Add to favourites

Under development

««ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ  ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

          ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման  մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին», ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում  կատարելու մասին», ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծեր) մշակվել են ի կատարումն ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» 8.2-րդ կետի, համաձայն որի՝ ընտանիքը նոր գնահատման համակարգը գործարկվելու է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից, վերանայվելու են գնահատման բնութագրիչները, հստակեցվելու են ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների նշանակման և վճարման ընթացակարագերը, ներդրվելու է աղքատության փուլային հաղթահարման մոդելներ։ Նախագծերը մշակվել է նշված միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով։

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

     «Պետական նպաստների մասին» օրենքի համաձայն՝ անապահով ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն օժանդակելու կամ դրա վատթարացումը կանխեու նպատակով գործում են հետևյալ նպաստի տեսակները՝ ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ և հրատապ օգնություն․

  • Գործող օրենսդրության համաձայն՝ ընտանեկան նպաստի ամսական չափը որոշվում է՝ ընտանեկան նպաստի բազային մասին (18,000 դրամ, 2023թ.-ի հունվարի 1-ից՝ 20,000 դրամ) ավելացնելով ընտանիքի կազմում գտնվող և ընտանիքի բնակության վայրում փաստացի բնակվող 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը (5,500 – 8,000 դրամ): Ընդ որում, յուրաքանչյուր երեխայի հաշվով տրվող հավելման մեծությունը տարբերվում է բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերի համար, ինչպես նաև` ըստ ընտանիքի անապահովության միավորի մեծության և երեխաների թվաքանակի: Ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքները ստանում են նաև միանվագ հրատապ օգնության երեք տեսակ՝ երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնություն (50,000 դրամ), երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնություն (25,000 դրամ), ինչպես նաև ընտանիքի անդամի, որը կենսաթոշակառու կամ հաշմանդամության կամ ծերության նպատառու չէ, մահվան դեպքում միանվագ հրատապ օգնություն (50,000 դրամ)․
  • Գործող օրենսդրության համաձայն՝ սոցիալական նպաստ տրվում է երեխա չունեցող ընտանիքներին, իսկ դրա չափը ամսական 18,000 (2023թ.-ից՝ 20,000) դրամ է։ Սոցիալական նպաստի իրավունք ունեցող ընտանիքները ստանում են միանվագ հրատապ օգնություն միայն ընտանիքի անդամի, որը կենսաթոշակառու կամ հաշմանդամության կամ ծերության նպատառու չէ, մահվան դեպքում (50,000 դրամ)։ Եռամսյակային հրատապ օգնություն կարող է նշանակվել սոցիալական նպաստի (18,000 դրամ, 2023թ.-ի հունվարի 1-ից՝ 20,000 դրամ) չափով` երեք ամիս ժամկետով (դիմելիությունը՝ եռամսյակով) այն դեպքերում, երբ ընտանիքը ձեռք չի բերել ընտանեկան/սոցիալական նպաստի իրավունք, սակայն ունի անապահովության 0-ից բարձր միավոր։

       Ընտանիքի անապահովության գնահատման գործող կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի  N145-Ն որոշմամբ: 

