Add to favourites

<<ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>

ՏԵՂԵԿԱՆՔՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Անհրաժեշտությունը

 

<<Ազգային անվտանգության մարմինների մասին>> Հայաստանի Հանրապե­տության օրենքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել <<Ազգային անվտանգության մարմին­ների մասին>> ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) որոշ դրույթներ համապատաս­խա­նեցնել ՀՀ Սահմանադրությանը: Բացի այդ, համաձայն ՀՀ կառավարության 2016 թվա­կանի մարտի 10-ի <<Հա­յաս­տանի Հանրապետության Սահմանադրության փո­փո­խու­թյունների՝ օրենքով կար­գա­վորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթ­ների հիման վրա ըն­դունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը հաստա­տելու մա­սին>> N 245-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 44-րդ կետի՝ ՀՀ ազ­գային անվտանգության ծառայությունը մինչև 2017 թվականի դեկտեմ­բերի 1-ին տասնօրյակը Նախագիծը պետք է ներկայացնի ՀՀ կառավարություն:

 

Ներկա իրավիճակը

 

Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լիազորված մարմնի գործունեության ընդհանուր ղեկավարումը, իրենց իրավասության սահմաններում, իրականացնում են ՀՀ Նախագահը, ՀՀ կառավարությունը, ՀՀ վարչապետը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լիազորված մարմնի ղեկավարին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է ՀՀ Նախագահը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի <<ա>> կետի համաձայն՝ ազգային անվտանգության մարմինները պարտավոր են ՀՀ Նախագահին և ՀՀ  կառավա­րու­թյուն ու նրանց հանձնարարությամբ այլ պետական մարմիններ և կազմակերպու­թյուններ տեղեկատվություն ներկա­յացնել ՀՀ ազգային անվտանգու­թյանն առնչվող հարցերի մասին: Նույն մասի <<ժէ>> կետի համաձայն՝ ազգային անվտանգության մարմինները պարտավոր են ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ ռազմական դրության պայմաններում կառավարական կապով և հատուկ կապի այլ տեսակներով ապահովել ՀՀ Նախագահին, պետական և տեղական ինքնակա­ռա­վարման մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց:

Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ազգային անվտանգության մար­մին­­ների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են        ՀՀ Նա­խա­գահը և ՀՀ կառավարությունը՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում: 

 

Նպատակը և ակնկալվող արդյունքը

 

Նախագծով նախատեսվում է սահմանել, որ ՀՀ ազգային անվտանգության հանրապետական մարմնի ընդհանուր ղեկավարումն իրականացնեն ՀՀ կառա­վարությունը և ՀՀ վարչապետը:

Բացի այդ, ՀՀ ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավա­րին պաշտոնի կնշանակի և պաշտոնից կազատի ՀՀ վար­չապետը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ըստ նախագծի՝ ազգային անվտանգության մարմինները պարտավոր կլինեն ՀՀ ազգային անվտանգու­թյանն առնչվող հարցերի մասին տեղեկատվություն ներկա­յացնել ՀՀ կա­ռավա­րու­թյուն, ՀՀ վարչապետին ու նրանց հանձնարարությամբ այլ պե­տական մարմիններին և կազմակերպու­թյուններին, ինչպես նաև խաղաղ ժամանակ և ռազմական դրության պայմաններում կառավարական կապով և հատուկ կապի այլ տեսակներով կապահովեն ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին ու պետական և տեղական ինքնակա­ռա­վարման մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց:

Առաջարկվում է ազգային անվտանգության մարմինների գործունեության նկատ­մամբ վերահսկողություն իրականացնելու իրավասությունը տալ ՀՀ կառավա­րությանն ու վարչապետին՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերա­պահ­ված լիազորությունների շրջանակներում: 

Նախագծի ընդունմամբ Օրենքի՝ վերը նշված դրույթները կհամապատասխա­նեց­վեն ՀՀ գոր­ծող Սահմա­նադրության պահանջներին:

 

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

  • Discussed

    21.11.2017 - 06.12.2017

  • Type

    Law

  • Area

    Security

  • Ministry

    National Security Service

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10895

Print