև Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։ Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը վերապահված գործառույթները այսուհետ իրականացնելու է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ անհարժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1268-Ն որոշման մեջ կատարել համապատասախան փոփոխություններ։

Միաժամանակ, գործող որոշման 5-րդ հավելվածով սահմանված է, որ ՀՀ մուտքի վիզա ստացած և մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած օտարերկրացու տվյալները վիզա տրամադրող մարմնի կողմից մուտքագրվում են անձնագրային և վիզաների վարչության կողմից վարվող տվյալների բանկ, որն իրավասու է մուտքի վիզա ստացած, տվյալների բանկից պահանջագրերի հիման վրա նշված կատեգորիայի օտարերկրացիների մասին տեղեկություններ տրամադրել որոշմամբ սահմանված իրավասու մարմիններին։

Այս առումով հարկ է նշել, որ մուտքի վիզա ստացած և մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած օտարերկրացու տվյալները մուտքագրվում են սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ, որը համաձայն ՀՀ կառավարության 2006թ․ հունիսի 22-ի N 884-Ն որոշման շահագործվում է ազգային անվտանգության ծառայության կողմից։ Վերոգրյալով պայմանավորված սույն նախագծով 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1268-Ն որոշման 5-րդ հավելվածում կատարվում է փոփոխություն, միաժամանակ ՀՀ մուտքի վիազ տալու (երկարաձգելու) իրավասություն ունեցող մարմիններին իրավունք է վերապահվում հարցումների դեպքում օրենքով սահմանված կարգով տրամադրել տեղեկատվություն՝  Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստացած և մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած օտարերկրացիների վերաբերյալ։

 

3․ Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների պահանջները։

 

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։

 

5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:

 

6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը չի բխում ռազմավարական ծրագրերից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

  • Discussed

    22.05.2023 - 07.06.2023

  • Type

    Decision

  • Area

    Migration and citizenship

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1642

Print