Add to favourites

Under development

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ի N 1495-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ  ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ի N 1495-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ 

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» N 1495-Ն որոշման նախագիծը նախապատրաստելու  անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ընթացող կառուցվածքային և կազմ-հաստիքային փոփոխություններով։

 

2  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․

Նախագիծը որևէ ռազմավարական փաստաթղթերից չի բխում։

 

3 Առաջարկվող կարգավորման բնույթը․   

ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1495-Ն որոշմամբ նախատեսված հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու գործընթացն ապահովող ավտոմատացված տեղեկատվական համակարգի կիրառումն ապահովելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ավտոմատացված տեղեկատվական համակարգի ծրագրային ապահովումն ավարտական փուլում է։

Այդուհանդերձ, նշված համակարգի լիարժեք գործարկումը հնարավոր կլինի իրականացնել միայն ՀՀ ՆԳՆ կառուցվածքային փոփոխություններով նախատեսված ոստիկանության ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատվելուց և դրանից բխող գործառույթները հստակեցվելուց հետո:

Ներկայումս ՀՀ ՆԳՆ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները գտնվում են մշակման փուլում, որի  հաստատումը կպահանջի լրացուցիչ ժամանակահատված։

Բացի այդ, ոստիկանության ստորաբաժանումների գործառույթների հստակեցումից հետո անհրաժեշտություն է ծագելու կատարել որոշակի կազմակերպատեխնիկական աշխատանքներ, այդ թվում՝ համակարգի փորձնական գործարկում ոստիկանության որևէ տարածքային ստորաբաժանումում, ինչը նույնպես ժամանակատար գործընթաց է։

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը նախատեսում է սահուն անցում կատարել հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու գործընթացներն այլևս միայն ավտոմատացված տեղեկատվական համակարգի կիրառմամբ իրականացնելուն:        Առաջարկվող փոփոխության արդյունքում կնախատեսվի անհրաժեշտ ժամկետ, որը թույլ կտա վերը նշված խնդիրների լուծմամբ գործարկելու ավտոմատացված  տեղեկատվական համակարգը։

Միաժամանակ,  էլեկտրոնային տվյալների համակրգման  և վերլուծության գործառույթը ներկայումս իրականացվում է Օպերատիվ կառավարման կենտրոնի կողմից, ուստի անհրաժեշտություն է առաջացել կարգում կատարել համապատասխան փոփոխություններ։

 

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․

Նախագծի ընդունման պարագայում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա։

 

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները․

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։

 

6․ Ակնկալվող արդյունքը․

Նախագծի ընդունման դեպքում կապահովի հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու գործընթացներն այլևս միայն ավտոմատացված տեղեկատվական համակարգով իրականացնելու համար անհրաժեշտ ժամկետում կազմակերպատեխնիկական աշխատանքների իրականացումը։

Առաջարկվող փոփոխության արդյունքում կնախատեսվի անհրաժեշտ ժամկետ գործարկելու վերը նշված ավտոմատացված համակարգը, ինչպես նաև կհստակեցվի օպերատիվ կառավարման կենտրոնի կողմից էլեկտրոնային տվյալների համակարգման և վերլուծության գործառույթը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

  • Discussed

    16.05.2023 - 01.06.2023

  • Type

    Decision

  • Area

    Protection of public order, ensuring public security and the community policing

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1722

Print