       Ընտանիքների անապահովության գնահատման ներկայիս համակարգի հիմնախնդիրներն են՝

  • ցածր հասցեականությունը՝ աղքատ, թե՛ ծայրահեղ աղքատ բնակչության, այդ թվում՝ երեխաների ներառման տեսանկյունից․
  • ցածր արդյունավետությունը՝ աղքատության կրճատման տեսանկյունից և համեմատաբար ավելի բարձր արդյունավետությունը՝ ծայրահեղ աղքատության կրճատման տեսանկյունից․
  • ներառման սխալների մեծ հնարավորությունը՝ նյութական աղքատության բարձր մակարդակի պայմաններում ոչ աղքատ բնակչության ներառման տեսանկյունից․
  • անապահովության գնահատման բանաձևում ընտանիքի անդամների սոցիալական կարգավիճակի վրա հիմնված խոցելիության ինտուիտիվ գնահատման (ինչպես նաև տարածքային/աշխարհագրական սկզբունքի ինտուիտիվ օգտագործման) գերագնահատումը, ինչն առաջ է բերում ընտանիքների եկամուտների գնահատականի երկրորդայնություն և այդ պատճառով՝ նպաստի իրավունք ստանալու անհավասար պայմաններ․
  • անապահովության գնահատման բանաձևի, դրա մեջ մտնող ցուցանիշների և դրանց կշիռների պարբերական վերանայման և երկրում բնակչության կենսապայմանների փոփոխության արտացոլման անհրաժեշտությունը, սակայն դրա հստակ ընթացակարգերի բացակայությունը․
  • բացառող գործոնների և դրանց շեմերի վերանայման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով տնտեսական ակտիվացման խթանների ապահովումը․
  • աշխատանքը խթանելու մեխանիզմների բացակայությունը՝ աշխատունակ բնակչության բարձր համամասնությամբ և երկարաժամկետ ներառում պասիվ նպաստի համակարգում․
  • ակտիվացման պայմանների և ինտեգրված սոցիալական ծառայությունների (զբաղվածության ապահովման կամ խրախուսման, ինչպես նաև սոցիալական հմտությունների և վերականգնողական ծառայությունների) միջոցով կարիքներին համալիր արձագանքման համակարգի բացակայությունը, զուտ դրամական և անհամարժեք աջակցության հետևանքով վերարտադրվող աղքատությունը․
  • հրատապ արձագանքի համակարգի աղճատվածությունը, կանխարգելիչ հրատապ միջոցառումների բացակայությունը․
  • Նպաստի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման մեկ շեմի առկայությունը, որը հանգեցնում է «մեկ ընտանիքին ամեն ինչ՝ մյուսներին ոչինչ» երևույթին.
  • արդիական տեղեկատվական համակարգի բացակայությունը և սոցիալական պաշտանության ոլորտի տեղեկատվական շտեմարանների և արտաքին վարչական շտեմարանների հետ ավտոմատացված փոխգործելիության թույլ մակարդակը․
  • ընտանիքի իրական կազմի որոշման թույլ մեխանիզմները՝ վարչական տվյալների և փաստացի իրավիճակի անհամապատասխանության հետևանքով․
  • անարդյունավետ և կոռուպցիոն տեսանկյունից բարձր ռիսկայնությամբ վարչարարության առկայություն և սոցիալական աշխատանքի ստանդարտ գործողությունների ընթացակարգերի ու հիմնական կատարողական ցուցանիշների համակարգի, դրանց մշտադիտարկման և գնահատման համակարգի, ծառայության տրամադրման որոշման նկատմամբ վերահսկողության ոչ բավարար մակարդակ։

Նշված հիմնախնդիրները վերացնելու նպատակով մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Ընտանիքի անապահովության գնահատման համակարգի» հայեցակարգի նախագիծը։

Նշված հայեցակարգի համաձայն՝ ընտանիքների անապահովության գնահատման նոր բանաձևում կիրառվելու են հետևյալ նոր մոտեցումները՝

  • սահմանվելու է անապահովության գնահատման նոր համակարգի թիրախը մեկ չափահաս անդամին հավասարեցված անդամի հաշվով՝ պարենային զամբյուղից ցածր տնօրինվող ամսական դրամական եկամուտներ ունեցող, ծայրահեղ աղքատ ընտանիքները․
  • գնահատման նոր համակարգում հաջորդ տարվա ընտանիքին անապահովության հիմքով նպաստի իրավունք տվող ընտանիքի մեկ չափահասի հաշվով եկամտի սահմանաչափը կանխատեսվում է յուրաքանչյուր տարի՝ հիմնվելով ըստ ՎԿ ՏՏԿԱՀ արդյունքների հիման վրա փաստացի ձևավորված և հրապարակվող «մեկ չափահասի հաշվով պարենային զամբյուղի» միջին տարեկան փաստացի արժեքի և սպառողական գների ինդեքսի նպատակադրվող արժեքի վրա․
  • եկամտի վերագրում՝ հաշվի առնելով երկրում ոչ ֆորմալ զբաղվածության ծավալները։ Ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամներին վերագրվում է եկամուտ, բացառությամբ սահմանված դեպքերի
  • որպես նպաստի դիմումի նախապայման՝ զբաղվածության ակտիվացման ծրագրերի պարտադիր ուղղորդման են ենթակա ընտանիքի այն անդամները, որոնք ենթակա են եկամտի վերագրման․
  • ընտանիքի խնամառության գործակից՝ սահմանվում է որպես ընտանիքում խնամառուների թվի հարաբերակցություն՝ աշխատունակ անդամների թվի նկատմամբ․
  • մշակվել է նաև Ընտանիքի անապահովության գնահատման նոր բանաձևը։ Գնահատման նոր համակարգում նպաստի իրավունք ստացած ընտանիքներին տրվող նպաստի չափը յուրաքանչյուր ընտանիքի համար պետք է լրացնի ընտանիքի յուրաքանչյուր չափահասին համարժեք անդամի ամսական եկամտի պակասուրդը, ՀՀ կառավարության սահմանած տվյալ տարվա նպաստի իրավունքի եկամտի սահմանաչափի նկատմամբ, որը միաժամանակ խնամառության համաթիվ ունեցող ընտանիքների համար ապահովելով ստացվող նպաստի չափի որոշակի հավելաճ (այսուհետ՝ հավելում)՝ կախված այդ խոցելիության մակարդակից։

