Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Սույն նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 48 նիստի արձանագրության 47-րդ կետի 2-րդ ենթակետի, ՀՀ վարչապետի 2023 թվականի մարտի 1-ի N 02/12.10/6954-2023 հանձնարարականի պահանջների կատարումն ապահովելու նպատակով: 
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

   ՀՀ Հարկային օրենսգրքի 229-րդ հոդվածով կարգավորվում են անշարժ գույքի հարկի դրույքաչափերը: Նույն հոդվածով որևէ առանձնահատկություն նախատեսված չէ ինքնակամ կառույցների համար: Տվյալ կարգավորումը չի նպաստում ինքնակամ կառույցների ճակատագիը օրենսդրությամբ սահմանված եղանակով լուծմանը՝ օրինականացմանը կամ քանդմանը: Մինչդեռ ինքնակամ կառույցների համար լրացուցիչ հարկային պարտավորություն սահմանելու դեպքում ինքնակամ կառույց իրականացրած անձը շահագրգռված կլինի ինքնակամ կառույցի օրինականացման վարույթ նախաձեռնելու կամ այն քանդելու հարցում:

   Հաշվի առնելով այդ՝ նախատեսվում է, որ հարկման օբյեկտների կազմում անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հաշվառված ինքնակամ՝ շինությունների, կցակառույցների առկայության դեպքում անշարժ գույքի հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարեկան դրույքաչափերի և 2,0 գործակցի արտադրյալով հաշվարկվող դրույքաչափերով:

  1. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Ինքնակամ կառույցների պարագայում անշարժ գույքի հարկի կրկնապատկում, որը կնպաստի ինքնակամ կառույցների օրինականացման կամ քանդման գործընթացների նախաձեռնմանը :
  2. Նախագծի ընդունունման դեպքում նախատեսվում է անշարժ գույքի հարկի գծով եկամուտների աճ:
  3. Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
  4. Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարական փաստաթղթերի պահանջներից:

 

 

  

 

  • Discussed

    27.04.2023 - 13.05.2023

  • Type

    Law

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4212

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: