Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ի N 419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ

ՈՐՈՇՈւՄ

2023 թվականի N   -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ի N 419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի «Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի ձևը, տրամադրելու կարգը, քաղաքացու ցանկությամբ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1783-Ն ու 2004 թվականի հունիսի 25-ի N 963-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1417-Ն, 2008 թվականի փետրվարի 7-ի N 134-Ն և 2006 թվականի մարտի 2-ի N 318-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 419-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված N 2 հավելվածի՝

ա. 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ քաղաքացու բնակության վայրի տարածքային անձնագրային ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության» բառերով․

բ. 3-րդ կետի 2-րդ ենթակետում «պատճենները» բառից հետո լրացնել «,իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու հանգամանքը պարզաբանելու անհրաժեշտության դեպքում՝ նաև ծննդյան վկայականը կամ պատճենը,» բառերով․

գ. 17-րդ կետում «և դիմումների հաշվառման մատյանի ձևերը» բառերը փոխարինել «ձևը» բառով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը» բառերով․

2) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված N 3 հավելվածի`

ա. 2-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Սույն կետում նշված փաստաթղթերում հանրային ծառայությունների համարանիշն ամրագրված չլինելու դեպքում այն տրամադրվում է տեղեկանքի տեսքով:»․

բ. 3-րդ կետում «Սույն կարգի համաձայն» բառերից հետո լրացնել «տեղեկանքի տեսքով» բառերով․

գ. 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ իր բնակության վայրի տարածքային անձնագրային ծառայություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն» բառերով․

դ. 4-րդ կետի 2-րդ ենթակետում «թարգմանությունը,» բառից հետո լրացնել «իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու հանգամանքը պարզաբանելու անհրաժեշտության դեպքում նաև ծննդյան վկայականը կամ պատճենը,» բառերով․

ե. 4.1-ին կետում «ներկայացնել դիմում Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն» բառերը փոխարինել «դիմում ներկայացնել լիազոր մարմին» բառերով․

զ. 8-րդ կետը ճանաչել ուժը կորցրած․

է. 9-րդ կետում երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․

«Հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին դիմումը մերժվում է նաև այն դեպքում, երբ օտարերկրացին գտնվում է Հայաստանի Հանրապետությունում ոչ օրինական հիմքերով:»․

ը. 20-րդ կետում «դիմումների, դիմումների հաշվառման մատյանի» բառերը փոխարինել «դիմումի» բառով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

                  ՎԱՐՉԱՊԵՏ      

                  ՆՓԱՇԻՆՅԱՆ

ք Երևան

  • Discussed

    28.04.2023 - 13.05.2023

  • Type

    Decision

  • Area

    Protection of public order, ensuring public security and the community policing

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2603

Print