Add to favourites

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Խաղաղության Երկխոսություն 12.04.2023 15:39:31 “ՀՀ պաշտպանության նախարարության կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման” նախագծում սահմանված է դրույթ, որի համաձայն՝ եթե գումարտակի բժիշկը հիմնավոր ենթադրում է, որ դատապարտյալը կարող է ենթարկվել է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման, ապա այդ տեղեկատվությունը տրամադրում է գումարտակի հրամանատարին (պետին)՝ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման ենթարկված դատապարտյալի պաշտպանությունը կազմակերպելու համար։ Գտնում ենք, որ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման վերաբերյալ տեղեկատվությունը բժշկի կողմից միայն գումարտակի հրամանատարին (պետին) տրամադրելը խնդրահարույց է նրանով, որ խոշտանգումը կամ վատ վերաբերմունքը կարող է կատարված լինել հենց գումարտակի հրամանատարի (պետի) կողմից կամ թողտվությամբ, և նման դեպքերում կստացվի, որ բժշկի կողմից տեղեկատվությունը տրամադրվում է հենց խոշտանգում կամ վատ վերաբերմունք իրականացրած կամ թույլ տված անձին: Հաշվի առնելով վերոգրյալը գտնում ենք, որ նշված ձևակերպման մեջ անհրաժեշտ է կատարել լրացում, որի համաձայն տեղեկատությունը բժշկի կողմից տրամադրվի ոչ միայն գումարտակի հրամանատարին (պետին), այլ նաև այլ կառույցի: