Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 327-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

_____  ­_____________ 2023 թվականի    N ________Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ  29-Ի N 327-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 327-Լ որոշման հավելվածի՝

1) 27-րդ կետի 2-րդ ենթակետի բ. պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«բ. յուրաքանչյուր շահառու տարեկան կարող է ձեռքբերել առավելագույնը 300 գլուխ կաթնային և համակցված ուղղության կամ 250 գլուխ մսային ուղղության տոհմային ԽԵԿ։ Ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի հանրագումարի մնացորդը մեկ շահառուի համար չի կարող գերազանցել 300 մլն ՀՀ դրամը,»,

ե. պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«ե. շահառուի ցանկությամբ մեկնարկային տարվա սկզբում վարկի մայր գումարի համար կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ՝ կաթնային և համակցված ուղղության ԽԵԿ ձեռքբերելու դեպքում՝ առավելագույնը 12 ամիս, իսկ մսային ուղղության ԽԵԿ ձեռքբերելու դեպքում՝ առավելագույնը 24 ամիս,»,

2) 41-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«1) ծրագրի շրջանակում տրամադրվող երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում, ինչպես նաև կաթնային և համակցված ուղղության ԽԵԿ ձեռքբերելու դեպքում՝ 12 ամսվա, իսկ մսային ուղղության ԽԵԿ ձեռքբերելու դեպքում՝ 24, արտոնյալ ժամանակահատված.»,

3) 44-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«1) ծրագրի շրջանակներում ձեռք բերվող 1 գլուխ կաթնային և համակցված ուղղության տոհմային ԽԵԿ-ի հաշվարկային արժեք է ընդունվել 1.0 մլն ՀՀ դրամը, իսկ մսային ուղղության տոհմային ԽԵԿ-ինը՝ 1.2 մլն ՀՀ դրամը.»,

5) Աղյուսակ 3-ում «Ցուցանիշը» սյունակի «Մեկնարկային տարվա մայր գումարի արտոնյալ ժամկետը, ամիս» բառերը փոխարինել «Կաթնային և համակցված ուղղության ԽԵԿ ձեռքբերելու դեպքում մեկնարկային տարվա մայր գումարի արտոնյալ ժամկետը, ամիս» բառերով,

6) Աղյուսակ 3-ում «Ցուցանիշը» սյունակի «Մեկնարկային տարվա մայր գումարի արտոնյալ ժամկետը, ամիս» տողից հետո լրացնել նոր տողով հետևյալ բովանդակությամբ. «մսային ուղղության ԽԵԿ ձեռքբերելու դեպքում մեկնարկային տարվա մայր գումարի արտոնյալ ժամկետը, ամիս», համապատասխանաբար լրացնելով  «տարի» և «ընդամենը» տողերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                          ՎԱՐՉԱՊԵՏ՝                                                         Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Discussed

    17.05.2023 - 01.06.2023

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2372

Print