Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N389-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N389-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի N389-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է արոտների ծանրաբեռնվածության ճշգրտման և դրանց օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ։

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգը սահմանելու մասին» N389-Ն որոշմամբ արոտների բեռնվածությունը հաշվարկելիս հաշվի են առնվում միայն տավարի և ոչխարի գլխաքանակը, մինչդեռ ձիերը դրանում ներառված չեն։ Ներկայումս շատ տնտեսավարողներ տավարի և ոչխարի հետ արոտավայր են տեղափոխում նաև ձիեր, երբեմն առանձին ձիերի երամակներ և անհրաժեշտություն է առաջանում դրանք ևս ներառել արոտների ծանրաբեռնվածության հաշվարկներում։ Միաժամանակ հստակեցման կարիք ունի հերթափոխային արածեցման դեպքում արածեցման բոլորապտույտների միջև ընկած ժամանակահատվածը։

 

3 Կարգավորման նպատակը և բնույթը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի N389-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագիծը նախատեսում է կարգավորել արոտների ծանրաբեռնվածության հաշվարկները՝ ձիերի արածեցման պարագայում, ինչպես նաև միևնույն արոտակտորները բազմակի արածացնելու դեպքում հստակեցնել արածեցումների միջև ընկած ժամանակահատվածը։

 

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

5 Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի արոտակտորների մակերեսներին համապատասխան առավել ճշգրիտ իրականացնել գյուղատնտեսական կենդանիների բաշխվածությունը, արդյունավետ օգտագործել արոտավայրերը, ինչպես նաև նպաստավոր պայմաններ ստեղծել արածեցված արոտակտորներում արժեքավոր բույսերի վերաճի համար։

 

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 

Նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 9.3 «Անասնաբուծության ճյուղի զարգացում» միջոցառման «տոհմային գործի բարելավման միջոցով տոհմային կենդանիների տեսակարար կշռի տարեկան 10-15 %-ով ավելացում» արդյունքի հետ։

 

7 Այլ տեղեկություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի N389-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններ չկան։

 

 

 

 

  • Discussed

    17.04.2023 - 02.05.2023

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2259

Print