The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Մ. Շ. 22.04.2023 18:02:11 Որպես կարգավորման նպատակ և ակնկալվող արդյունք նշված է հետևյալը՝ «....Օրենքի նախագծի ընդունումը կապահովի ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը և ՀՀ-ում մեծ քանակով շահագործվող ու այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի կազմակերպման հստակեցմանը»։ Տվյալ ձևակերպումը չի կարող համարվել պետական կառավարման համակարգի մարմնի կողմից ներկայցվող հարիր հիմնավորում։ Առաջարկվում է նշել այն իրականացված վերլուծությունները և վիճակագրական տվյալները՝ որպես տեսանելի ապացույց, որի արդյունքում եզրահանգվել է, որ այլ երկրներում հաշվառված մեքենաները խաթարում են երթևեկությունը և տեխնիկական զննության բացակայությունն է հանդիսանում երթևեկության խաթարման և նվազ անվտանգության ցուցանիշ։ Այն պարագայում երբ այլ երկրում հաշվառված մեքենան այդ երկրում չունի տեխնիկական զննության պահանջ,ՀՀ-ում այդ պահանջի ավելացումը առվազն խորքային հիմնավորման կարիք ունի։ Բավարար հիմնավորում և հիմքեր չկան տվալ կարգավորման համար և նախագծով առաջ բերվող կարգավորումը կարելի է դիտարկել քաղաքացիների վրա հավելյալ և անհարկի ֆինանսական բեռի ավելացման ևս մեկ գործիք։ ՀՀ կառավարության 24․09․2021թ․ <<Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը սահմանելու եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 344-Ն, 2007 թվականի փետրվարի 15-ի N 346-Ն, 2007 թվականի ապրիլի 5-ի N 401-Ն ու 2011 թվականի մարտի 31-ի N 350-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 1565-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետով սահմանված է Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման կարգը: Հետևաբար տեխնիկական զննության պահանջը տարածվում է ոչ միայն ՀՀ-ում հավառված, այլ նաև ՀՀ-ում շահագործվող տրանսպորտային միջոցների վրա։ Ներկայացված նախագիծը նպատակ է հետապնդում հստակեցնելու այլ պետություններում հաշվառված և ՀՀ-ում երկարաժամկետ շահագրծվող տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ներկայացման պահանջները։ Տեխնիկական զննության նպատակը ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացումն է, անկախ տրանսպորտային միջոցի հաշվառման երկրի։