           1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Վերը նշված հիմնախնդիրները կարգավորելու նպատակով անհրաժեշտություն  առաջացել կատարել փոփոխություններ և լրացումներ մի շարք օրենքներում, որոնց ընդունման պարագայում հնավար կլինի ամբողջությամբ վերանայել ընտանիքի անապահովության գնահատման հետ կապված իրավահարաբերությունները կանոնակարգող կառավարության որոշումը։ Մասնավորապես, նշված օրենքներն են՝

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը․
  • «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքը․
  • «Հանրակրթության մասին» օրենքը․
  • «Կրթության մասին» օրենքը․
  • «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքը․
  • «Փաստաբանության մասին» օրենքը․
  • «Զբաղվածության մասին» օրենքը․
  • «Պետական տուրքի մասին» օրենքը․
  • «Պետական նպաստի մասին» օրենքը․
  • «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքը։
  1. Կարգավորման առարկան

       Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Նախագծերում ներկայացված սոցիալական ծառայությունից օգտվելու համար որպես ցուցանիշներ հիմք են ընդունվում ՎԿ ՏՏԿԱՀ կիրառվող ՀՀ-ի աղքատության 4 տարբեր գծերը[1]՝

  • պարենային աղքատության գիծը․
  • աղքատության ստորին գիծը․
  • աղքատության միջին գիծը․
  • աղքատության վերին գիծը։

          Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է՝

  1. «Ընտանեկան նպաստը» վերանվանել «անապահովության նպաստով»․
  2. սահմանել, որ անապահովության նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման և սոցիալական ծառայությունների տեղեկատվական  համակարգում հաշվառված այն ընտանիքը, որի անապահովության աստիճանը ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող եկամուտի սահմանային շեմից.
  3. սահմանել, որ անապահովության նպաստի չափը որոշվում է հիմք ընդունելով ընտանիքի յուրաքանչյուր չափահասին համարժեք անդամի ամսական եկամուտը և Հայաստանի Հանրապետության կառավարության տվյալ տարվա համար սահմանած անապահովության նպաստ և հավելում ստանալու իրավունք տվող սահմանային շեմերը։ Ընդ որում, անապահովության նպաստ և հավելում ստանալու իրավունք տվող սահմանային շեմերը սահմանվում են հիմք ընդունելով տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված ընտրանքային հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի աղքատության պարենային գծի արժեքը և դրա նկատմամբ հավելման տոկոսը․
  4. սահմանել անապահովության նպաստի նշանակման, մերժման և ստանալու իրավունքը դադարեցման վարչական վարույթի առանձնահատկությունները․
  5. «Սոցիալական նպաստը» որպես նպաստի տեսակ հանել «Պետական նպաստների մասին» օրենքից, քանի որ այն նույնանում էր ընտանեկան նպաստի հետ։ Տարբերությունը կայանում էր նրանում, որ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների կազմում առկա են երեխաներ, իսկ սոցիալական նպաստ ստացող ընտանիքներում՝ ոչ․
  6. հանել երեխային ծննդյան և ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնությունը, քանի որ դրանք նույնանում են այլ նպաստների հետ (երեխայի ծննդյան միանվագ նպաստ և թաղման նպաստ)․
  7. «եռամսյակային հրատապ օգնությունը» վերանվանել «եռամսյա հրատապ օգնության» և վերանայել նշված հրատապ օգնության տրամադրման իրավակարգավորումները․
  8. սահմանել, որ անապահովոթյան նպաստ ստանալու ընթացքում ընտանիքի անդամին պատկանող գույքը չի կարող հանդիսանալ գրավի առարկա՝ որպես վարկային կամ երաշխավորության պայմանագրի ապահովման միջոց։ Նշվածի արդյունքում անհրաժեշտ է կատարել լրացում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում։ Նշված դրույթը սահմանվել է, որպեսզի հնարավորինս կանխարգելվի աղքատ ընտանիքի վիճակի վատթարացումը և որպեսզի պետության կողմից տրամադրված աջակցությունը հասնի իր նպատակին՝ ընտանիքին դուրսբերելով կյանքի դժվարին իրավիճակից և ապահովելով նրա ինքնաբավ կենսագործունեությունը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների թիվը մոտ 92․000 է՝ ««Պետական նպաստի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել են որոշ անցումային դրույթներ․ մասնավորապես, սահմանվել են իրավակարգավորումներ, որոնց համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 1-ին նախորդող 6 ամսվա ընթացքում համապատասխան համակարգում հաշվառված ընտանիքներին ընտանեկան նպաստի վճարումները դադարեցվելու են որոշակի ժամկետներում, եթե, իհարկե, չառաջանան ընտանեկան նպաստի վճարումը դադարեցնելու համար օրենսդրությամբ սահմանված այլ հիմքեր։ Նշված անցումային դրույթների կիրառման դեպքում հնարավորինս կապահովվի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի անցնցում ներդրումը։ Հակառակ պարագայում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից՝ նոր համակարգով անապահովոության նպաստ ստանալու համար կդիմեն ինչպես համակարգում հաշվառված 92․000 ընտանիքները, այնպես էլ նոր դիմումատուները։

