Add to favourites

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162-Ն որոշման մեջ փոփոխություն և 2023 թվականի փետրվարի 9-ի N 166-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի

փետրվարի 9-ի N 162-Ն որոշման մեջ փոփոխություն և 2023 թվականի

փետրվարի 9-ի N 166-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու

մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

       Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող սպայական, ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների ատեստավորման արդյունքների գնահատման նոր սկզբունքի սահմանման և ստացած գնահատականների հիման վրա հավելավճարների չափերի փոփոխման անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

      ՀՀ կառավարության 2023թ. փետրվարի 9-ի «Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը սահմանելու մասին» N 162-Ն որոշմամբ սահմանված կարգի (այսուհետ՝ կարգ) 37-րդ կետի համաձայն՝ ատեստավորման արդյունքներով որակավորված է համարվում ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության վարժություններից և վարժաձևերից յուրաքանչյուրից առնվազն «լավ» գնահատական ստացած և թեստային առաջադրանքներից 35 և ավելի հարցին ճիշտ պատասխանած զինծառայողը: ՀՀ կառավարության 2023թ. փետրվարի 9-ի «Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» N 166-Ն որոշմամբ սահմանվել են հավելավճարների չափերը՝ ըստ զինծառայողների կազմերի և պաշտոնների խմբերի:

        Զինծառայողների ատեստավորման գործընթացի կազմակերպման շրջանակներում առաջին ատեստավորումը նախատեսվում է անցկացնել ս.թ. հունիս ամսվա ընթացքում, միաժամանակ իրականացվում են համապատասխան զինծառայողների ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանի բարձրացման ինտենսիվ աշխատանքներ, որոնց ընթացքում զինծառայողների հետ տեղի ունեցած քննարկումները և պատրաստության աստիճանի նախնական գնահատումների արդյունքներն ակնհայտ են դարձրել, որ ատեստավորման համակարգի ներդրման և հետագա կենսագոյության համար անհրաժեշտ է ունենալ գնահատման տարբերակված արդյունքներին համապատասխանող հավելավճարների չափեր՝ հավելավճար նախատեսելով նաև «բավարար» գնահատական ստացած զինծառայողների համար, ինչպես նաև տարանջատելով «լավ» կամ «գերազանց» գնահատական ստացած զինծառայողների հավելավճարների չափերը: Այդ նպատակով, առաջարկվում է կարգում ուղղակի սահմանել «ենթակա չէ հաշվարկվելու հավելավճար» եզրակացության կայացման դեպքը, հստակեցնել թեստավորման արդյունքներով «գերազանց» կամ «լավ» կամ «բավարար» գնահատելու պայմանները, քանի որ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանների գնահատումն իրականացվում է ՀՀ զինված ուժերում գործող նորմատիվների համաձայն (կարգի 17-րդ կետ), ինչպես նաև հավելավճարի համապատասխան չափի հստակեցման նպատակով սահմանել «գերազանց» կամ «լավ» կամ «բավարար» գնահատելու պայմանները: Ըստ այդմ, առաջարկվում է նաև «գերազանց» գնահատական ստացած զինծառայողների հավելավճարների չափերն սահմանել գործող չափերից 50,000 դրամով ավելի, իսկ «բավարար» գնահատական ստացած զինծառայողների համար հավելավճարներ՝ գործող չափերի 55-60 տոկոսի սահմաններում: Նշված ձևաչափով գնահատման և հավելավճարների չափեր սահմանելու դեպքում անհրաժեշտություն է առաջանում կարգավորել նաև այն դեպքերը, երբ օրենքով սահմանված կամավոր կամ պարտադիր ատեստավորման հիման վրա համապատասխան չափով հավելավճար ստացող և օրենքով սահմանված դեպքերում (բարձր պաշտոնի նշանակման կամ 3 տարին մեկ անգամ պարտադիր ատեստավորման դեպքում) իրականացված նոր ատեստավորման արդյունքներով զինծառայողի նկատմամբ կայացվում է «ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացություն, և զինծառայողի գնահատականը տարբերվում է (բարձր կամ ցածր է) նախկին ատեստավորման արդյունքներով ստացած գնահատականից, որի պարագայում առաջարկվում է հավելավճարի հաշվարկումը շարունակել իրականացված նոր ատեստավորման արդյունքներով ստացած գնահատականի համար նախատեսված չափով:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

      Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող սպայական, ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների ատեստավորման արդյունքների գնահատման նոր ձևաչափ և ստացած գնահատականների հիման վրա հավելավճարների նոր չափեր, ինչպես նաև հստակեցվում է օրենքով սահմանված դեպքերում իրականացված նոր ատեստավորման արդյունքներով զինծառայողին համապատասխան չափով հավելավճարի հաշվարկման կարգը:  

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

      Որոշման նախագծի ընդունումը 2023 թվականի և հետագա տարիների պետական բյուջեների եկամուտների ու ծախսերերի փոփոխություններ չի նախատեսում և ՀՀ կառավարության 2023թ. փետրվարի 9-ի N 166-Ն որոշման տեղեկանքով ներկայացված ցուցանիշի նկատմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության չի առաջացնում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

      Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 1-ին, 6-րդ ու 9-րդ կետի պահանջների, ի դեմս՝ արհեստավարժ զինվորական ծառայության աստիճանական անցման, զինվորական ծառայության շահադրդման նյութական և բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, զինծառայության գրավչության բարձրացման ուղղությամբ ծրագրերի իրականացման ապահովման հետ:

  • Discussed

    05.05.2023 - 21.05.2023

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2466

Print