Add to favourites

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» , «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ,
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» , «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ
«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և նպատակը․Նախագծերի փաթեթի հիմնական նպատակներն
են՝ շրջիկ առևտրի պահանջարկի բարելավումը, շրջիկ առևտրի կետերի շրջանառության բարձրացումը,
համապատասխանաբար նաև համայնքներում տեղական տուրքերի մուտքերի ավելացումը, ինչպես նաև
զբոսաշրջության զարգացմանը նպաստելը:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Գյումրու համայնքապետարանը վերջին տարիների ընթացքում ստացել է շրջիկ առևտրի կազմակերպման վերաբերյալ
բազմաթիվ դիմումներ։ 2022 թվականին տեղի ունեցող միջազգային փոփոխություններից անմասն չէ նաև
Հայաստանի Հանրապետությունը: Մասնավորապես, վերջին շրջանում Հանրապետության համայնքներում երկարատև
բնակման նպատակով օտարազգիների և զբոսաշրջիկների մեծ ներհոսքը, իր հերթին, առաջացրել է շրջիկ առևտրի
պահանջարկի մեծացմանը: Սակայն համայնքները (բացի Երևանից) չունի իրավական ակտեր՝ շրջիկ առևտրի
կարգավորման համար:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերի փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է՝
հիշյալ առևտրային գործունեության տեսակի համար հաստատել իրավական հիմք ոչ միայն Երևան, այլ նաև
ՀՀ մյուս համայնքների համար:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագծերի փաթեթը
մշակվել է Գյումրու համայնքապետարանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության կողմից:
5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում
ակնկալվում է իրավական հիմք ստեղծել շրջիկ առևտրի զարգացման և կանոնակարգման համար:
6. Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների
բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի
առաջանա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և
եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050,
Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:

  • Discussed

    10.04.2023 - 26.04.2023

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1734

Print