Add to favourites

Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2023 թվականի         Երևանում կայանալու է համահայկական ամառային ութերորդ խաղերը:

10.02.2023թ. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մոտ կայացած խորհրդակցության արձանագրության (N ՂԱ/12-2023) 3-րդ կետի 4-րդ ենթակետով վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից հանձնարարվեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին՝ մինչև 2023 թվականի հունիս ամիսը ներկայացնել ՀՀ կառավարության որոշում՝ համաձայն որի հնարավորություն կստեղծվի մասնակիցների մասով մուտքի արտոնագրերի պետական տուրքից ազատելու արտոնության տրամադրման աշխատանքների կազմակերպման համար, ինչպես նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի առաջարկությամբ՝ դիտարկել նաև մասնակիցների ընտանիքների մասով մուտքի արտոնագրերի պետական տուրքից ազատելու արտոնության տրամադրման հնարավորության հարցը:

Սույն նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի լուծել մասնակիցների մուտքի արտոնագրեր ստանալու համար նախատեսված պետական տուրքի վճարման հարցը:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի ընդունմամբ կկարգավորվի համահայկական ամառային ութերորդ խաղերի մասնակիցների համար մուտքի արտոնագրի համար սահմանված պետական տուրքի գանձումից ազատելու խնդիրը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում համահայկական ամառային ութերորդ խաղերի մասնակիցները կազատվեն մուտքի արտոնագրի համար սահմանված պետական տուրքի վճարումից:

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Սույն նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

 

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Շահագրգիռ մարմիններից ստացված տեղեկատվության համաձայն՝ դիտարկվում է շուրջ 4000 օտարերկրյա քաղաքացիների մասնակցություն՝ համահայկական ամառային ութերորդ խաղերին:

Նախնական գնահատմամբ մասնակիցներից շուրջ 200-ի դեպքում հնարավոր է վիզա ստանալու անհրաժեշտություն լինի:

Տվյալ պարագայում մինչև 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով ՀՀ այցելության մուտքի անվճար արտոնագիր տրամադրելու դեպքում կիրառված արտոնության ընդհանուր գումարը կարող է կազմել շուրջ 600.000 ՀՀ դրամ:

Ուստի, պետական բյուջեի ծախսերում սպասվելիք փոփոխությունների սահմանաչափի մասին ամբողջական տեղեկատվությունը հնարավոր կլինի ներկայացնել միջոցառման ավարտից հետո:

  • Discussed

    02.05.2023 - 23.05.2023

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

  • Ministry

    Ministry of Foreign Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2034

Print