Add to favourites

«Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառման կարգը սահմանելու մասին»

Սույն կարգով կարգավորվում են լիազորված մարմնի թույլտվությամբ՝ անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառման (այսուհետ՝ հաշվառում) հետ կապված իրավահարաբերությունները:

Հաշվառումն անազատ և կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց կարգաբանական պատկանելիության, վտանգվածության կարգավիճակի, քանակական և որակական փոփոխությունների, ֆիզիոլոգիական վիճակի, պահման ռեժիմի, վարչատարածքային տեղաբաշխվածության մասին տեղեկությունների համակարգ է:

Հաշվառումն իրականացվում է յուրաքանչյուր տարի և հաշվառման տվյալները տրամադրվում են Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնին (այսուհետ՝ լիազորված մարմին)։ 

Հաշվառումն ապահովում է անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների մասին տեղեկատվության ստացումը, որն անհրաժեշտ է կենդանական աշխարհի պետական կադաստրի վարման և մոնիթորինգի իրականացման համար:

  • Discussed

    04.05.2023 - 26.05.2023

  • Type

    Order Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1981

Print

Suggestions

Արա Սաղումյան

05.05.2023

ԿԱՐԳ-ի II.ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ-ը բաժնի 2-րդ կետի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. • Սյուն 3-ում լրացվում է իրավաբանական անձի պետական գրանցման համարը կամ ֆիզիկական անձի անձնագրային տվյալները և հանրային ծառայությունների համարանիշը (բացակայության դեպքում հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը), անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը:

See more