Նախագծերով առաջարկվում են նաև հետևյալ իրավակարգավորումները․

  • ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրել արհեստագործական կրթական ծրագրով ուսումնական հաստատություն ընդունված՝ տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված ընտրանքային հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի աղքատության պարենային գծի արժեքի 120 տոկոսից ցածր եկամուտ ունեցող (աղքատության ստորին գծից ցածր) անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ անկախ առաջադիմությունից
  • միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնական հաստատություն ընդունված և տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված ընտրանքային հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի աղքատության պարենային գծի արժեքի 120 տոկոսից ցածր եկամուտ ունեցող (աղքատության ստորին գծից ցածր) անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին, ըստ առաջադիմության, իրականացնել ուսման վճարի լրիվ և մասնակի (զեղչ) փոխհատուցում․
  • բարձրագույն կրթություն ստացող և տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված ընտրանքային հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի աղքատության պարենային գծի արժեքի 120 տոկոսից ցածր եկամուտ ունեցող (աղքատության ստորին գծից ցածր) անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին, ըստ առաջադիմության, տրամադրել ուսման վարձի փոխհատուցում՝ 80-100 տոկոսի չափով․
  • անվճար իրավաբանական օգնություն տրամադրել տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված ընտրանքային հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի աղքատության պարենային գծի արժեքի 180 տոկոսից ցածր եկամուտ ունեցող (աղքատության վերին գծից ցածր) անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամներին․
  • «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված արտոնություններից թույլ տալ օգտվել տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված ընտրանքային հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի աղքատության պարենային գծի արժեքի 120 տոկոսից ցածր եկամուտ ունեցող անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների անդամներին․
  • և այլն։
  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖԻ փորձագիտական խմբի հետ համատեղ։

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման նպատակով։  

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծերը մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.6-րդ կետի առաջին և երկրորդ պարբերությունների պահանջից։ Այն է՝ սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է սոցիալական կարիքի գնահատման և դրան համաչափ սոցիալական ծառայություն տրամադրելու սկզբունքի վրա՝ խրախուսելով անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և աղքատ ընտանիքների կարողությունների և հմտությունների զարգացման միջոցով, զբաղվածության և ինքնազբաղվածության միջոցների ապահովմամբ և աղքատության փուլային հաղթահարման մոդելների կիրառմամբ ընտանիքները դուրս են գալու աղքատությունից։ Նախատեսվում է ավելի շատ ընտանիքների տրամադրել սոցիալական ծառայություններ՝ ավելացնելով ինքնաբավ, արժանապատիվ և սեփական վաստակն ունեցող ընտանիքների թիվը՝ հետզհետե վերացնելով նրանց կախվածությունը պետական աջակցությունից։ Աշխատունակ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի քաջալերումը, խրախուսումը և այս նպատակով անձի հմտությունների և հնարավորությունների զարգացումը պետության սոցիալական քաղաքականության առանցքն են։

Ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգ, որի շնորհիվ սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն ավելի հասցեական: Առաջարկվող ոչ ֆինանսական ծառայությունների փաթեթները ուղղված կլինեն մարդկանց առաջնային կարիքների բավարարմանը կրթական, առողջապահական և  սոցիալական ոլորտներում:  Կներդրվի սոցիալական խնդիրների լուծման հստակ ձևաչափ՝ խնդրի արձանագրումից մինչև  դրա լուծումը:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Սույն նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում։

 

[1] https://www.armstat.am/file/article/poverty_2022_a_1.pdf

  • Discussed

    18.05.2023 - 05.06.2023

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1375

Print