Add to favourites

«Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Վարչապետի 2022 թվականի մայիսի 24-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N571-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 13-րդ կետի պահանջից և նպատակաուղղված է բացահայտելու Հայաստանի Հանրապետության կենդանիների տեսակների հավաքված, կանոնակարգված, ցուցադրվող և պահվող կենդանիների կենդանի կամ դրանց խրտվիլակների, արգասիքների և պրեպարատների հավաքածուները, դրանց քանակական և որակական փոփոխությունները:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Կենդանաբանական հավաքածուներ ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ փաստաթղթային և էլեկտրոնային տվյալները ներկայացվելու են հրամանի նախագծում նշված Ձև N1-ին համապատասխան, իսկ տեղեկատվության հավաքը և գրանցումը իրականացվելու է գրանցամատյանում, որի օրինակելի ձևը հաստատվելու է  լիազոր մարմնի կողմից:

 Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվությունը ներառելու է տվյալներ կենդանաբանական հավաքածուներ ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց վերաբերյալ, ինչպես նաև տեղեկատվություն կենդանաբանական հավքածուների տեսակների (հայերեն և լատիներեն անվանումները) վերաբերյալ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի ընդունման արդյունքում կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման գործընթացն առավել կանոնակարգված և վերահսկելի կդարձնի կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տվյալների գրանցումը, կապահովի տվյալների համալրումը, դասակարգումը, պահպանումը և փոփոխությունների օպերատիվ մուտքագրումը:

5 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ էական նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

  • Discussed

    26.04.2023 - 18.05.2023

  • Type

    Order

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2029

Print