Add to favourites

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի մշակումը պայմանավորված ՀՀ վարչապետի 25.08.2022թ. թիվ 977-Ա որոշմամբ հաստատված գնումների համակարգի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի՝ 6.7 կետով սահմանված, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 18.11.2021թ. թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը վերապահված 13.1 միջոցառման (գնման պայմանագրերի ոչ պատշաճ կատարման ռիսկերը նվազեցնելու նպատակով կառավարության որոշման նախագծի մշակում և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացում) կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

 Գնումների համակարգի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի՝ 6.7 կետով նախատեսված է «Գնման գործընթացի մասնակիցների վարկանշավորում» միջոցառումը, որից ակնկալվող արդյունքն է մասնակիցների վարկանիշավորման համակարգի ներդրումը՝ հիմնված ոչ հայեցողական չափորոշիչների վրա: Միաժամանակ նշված միջոցառումը ներառված է նաև ՀՀ կառավարության 2021-2026թ. գործունեության միջոցառումների ծրագրի վերոնշյալ կետում:

Նախագծով նախատեսվում է սահմանել, որ փորձաքննված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա իրականացված շինարարական աշխատանքներ կատարած բարեխիղճ մասնակիցները կներառվեն նախաորակավորված մասնակիցների ցուցակում, իսկ այդ ցուցակում ընգրկված մասնակիցների գնման ընթացակարգերին մասնակցության առանձնահատությունները կսահմանվեն  ՀՀ կառավարության առանձին որոշմամբ:

Մասնավորապես նախագծով նախատեսվում է սահմանել, որ բարեխիղճ մասնակիցները կներառվեն նշված ցուցակում եթե 2024թ. հունվարի 1-ից հետո ՀՀ ֆինանսների նախարարությունը պատվիրատուներից երեքից ավելի անգամ ստանա տվյալ և դրան նախորդող 2 տարիների ընթացքում այդ կապալառուների կողմից պայմանագրային պարտավորությունները պատշաճ կերպով կատարված լինելու վերաբերյալ  տեղեկատվություն:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Գնումների համակարգի շարունակական թիրախային բարելավումներ

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Գնումների համակարգի շարունակական թիրախային բարելավումներ

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձիք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Մասնակիցների վարկանիշավորման համակարգի ներդրում՝ հիմնված ոչ հայեցողական չափորոշիչների վրա:

 

7․

Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա նախաորակավորված հնարավոր մասնակիցների ցուցակում ընգրկված մասնակիցներին վարկանիշների շնորհման և այդ մասնակիցների՝  գնման ընթացակարգերին մասնակցության առանձնահատությունները սահմանել ՀՀ կառավարության առանձին որոշմամբ:

8․

Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

9

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

 

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 18.11.2021թ. թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից:

 

 

 

 

  • Discussed

    14.04.2023 - 29.04.2023

  • Type

    Decision

  • Area

    Urban planning, Financial

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1542

Print