Add to favourites

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1.

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Ի կատարումն ՀՀ վարչապետի 2022 թվականի հուլիսի 8-ի N 02/12.4/22087-2022 հանձնարարականի՝ ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշման մեջ լրացում կատարելու նպատակն է սահմանել միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների կողային տեսանելիության պահանջներից ելնելով երթևեկելի մասի եզրից համապատասխան հեռավորությամբ սահմանված գոտիներում կառուցապատման /տեղադրման/ թույլատրելի գործունեությունները, կանոնակարգել ապօրինի օբյեկտների անկանոն տեղադրման և կանխարգելմանն գործընթացն ու ապահովել օրենքի ուժով դրանց ապամոնտաժման գործընթացի իրականացումը, հաշվի առնելով միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների կարևորությունը, մասնավորապես, քաղաքաշինական կանոնակարգման, ճանապարհային անվտանգության և զբոսաշրջային գրավչության տեսանկյուններից:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշմամբ հստակեցված միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների կողային տեսանելիության պահանջներից ելնելով երթևեկելի մասի եզրից համապատասխան հեռավորությամբ սահմանված գոտիներում կառուցապատման /տեղադրման/ թույլատրելի գործունեությունները, որի արդյունքում ՀՀ ողջ տարածքում առանց սահմանված կարգի պահպանման և պետական լիազոր մարմինների համաձայնությունների բացակայությամբ իրականցվում են հուշաքարերի, խաչքարերի և խաչերի տեղադրման աշխատանքներ, որի ժամանակ խախտվում են քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման գոտում գտնվող տարածքների պահպանման կարգերը, ինչպես նաև քաղաքաշինական, գեղագիտական և անվտանգության կանոնները:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Հստակեցվում է միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների կողային տեսանելիության պահանջներից ելնելով երթևեկելի մասի եզրից համապատասխան հեռավորությամբ սահմանված գոտիներում կառուցապատման /տեղադրման/ թույլատրելի գործունեությունները:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Ի կատարումն ՀՀ վարչապետի 2022 թվականի հուլիսի 8-ի N 02/12.4/22087-2022 հանձնարարականի՝ ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2404-Ն որոշման մեջ լրացում կատարելով՝ հստակեցվում է միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների կողային տեսանելիության պահանջներից ելնելով երթևեկելի մասի եզրից համապատասխան հեռավորությամբ սահմանված գոտիներում կառուցապատման /տեղադրման/ թույլատրելի գործունեությունները:

5.

Նախագծի մշակման գործընթացում  ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ ՀՀ վարչապետի  2022 թվականի հուլիսի 8-ի N 02/12.4/22087-2022 հանձնարարականի շրջանակում:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Որոշման նախագծի ընդունման արդյունքում միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների կողային տեսանելիության պահանջներից ելնելով երթևեկելի մասի եզրից համապատասխան հեռավորությամբ սահմանված գոտիներում կսահմանվեն կառուցապատման /տեղադրման/ թույլատրելի գործունեությունները, որն իր հերթին անմիջական ազդեցություն կունենա ապօրինի օբյեկտների անկանոն տեղադրման կանխարգելմանն ու օրենքի ուժով դրանց ապամոնտաժման գործընթացի իրականացմանը:

7.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

 

Նախագիծը բխում ՀՀ վարչապետի 2022 թվականի հուլիսի 8-ի N 02/12.4/22087-2022 հանձնարարականից, Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 3.2-րդ և ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 531-Լ որոշմամբ հաստատված ՀՀ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկի 6.1-րդ կետերից։

 

  • Discussed

    06.04.2023 - 21.04.2023

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1981

Print