Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2022ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2022ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի՝
«ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022ԹՎԱԿԱՆԻ  ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՈՒՄԸ

Իրավական ակտի անհրաժեշտությունը

 Համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության նոր որոշումներով հյասմայնքին հատկացվելու է սուբվենցիա համայնքի երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային նվագարաններ սովորող երեխաների ուսաումնական վճարների փոխհատուցման համար 2396.8. հազար դրամի չափով և ՔԿԱԳ բաժնի մեկ միավոր հաստիքի պահպանման նպատակով, որպես համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորություն, հատկացվելու է 2227.2 հազար դրամ : Պայմանավորված այդ հատկացումներով  անհրաժեշտություն է առաջացել Սևան համայնքի 2023թ.  բյուջեում կատարել մի շարք  փոփոխություններ՝ համայնքի բյուջեն համապատասխանեցնելով  համայնքի  նոր իրավիճակին, որի արդյունքում կձևավորվի ճշտված բյուջե, որը կծառայի համայնքի առջև ծառացած խնդիրների լուծմանը  ու ծրագրերի իրականացմանը:  

 Առաջարկվող փոփոխությունների արդյունքում բյուջեում կատարվելու են եկամուտների  և  ծախսերի  ճշտումներ ու փոփոխություններ,  հոդվածային տեղաշարժեր:

 

Առկա իրավիճակը

 Համայնքի առկա վիճակով պայմանավորված՝ կարևորվում են և առաջնահերթ են  իրականացվող ծրագրերը,  միաժամանակ  առկա ֆինանսական միջոցները թույլ են տալիս ապահովել համայնքում առկա կազմակերպությունների (ՀՈԱԿ-ներ) ֆինանսավորումը և ավարտել տարին: 

 

Կարգավորման առարկան

 Համայնքային բյուջեում փոփոխություններ կատարելու գործընթացն ապահովվում է  «Տեղական ինքնակառավարման մասին», «Բյուջետային համակարգի մասին»  օրենքների շրջանակներում:

  

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 Համայնքի բյուջեում կատարվող փոփոխությունները հնարավորություն են տալիս  համայնքի ղեկավարին ՔԿԱԳ բաժնի գծով պատվիրակված լիազորությունները  կատարել համայնքի բյուջեին հատկացվելիք միջոցների հաշվին ամբողջությամբ և  հնարավորություն ստեղծել  համայնքի երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային նվագարաններ սովորող երեխաներից ուսաումնական վճարները փոխհատուցել :

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք են՝

         - համայնքի ղեկավար

         - համայնքապետարանի աշխատակազմի բաժինների աշխատակիցներ

         - համայնքի ղեկավարի աշխատակազմ

         - վարչական ղեկավարներ 

  • Discussed

    10.04.2023 - 25.04.2023

  • Type

    Decision

  • Area

    Financial, Local government

  • Ministry

    Sevan Municipality of Gegharquniq marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1861

Print