Add to favourites

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ՝ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ (ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ) ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

«Ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարների՝ հաշվարկված և (կամ) վճարված եկամտային հարկի գումարներից փոխհատուցման (վերադարձման) կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

                                                                                                                             

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաս­տանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկա­մուտ­ների համընդ­հա­նուր հայ­տա­­րա­րա­գրման համակարգին զուգահեռ ներդրված՝ ֆիզիկական անձանց կատարած սոցիալական ծախսերի գումարների՝ հաշվարկված և (կամ) վճարված եկամտային հարկի գումարներից փոխհատուցման (վերադարձման) կարգը սահմանելն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված՝ «Հայաս­տանի Հան­­րապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-593-Ն ՀՀ օրենքով (ուժի մեջ է մտել 2023 թվականի հունվարի 1-ից) ս.թ. հունվարի 1-ից երեք փուլերով ներդրվել է ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիների բացառությամբ անչա­­փահասների եկամուտների հայտարարագրման և դրան զուգահեռ` «սոցիալական ծախ­սերի» համակարգ, որի շրջանակներում հայտարարատուները հնա­րա­վո­րու­թյուն են ստանալու իրենց վճարած եկամտային հարկի գումարներից հետ ստանալ տարվա ընթացքում իրենց (կամ իրենց ընտա­­­նիքի անդամների) համար կատարված ու փաստաթղթերով հիմնավորված, մաս­նա­վո­րապես, առող­ջա­­­պա­հու­­թյան և կրթության ծառայությունների գծով ծախ­սերի մի մասը:

Ընդ որում, օրենքով սահմանվել է, որ սոցիալական ծախսերը ՀՀ հարկային օրենսգրքի 7-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարից փոխհատուցման (վերադարձման) կարգը սահ­մա­նում է Կառավարությունը:

3.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել ֆիզիկական անձանց կատարած սոցիալական ծախսերի գումարները՝ հաշվարկված և (կամ) վճարված եկամտային հարկի գումարներից փոխհատուցման (վերադարձման) կարգը: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է, որ՝

1.Հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից փոխհատուցվում (վերադարձվում) են ֆիզիկական անձի կողմից իր և իր ընտանիքի անդամների համար Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված սոցիալական ծախսերի գումարները՝ Կառավարության սահմանած չափերով, սակայն ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարների և նույն հաշվետու ժամանակաշրջանի մասով Օրենսգրքի 159-րդ հոդվածով սահմանված դեպքերում հաշվարկված և վճարված եկամտային հարկի փոխհատուցված (վերադարձված) գումարների դրական տարբերությունը:

2․ Հարկային մարմին ներկայացված եկա­մտա­յին հարկի տարեկան հաշ­վարկ­ով (հայ­տա­րա­­րագրով) սոցիալական ծախսերի փոխհատուցման (վերադարձման) գումարների որոշման նպատակով, հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից նվազեցվում են՝

1) Օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների փոխհատուցման համար ֆիզիկական անձանց վերադարձված եկամտային հարկի գումարները,

2) Օրենսգրքի 160․1-ին հոդվածի համաձայն ուսման վարձի փոխհատուցման համար ֆիզիկական անձանց վերադարձված եկամտային հարկի գումարները,

3) Օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն շահաբաժիններից վճարված և ֆիզիկական անձանց վերադարձված եկամտային հարկի գումարները։

3.Հարկային մարմին ներկայացված եկա­մտա­յին հարկի տարեկան հաշ­վարկ­ում (հայ­տա­րա­­րագրում) ֆիզիկական անձի կողմից ինքնուրույնաբար հաշվարկված և պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարի առկայության դեպքում վճարման ենթակա եկամտային հարկի գումարից նվազեցվում է սոցիալական ծախսերի փոխհատուցման ենթակա գումարը, և ֆիզիկական անձը պետական բյուջե վճարում է եկամտային հարկ նվազեցումը կատարելուց հետո դրական արդյունքի չափով։

4․ Հարկային մարմին ներկայացված եկա­մտա­յին հարկի տարեկան հաշ­վարկ­ով (հայ­տա­րա­­րագրով) ֆիզիկական անձի կողմից ինքնուրույնաբար հաշվարկված և պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարի բացակայության կամ սույն կարգի 5-րդ կետում սահմանված նվազեցումը կատարելուց հետո բացասական արդյունքի դեպքում, Կառավարության սահմանած չափերով սոցիալական ծախսերի փոխհատուցման ենթակա գումարը վերադարձվում է ֆիզիկական անձին` Օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հաշվետու ամիսներին հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարների և Օրենսգրքի 159-րդ հոդվածով սահմանված դեպքերում հաշվարկված և վճարված եկամտային հարկի փոխհատուցված (վերադարձված) գումարների միջև դրական տարբերության առկայության դեպքում:

4.Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ֆիզիկական անձանց կատարած սոցիալական ծախսերի գումարները՝ հաշվարկված և (կամ) վճարված եկամտային հարկի գումարներից փոխհատուցման (վերադարձման) հետ կապ­ված հարաբերություններն են:

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կող­­մից:

6.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել ֆիզիկական անձանց կատարած սոցիալական ծախսերի գումարների՝ հաշվարկված և (կամ) վճարված եկամտային հարկի գումարներից փոխհատուցման (վերադարձման) կարգը:

Միաժամանակ, նախագծի ընդունումը կարող է հանգեցնել ինչպես ՀՀ պետա­­կան բյուջեի ծախ­­սերի ավելացման, այնպես էլ պետա­­­­կան բյու­ջեի եկա­մուտ­­ների նվա­զեց­ման, հաշվի առնե­լով այն, որ ՀՀ պետական բյուջեում անհրաժեշտ է լինելու նախա­­տեսել սոցիա­լա­կան ծախսերի գծով գումար­­ներ:

7.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված՝ Պետական եկամուտների կոմիտեի 3.3-րդ՝ «Հարկային պարտավորությունների հաշվարկման մեխանիզմների կատարելագործում» միջոցառումից, որից ակնկալվում է միջազգային փորձին համապատասխան հարկային պլանավորման չարաշահման կանխարգելման կանոնների ներդրում:

 

  • Discussed

    08.05.2023 - 23.05.2023

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2622

Print

Suggestions

Արամ Հովակիմյան

15.05.2023

Ասելիքս ավելի շուտ հարց է, քան առաջարկ։ Այսինքն՝ եթե ես գրանցված աշխատող եմ, և իմ անունից եկամտահարկ է մուծվում, կարող եմ դիմել և ստանալ հիպոտեկային վարկի տոկոսների որոշ մասի, բժշկական ծախսերի կամ ուսման վարձի որոշակի փոխհատուցում, ճի՞շտ եմ։ Հնարավո՞ր է, որ դիմեմ ընտանիքի անդամի համար և նույն տոկոսով փոխատությում ստանանք, թե՞ ընտանիքի անդամի համար ավելի քիչ տոկոսով փոխհատուցում է նախատեսվում։ Եթե այո, ապա երբվանի՞ց է գործելու այս կարգը։

See more