Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

     1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության կարգում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքից (այսուհետ` օրենք) բխող հստակեցումներ կատարելու, մի շարք տեխնիկական բնույթի ճշտումներ կատարելու անհրաժեշտությամբ:
     2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Օրենքում 11.11.2022թ. ՀՕ-364-Ն օրենքով և ՀՀ Ազգային ժողովի կողմից 14.04.2023թ. ընդունված փոփոխությունների համաձայն ասպիրանտուրայում սովորող քաղաքացիների համար զորակոչի սահմանային տարիքը նախատեսվել է 28 տարեկանը, ինչպես նաև քաղաքացու (զինծառայողի) առողջական վիճակի փորձաքննության շրջանակներում զինվորական ծառայությանը պիտանիության գնահատման արդյունքում սահմանվել է նաև ժամանակավորապես ոչ պիտանի լինելը: Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինծառայություն անցնելու պայմանագիր կնքած քաղաքացիների փորձաքննության, հետազոտման ենթակա անձանց անվանացուցակներ ներկայացնելու ժամկետների, զինվորական հաշվառման շրջանակներում քաղաքացիների առողջական վիճակի նկատմամբ հետագա շարունակական հսկողության և բուժման կազմակերպման, պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու համար դիմած և առողջական խնդիրներ ունեցող անձանց փորձաքննության հետ կապված հարաբերությունները, կատարել տեխնիկական բնույթի ճշտումներ:
     3. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության գործընթացի հետ կապված հարաբերությունները համապատասխանեցվում են օրենքի կարգավորումներին, հստակեցվում են զինվորական հաշվառման, զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության ներգրավման գործընթացում քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և փորձաքննության հարցերը, կատարվում են տեխնիկական բնույթի հստակեցումներ:
    4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը 2023 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
   5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

 

  • Discussed

    26.04.2023 - 12.05.2023

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1966

Print