Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1986-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի անհրաժեշտությունը

2020 թվականի դեկտեմբերի 3‑ին N 1986-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանում՝ Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների միջև «Այգ-1» արևային ֆոտովոլտային (ֆՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման և շահագործման մասին կառավարության աջակցության համաձայնագրի նախագիծը (այսուհետ՝ Համաձայնագիր), որը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության անունից գործող ՀՀ կառավարության, «Մասդար Հայաստան 1» ՓԲԸ-ի՝ որպես Կառուցապատողի, և «Աբու Դաբի Ֆյուչեր Էներջի Քոմփանի» ՀԲԸ-ի՝ որպես Հովանավորի կողմից 2021թվականի նոյեմբերի 26-ին: 

Այս տեղեկանքում մեծատառով օգտագործված եզրույթներն ունեն այն իմաստը, որը սահմանված է Համաձայնագրով։

Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2.4-րդ կետի համաձայն՝ Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները ծագում են Հետաձգող Պայմանների կատարման արդյունքում, և որևէ Հետաձգող Պայմանի չկատարումը մինչև Հետաձգող Պայմանների Վերջնաժամկետը կամ դրանից առաջ կարող է հանգեցնել Համաձայնագրի լուծման։

Համաձայնագրի 2-րդ hավելվածի 2-րդ հոդվածի համաձայն,  ի թիվս այլ Հետաձգող Պայմանների, որոնք դեռևս չեն կատարվել Կառավարության կողմից, Կառավարության պատասխանատվության ներքո գտնվող Հետաձգող Պայմաններին է վերաբերում Հողամասի Փոխանցման Պայմանագրի կնքումը, որով Ծրագրի Տարածքը պետք է փոխանցվի Կառուցապատողին։

Կառուցապատողը 2023 թվականի հունվարի 13-ին Համաձայանգրով նախատեսված՝ Հետաձգող Պայմանների Վերջնաժամկետի հետ կապված ծանուցում է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարություն, որում նշել է, որ Համաձայնագրի 2-րդ հավելվածի 1-ին հոդվածի 1.1-1.4 կետերով սահմանված Հետաձգող Պայմաններին առնչվող պահանջներն իրականացվել են Կառուցապատողի կողմից, սակայն Համաձայնագրի 2-րդ հավելվածի 1-ին հոդվածի 1.5 և 1.6 կետերի համաձայն Կառուցապատողի պատասխանատվության ներքո գտնվող Հետաձգող Պայմանները չեն կարող իրականացվել, քանի դեռ չի ստորագրվել Հողամասի Փոխանցման Պայմանագիրը և չեն կատարվել Կառավարության պատասխանատվության ներքո գտնվող մյուս Հետաձգող Պայմանները։

Հողամասի Փոխանցման Պայմանագրի կնքումը նախապայման է Համաձայնագրով նախատեսված այն բոլոր Հետաձգող Պայմանների կատարման համար, որոնք դեռևս չեն կատարվել՝ ներառյալ Ֆինանսավորման Փաստաթղթերի կազմումը և ֆինանասավորման պայմանագրերի կնքումը:

Կառավարությունը Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքում գտնվող և Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողամասերի սեփականության իրավունքն արդեն փոխանցել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին («ANIF») և նախաձեռնել է Թալին համայնքում գտնվող հողամասերի ANIF -ին փոխանցման գործընթացը։ Այդ հողամասերն այնուհետև պետք է փոխանցվեն Կառուցապատողին՝ Ծրագրի իրականացման նպատակով:

Միայն Կառուցապատողին համապատասխան հողամասերի փոխանցումից հետո Կառուցապատողը կկարողանա ներկայացնել և ստանալ Լիցենզիա (ինչը տևում է մոտավորապես 25 աշխատանքային օր), կնքել էլեկտրաէներգիայի գնման պայմանագիր (ինչը կարող է տևել Լիցենզիան ստանալուց հետո մի քանի ամիս) և բանակցել և ստորագրել Ֆինանսավորման Փաստաթղթերը:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Որոշման նախագծով առաջարկվող փոփոխությունները կսահմանի միջոցառման կատարման իրատեսական նոր ժամկետ, որն էլ հնարավորություն կտա իրականացնելու ծրագրով նախատեսված կայանի կառուցումը և ծրագիր-ժամանակացույցի իրականացումն ապահովել սահմանված ժամկետում: Առաջարկվող լրացմամբ հնարավորություն կստեղծվի իրականացնելու լողացող արևային կայանների կառուցման ծրագրեր:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

          Նախագիծը մշակվել է  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։ 

  1. Ակնկալվող արդյունքը

Համաձայնագրով նախատեսված՝ Հետաձգող Պայմանների Վերջնաժամկետ և Ֆինանսավորման Ամփոփման Վերջնաժամկետ կսահմանվի 2023 թվականի դեկտեմբերի 25-ը՝ հնարավորություն տալով ՀՀ կառավարությանը կատարելու իր պատասխանատվության ներքո գտնվող Հետաձգող Պայմանները և Կառուցապատողին կազմակերպելու Ծրագրի ֆինանսավորումը։

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1986-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հավելվածի 3.4 կետից, 2021 թվականի հունվարի 14-ի N 48-Լ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման մինչև 2040թ. ռազմավարական ծրագրից:

  • Discussed

    25.04.2023 - 10.05.2023

  • Type

    Decision

  • Area

    Energy and natural resources

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1592

Print