Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 5-ի N 14-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 5-ի N 14-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Սույն իրավական ակտը մշակվել է ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 48 նիստի արձանագրության 47-րդ կետի 2-րդ ենթակետի, ՀՀ վարչապետի 2023 թվականի մարտի 1-ի N 02/12.10/6954-2023 հանձնարարականի պահանջների կատարումն ապահովելու նպատակով: 
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

   ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 48 նիստի արձանագրության 47-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջների համաձայն Կադաստրի կոմիտեի ղեկավարին հանձնարարվել է առանձին քննարկման առարկա դարձնել ինքնակամ տեղադրված կառույցների ապամոնտաժման խնդիրն օրենսդրական գործիքակազմով լուծելու հացը:

   ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ Ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Նման կարգ դեռևս չի ընդունվել: Խնդրո առարկայի վերաբերյալ կազմակերպվել է նաև քննարկում Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ: Արձանագրվել է, որ անհրաժեշտ է համապատասխան լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն և 2022 թվականի հունվարի 5-ի «Ինքնակամ կառույցների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 14-Ն որոշումներում:

   «ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն և 2022 թվականի հունվարի 5-ի N 14-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է կարգավորել անշարժ գույքի պետական ռեգիստրում հաշվառված և չհաշվառված ինքնակամ կառույցների քանդման (ապամոնտաժման) կարգերը և ժամկետները:

  1. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված ՀՀ-ում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգում կնախատեսվի անշարժ գույքի պետական ռեգիստրում հաշվառված և չհաշվառված ինքնակամ կառույցների քանդման (ապամոնտաժման) կարգերը և ժամկետները: 
  2. Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի առաջացնում:
  3. Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
  4. Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարական փաստաթղթերի պահանջներից:

 

  

 

  • Discussed

    27.04.2023 - 13.05.2023

  • Type

    Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2106

Print