«Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համահունչ՝ «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է՝

1) հաստատել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը.

2) հաստատել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի վարման կարգը:

Հաշվի առնելով ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի շրջանակներում ազդարարի անանունության երաշխավորման կարևորությունը՝ ներկայացված նախագծով մանրամասն կարգավորման են ենթարկվել այն գործողությունները և դրանց հերթականությունը, որի միջոցով ազդարարի համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) կծածկագրվի՝ ապահովելով ազդարարի անանունությունը:

  • Discussed

    24.11.2017 - 11.12.2017

  • Type

    Law

  • Area

    Fight against corruption

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 14168

Print

Suggestions

Քարլ Ուլբրիխթ

11.12.2017

Հարթակի «Վիճակագրություն» պատուհանը ներկայացնում է վիճակագրական տվյալներ միասնական էլեկտրոնային հարթակի այցելությունների քանակի, գրանցված ազդարարների ընդհանուր քանակի, ներկայացված հաղորդումների քանակի, հաղորդումների ստուգման արդյունքում հարուցված քրեական գործերի վերաբերյալ: Արդյոք սա չի հանգեցնի անձանց IP հասցեների բացահայտմանը:

Քարլ Ուլբրիխթ

11.12.2017

Հարթակն ունի նաև «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի օգտագործման ուղեցույց» պատուհան, որտեղ քայլ առ քայլ ներկայացվելու է միասնական էլեկտրոնային հարթակից օգտվելու, ազդարարի անանունության ապահովման կանոնները և ազդարարման կարգը: Արդյոք սա նշանակում է, որ այս պատուհանում ներկայացվելու է նաև հաղորդման ներկայացման իրավական հետևանքները կամ տվյալների ներկայացման կամ անանուն եղանակով հաղորդման ներկայացման իրավական հետևանքների միջև առկա տարբերությունը կամ ազդարարին պատասխանելու համար սահմանված ժամկետային սահմանափակումների մասին տեղեկատվություն:

Քարլ Ուլբրիխթ

11.12.2017

Նախագծի 1-ին հավելվածի համաձայն՝ հարթակն ունի «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի մասին» պատուհան: Նշված պատուհանը պարունակում է ընդհանուր տեղեկատվություն միասնական էլեկտրոնային հարթակի մասին, այդ թվում՝ միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման նպատակը, ստեղծման համար հիմք հանդիսացող իրավական ակտը և միասնական էլեկտրոնային հարթակի անվտանգության երաշխիքները: Անհրաժեշտ է հստակեցնել՝ արդյոք այստեղ առկա է լինելու տեղեկատվություն առ այն, թե ով է հանդիսանալու կայքի ադմինիստրատորը, և ով է ստանալու հաղորդումը:

See more