Add to favourites

«Հայաստանի Հանրապետու¬թյան կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի N 595-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր ՀՀ քրեական և ՀՀ քրեակատարողական օրենսգրքերի դրույթներին համապատասխանեցման անհրաժեշտությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «Մի շարք օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 28-ի 1114-Ա որոշման հավելված N 3-ով հաստատված ցանկի 1-ին կետը:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 22.05.2008թ. N 595-Ն որոշմամբ սահմանվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում ձերբակալված, ինչպես նաև կալանքի դատապարտված զինծառայողներին կայազորային կարգապահական մեկուսարաններ ընդունելու կարգը և այլ հարաբերություններ: Նոր ՀՀ քրեական օրենսգրքի 56-րդ հոդվածով նախատեսվում է պատժի տեսակները, որում <<կալանքը>> որպես պատժատեսակ նախատեսված չէ և փոխարենը նախատեսվում է <<կարճաժամկետ ազատազրկումը>>, իսկ նոր ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատապարտված զինծառայողների նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման կատարումն ապահովում է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում գործող կայազորային կարգապահական մեկուսարանը, ուստի նոր ՀՀ քրեակատարողական օրենսգրքի դրույթներին համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտ է ՀՀ կառավարության 22.05.2008թ. N 595-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կայազորային կարգապահական մեկուսարանում պահվելու են նաև կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողները:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը 2023 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Որոշման նախագիծը կապված է ՀՀ վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 28-ի «Մի շարք օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» 1114-Ա որոշման հետ :

 

  • Discussed

    28.04.2023 - 15.05.2023

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2042

Print