Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2003  ԹՎԱԿԱՆԻ  ՕԳՈՍՏՈՍԻ  21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2003  թվականի  օգոստոսի  21-ի N 1129-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է հիմք են հանդիսացել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության և գործընկեր պետությունների կողմից ստացված գրությունները՝ մի շարք նյութեր միջազգային հսկողության ցանկերի մեջ ընդգրկելու վերաբերյալ: Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա նյութերի ցանկը լրացնել սինթետիկ (դիզայներական) թմրամիջոցներ, կամ նյութեր հանդիսացող նյութերով, ինչպես նաև նոր տեսակի պրեկուրսորներով, որոնք օգտագործվում են թմրամիջոցներ ստանալու համար (ամֆետամինի, մեթամֆետամին շարքի կամ այլ): Ունեն տարբեր քիմիական կառուցվածք ունեցող և օրգանիզմի կաննաբինոիդային ընկալիչների ներհակորդ են  հանդիսանում, թմրամիջոցներ օգտագործող անձանց կողմից օգտագործվում են ծխելու միջոցով կամ այլ եղանակով:

Այս նյութերը մարդու օրգանիզմի վրա ցուցաբերում են հոգեակտիվ ներգործություն, դրանց  բնորոշ է հաճախ գործածող անձի մոտ ծանր հոգեկան խանգարում առաջացնելը: Համապատասխան հսկողության բացակայության դեպքում դրանք չարաշահվում են,  շրջանցելով թմրաբիզնեսի զարգացման դեմ ուղղված օրենքով նախատեսված արգելքները: Հաշվի առնելով, որ Հայաստանում արդեն իսկ գրանցվել են նշված նյութերի շրջանառության դեպքեր, ինչպես նաև հաշվի առնելով միջազգային փորձը՝ սինթետիկ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի նպատակով առաջարկվում է նշված նյութերը շրջանառության նկատմամբ սահմանափակումներ կիրառել:

 

2․ Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծով նախատեսվում է նյութերը  ընդգրկել   Հայաստանի Հանրապետության կառավարության 21.08.2003 թվականի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» թիվ 1129-Ն որոշմամբ հավելվածով հաստատված ցանկերում, ինչը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգելու այդ նյութերի ապօրինի  շրջանառությունը: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

4 . Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաղթղթերից։

 

5․ Ակնկալվող արդյունքը․

Առաջարկվող նախագծի ընդունման արդյունքում հսկողություն կսահմանվի մի շարք սինթետիկ թմրամիջոցների և պրեկուրսորների նկատմամբ, որով կկանխվի դրանց ապօրինի շրջանառությունը:

Նշված նյութերը Հայաստանի Հանրապետության կառավարության 21.08.2003 թվականի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» թիվ 1129-Ն որոշմամբ հավելվածով հաստատված ցանկերում ընդգրկելուց հետո անհրաժեշտ է կատարել փոփոխություններ ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, պրեկուրսորների զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը. թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» N 707-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ում և հավելված 3-ում:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2018  ԹՎԱԿԱՆԻ  ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2018  թվականի  հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է հիմք են հանդիսացել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության և գործընկեր պետությունների կողմից ստացված գրությունները՝ մի շարք նյութեր միջազգային հսկողության ցանկերի մեջ ընդգրկելու վերաբերյալ, որոնց կապակցությամբ նախաձեռնվել է դրանք Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշման մեջ ներառելու գործընթաց: Նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա նյութերի ցանկում ներառված սինթետիկ (դիզայներական) թմրամիջոցների, ինչպես նաև նոր տեսակի պրեկուրսորների մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը:

 

2․ Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծով նախատեսվում է սահմանել նյութերի  մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը Հայաստանի Հանրապետության կառավարության 27.06.2018 թվականի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, պրեկուրսորների զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը. թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» թիվ 707-Ն որոշմամբ հաստատված հավելվածներում, ինչը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգելու այդ նյութերի ապօրինի  շրջանառությունը: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Ռազմավարական փաստաթղթերից չի բխում:

 

5․ Ակնկալվող արդյունքը․

Առաջարկվող նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի մի շարք սինթետիկ թմրամիջոցների և պրեկուրսորների մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը:

Նշված նյութերը Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, պրեկուրսորների զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը. թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» N 707-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ում և հավելված 3-ում ներառելու կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Discussed

    12.05.2023 - 27.05.2023

  • Type

    Decision

  • Area

    Criminal legislation, Fight against trafficking and illegal durg trade

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1864

Print