Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

                                                    ___ _________ 2023 թվականի №___-Ն                   

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №523-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
  • ԷԲՑ կանոնների 18-րդ կետի 1-ին ենթակետում «ֆորս մաժորի» բառերից առաջ լրացնել  «չի գտնվում»  բառերը:
  • ԷԲՑ կանոնների 69-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև նույն օրվա ժամը 13։00-ը, հաջորդող երկրորդ աշխատանքային օրվա համար, իսկ եթե դրան հաջորդող օրերը ոչ աշխատանքային օրեր են, նաև այդ օրերի և դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրվա համար:»:

  • ԷԲՑ կանոնների 141-րդ կետի 3.2-րդ ենթակետում «թույլատրելի հզորության» բառերից հետո լրացնել «կամ օրենքով սահմանված` ԻԷԱ-ի տեղակայանքների դրվածքային հզորության առավելագույն» բառերը:
  • ԷԲՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 1 կետով.

«236.1. Սպառողների էլեկտրամատակարարման նպատակով օգտագործվող էլեկտրատեղակայանքների ձեռքբերման, տեղակայման, փոխարինման և շահագործման (ներառյալ` սպասարկման, նորոգման և պահպանման) ծախսերն ու պատասխանատվությունը՝ անկախ դրանց պատկանելիությունից, կրում է Բաշխողը`

1) բազմաբնակարան շենքի բնակիչների դեպքում` մինչև սպառողի բնակարանը,

2) բազմաբնակարան շենքի բնակիչ չհանդիսացող 0,22 կՎ լարմամբ սնվող  սպառողների դեպքում` մինչև սպառողի շենքի, շինության կամ տարածքի կանգնակը կամ բաշխիչ վահանը,

3) 0,4 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողների դեպքում` մինչև Հաշվառման քարտով կամ  Պայմանագրով ամրագրված սահմանազատման կետը:»։

  • ԷԲՑ կանոնների 33-րդ գլխի վերնագրում «էլեկտրական էներգիայի» բառերից առաջ լրացնել «Բաշխողի» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                       Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

 

 

 ք. Երևան

 ___ ___________ 2023թ.

 

 

  • Discussed

    15.05.2023 - 31.05.2023

  • Type

    Decision

  • Area

    Energy (electricity, heat supply, gas supply systems)

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1471

Print